ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2169 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է: Փորձեք այն օգտավետ անցկացնել. աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, և դրանից չօգտվելը ցավալի կլինի: Ժամանակը զուր չվատնելու համար նախապես գործողությունների ծրագիր մշակեք: Հնարավոր է հաջողություն ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչ առաջ չէիք հասկանում, կմտապահեք ամենն, ինչ կարող է կարևոր լինել:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, հաճույքով կկիսվեք գաղափարներով ու ծրագրերով և հաճույքով կօգնեք: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը ամենատարբեր գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կտա: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ կհասնեք նպատակին՝ ձեր ձևով գործելով: Դուք ոչ ստանդարտ որոշումներից չեք վախենա և ճիշտ կվարվեք: Շատ փորձարկումներ հաջող կլինեն:

Լավ կանցնեն հանդիպումները, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ: Հավանական են հաճելի ծանոթություններ, չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք շրջապատողներին դուր կգաք ու կիմանաք դա, բայց չեք չարաշահի ձեր հմայքը: Ձեր հանդեպ համակրանքով կլցվեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, բայց անհանգիստ օր է: Մեկ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի գործից մյուսին անցնել, ամենատարբեր հարցեր լուծել՝ աշխատելով ոչինչ չմոռանալ ու ոչինչ աչքաթող չանել: Մեկ ուրիշը նման իրավիճակում կխճճվեր, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ամեն ինչից:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մեկի հետ, ում հետ շփումները կփոխեն կյանքի հանդեպ ձեր հայացքները: Որոշ Երկվորյակներ նոր ու համարձակ ծրագրեր կունենան, որոնց իրագործումը կսկսեն հաջորդ տարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատ չի դասավորվի, սակայն նկատի ունեցեք, որ այն ավելի հարմար է քննարկումների ու մտորումների, քան վճռական գործողությունների համար: Դուք կաշխատեք կենտրոնանալ ու ավարտին հասցնել սկսածը, բայց դա անել ամեն անգամ չի հաջողվի. շրջապատողները հաճախ կշեղեն, անտեղի կխառնվեն ձեր գործերին: Ինչ-որ մեկի անպատասխանատվությունը կարող է խախտել ձեր ծրագրերը:

Երբեմն կհիասթափեցնեն նույնիսկ ամենահուսալի համախոհները: Եթե հույս դնեք միայն ինքներդ ձեզ վրա, հաջողության հասնելը կհեշտանա: Շատ Խեցգետինների պետք կգա այն, ինչ շատ վաղուց են սովորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, շրջապատողների հետ էլ ամեն անգամ ընդհանուր լեզու չեք գտնի: Գործերը, որոնցով պետք է զբաղվեք, ո՛չ հետաքրքիր կթվան, ո՛չ էլ օգտակար: Մեծ կլինի ամեն ինչ թողնելու կամ մեկ ուրիշին հանձնարարելու գայթակղությունը: Բայց ավելի լավ է ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք ու սկսածն ավարտին հասցնեք: Աշխատեք պահի ցանկություններին չտրվել: Ինչքան լուրջ տրամադրվեք, այնքան լավ կանցնի օրը:

Խուսափեք դատարկ զրույցներից, ավելի քիչ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են ձեզ, տհաճ նկատողություններ են անում ու հանում հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Անհանգստանալու պատճառ չունեք: Դուք լավ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, նույնիսկ բարդերից ու լրիվ նորերից: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, ավագ հարազատներն էլ ուրախ կլինեն կիսվել իրենց փորձով: Դուք պատրաստ կլինեք լսել խորհուրդները, բայց կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք: Լուրջ սխալներից կհաջողվի խուսափել, իսկ փոքրերը արագ կուղղեք:

Ընկերների հետ հանդիպելու, երկու կողմին էլ հետաքրքրող հարցերի շուրջ զրուցելու ժամանակ կմնա: Երեկոն հարմար է ծրագրեր կառուցելու համար. ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կյանքի կկոչեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է: Որքան էլ ուզենաք հանգստություն ու սառնասրտություն պահպանել, դա անել չի հաջողվի: Չափազանց շատ անկանխատեսելի ու տարօրինակ իրադարձություններ կլինեն ու հասկանալի չի լինի՝ ինչպես արձագանքել դրանց: Կուզենաք ինչ-որ մեկին դիմել խորհրդի խնդրանքով, բայց ոչ ոք իրավիճակին ձեզանից լավ չի տիրապետի: Այդ իսկ պատճառով կարևոր որոշումները ստիպված եք լինելու ինքնուրույն ընդունել:

Բարեբախտաբար, դուք ոչ միայն կլսեք ինտուիցիայի ձայնին, այլև ճիշտ կհասկանաք նրա հուշումները: Հենց այդ պատճառով էլ կկարողանաք օպտիմալ ելք գտնել ոչ ստանդարտ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս բարենպաստ օրը հարմար է գործնական շփումների ու աշխատանքային հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ իրավիճակներից, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որը օգուտ կտա ձեր կարիերային, ձեր առաջ նոր դռներ կբացի:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա: Հին ծանոթները կկիսվեն հրաշալի գաղափարներով և մոտ ժամանակներս կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կոնֆլիկտներ ու տարաձայնություններ կբերի, դուք շատերի հետ հաշտ չեք լինի: Վտանգ կա վիճեք հին համախոհների ու ընկերների հետ: Հաճախ պատճառը ձեր տաքարյունությունը կլինի: Ձեզ չի հաջողվի հանգիստ լսել մյուսներին, հասկանալ նրանց տեսակետը: Դուք այնքան կձգտեք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, որ երբեմն կմոռանաք խելամտության մասին:

Կարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք. այդպես հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Շրջապատողների խորհուրդներն ու հուշումները հաճախ ավելի շատ կշեղեն, քան կօգնեն: Լավ է հույս դնեք սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գումարի ու արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակը, ոչինչ աչքաթող չեք անի: Սխալները քիչ հավանական են: Հաճախ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար համարյա ջանքեր չեք գործադրի. բավական կլինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել:

Այլ իրավիճակ կլինի անձնական հարաբերություններում. այստեղ ամեն ինչ բարդ ու ոչ միանշանակ կլինի: Դեռևս ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք ու սպասեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է, երբ շատ բան հեշտությամբ կտրվի: Օգտվեք աստղերի աջակցությունից, որպեսզի կյանքի կոչեք այն ծրագիրը, որի շուրջ երկար մտորել եք: Եթե ինչ-որ բարդ բան ստանձնեք, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել: Համատեղ գործունեությունը կօգնի երկարատև ընկերության կամ սիրավեպի սկիզբ դնել, եթե ինքներդ ուզենաք դա:

Լավ կանցնեն ուղևորությունները, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Շատ Ջրհոսներ կարևոր տեղեկատվություն կստանան կամ կսովորեն մի բան, որը շուտով անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լարված ու անհանգիստ օր է: Ձեզ համար դժվար կլինի նպատակների ու առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելը, չեք ուզենա հաշտվել նրա հետ, որ կարելի է հասնել միայն դրանցից մեկին: Որոշ Ձկներ իրենց հնարավորություններն անսահմանափակ կհամարեն, այնպես որ՝ վտանգ կա հիմար ու նույնիսկ վտանգավոր իրավիճակներում հայտնվեն: Մյուսներն էլ ուրիշներից չափազանց շատ բան կսպասեն ու թշնամական արձագանք կստանան:

Գործերում ուշադիր, իսկ որոշումների հարցում զգույշ եղեք: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու տհաճ իրավիճակներից: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր հնարավորություններ կբացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2169 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8