Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ դեկտեմբերի 23

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարությունները չեն բացառվում, բայց կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց, համարձակ կիսվեք ձեր գաղափարներով: Շանս կա հուսալի համախոհներ գտնեք, որոնք ժամանակի հետ ձեր ընկերները կդառնան: Դուք հաշտ կլինեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում:

Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ դրանք ավելի մեծ կլինեն, քան ենթադրում էիք: Օրը հարմար է խոշոր գնումների համար: Կարող եք իրեր ընտրել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Ձեր նվերները բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օր է: Այն արդյունավետ չի լինի, բայց հաճելի կանցնի: Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը: Եթե ստիպված լինեք դա անել, նկատի ունեցեք, որ ընդունված որոշումները վերջնական չեն լինելու: Լավ է խոստումներ չտաք: Ամենայն հավանականությամբ, դրանք պահելն ավելի դժվար է լինելու, քան հիմա է թվում:

Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց ձեզ կհաջողվի վերահսկել հույզերը: Ամենասուր պահերին օգնության կհասնի հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստացեք: Օրը հարմար չէ նոր գործեր սկսելու, կարևոր հարցերը լուծելու կամ այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա պետք է բարենպաստ տպավորություն թողնեք: Դուք հաճախ կշտապեք եզրակացությունների հարցում, այդ իսկ պատճառով նույնիսկ ամենահասարակ իրավիճակներում սխալներ կանեք: Շրջապատողների խորհուրդները երբեմն անօգուտ կլինեն: Լավ է լսեք ներքին ձայնին. այն չի սխալվի:

Ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք, կհանդիպեք մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա, բայց դա ձեզ չի շեղի, չի ստիպի հրաժարվել մտածածից: Դուք ժամանակ կունենաք ձեր քայլերը հաշվարկելու, իրավիճակն ուսումնասիրելու ու հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել:

Ինչ-որ օգտակար բան սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք, որը շատ շուտով պետք կգա: Դուք դժվարություններից չեք վախենա, իսկ դա դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել ծրագրերը: Օրը հարմար է ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն բարենպաստ կլինի: Օրը հարմար է թեթև գործերի համար, որոնցից կարող եք գլուխ հանել առանց մեծ ջանքեր գործադրելու: Դուք կհասցնեք անել ավելին, քան ակնկալում էիք, քանի որ չեք շեղվի: Լրիվ նոր բան արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե գիտեք, թե դժվար պահին ում կարող եք դիմել օգնության խնդրանքով:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, անսպասելի այցեր: Օրը հարմար է նախկինում լարված հարաբերությունները հարթելու ու վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Կարող եք զբաղվել լավ ծանոթ ու լրիվ նոր գործերով. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Դուք բաց չեք թողնի ձեր գաղափարներով կիսվելու շանսը այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ արդյունավետ համագործակցությունը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնի:

Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Օրվա վերջին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ նկատողություններ: Բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը ու չեն խանգարի կյանքի կոչել այն, ինչ մտածել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կընթանա, ապրումների ու տագնապների համար լուրջ պատճառներ չկան: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին, հիմա դուք դրանք կյանքի կոչելու շանս կունենաք: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Մարդիկ, որոնց հետ հարաբերությունները նախկինում հեշտ չեն դասավորվել, կփորձեն մոտեցում գտնել ձեզ:

Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու ուղևորությունների մեկնել: Չի կարելի ասել, որ նշանի ներկայացուցիչներն ուրախ կլինեն դրա համար, բայց արդյունքներից գոհ կմնան: Հնարավոր են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Ճանապարհին խոչընդոտներ սովորականից հաճախ կառաջանան, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել դրանք հաղթահարելու համար: Ձեզ ոչ ոք չի օգնի: Դուք պատրաստ կլինեք ինքնուրույն գործել, բայց երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Ավելի հեշտ կլինի այն Կարիճների համար, ովքեր էլի են բախվել դժվարությունների: Ավելի վաղ ստացած փորձը շատ տեղին կլինի:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի դադար վերցնելն ու ուժերը վերականգնելը: Կարող եք հանդիպել ընկերներին, հաճելի գործերով զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, արդյունավետ օր է: Արագ ու վճռական գործեք. դա հիմա այն է, ինչ պետք է հաջողության հասնելու համար: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը, դուք ուրախ կլինեք նոր բան ստանձնել, ցանկացած հնարավորություն կօգտագործեք ցույց տալու համար, թե ինչի եք ունակ:

Օրվա երկրորդ կեսը անսովոր զվարճանքներ ու վառ տպավորություններ է խոստանում: Շատ Աղեղնավորների համար դրանք ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Փոքրիկ թյուրիմացություններ ու դժվարություններ հնարավոր են, բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը ու չեն խանգարի հասնել նպատակին: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին պլանները: Դուք հետևողականորեն ու անշտապ կգործեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, չեք լսի այն խորհուրդները, որոնք չեք խնդրել:

Հնարավորություն կունենաք ամրապնդել կարևոր կապերը, հարթել հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի ծանոթները հիշեցնեն իրենց մասին ու ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ չի սկսվի: Դուք բռնկուն, անհամբեր կլինեք, հաճախ սուր կարձագանքեք նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Երբեմն դա վեճերի կհանգեցնի: Ավելի ուշ կաշխատեք հարթել սուր անկյունները, և դա ամենայն հավանականությամբ կհաջողվի: Շրջապատողներն ընդառաջ կգան ձեզ:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի իրադարձություններ կբերի, հնարավորություն կտա լուծել այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս ձեզ: Ապագայի համարձակ ծրագրեր կունենաք: Մոտ ժամանակներս մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա համար կարևոր բան մի ծրագրեք: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, հեշտ չի լինի իրավիճակի մեջ կենտրոնանալն ու ճիշտ որոշումներ ընդունելը: Չի բացառվում՝ խորհուրդների ու հուշումների կարիք զգաք: Միշտ հասկանալի չի լինի, թե ում կարող եք դիմել այդ խնդրանքով:

Օրվա երկրորդ կեսը հանգստանալու, ուժերը վերականգնելու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Նշանի շատ ներկայացուցիչների անսովոր առաջարկներ են սպասվում: Բաց մի թողեք այնպիսի վայրերում լինելու հնարավորությունը, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Կենսական պոտենցիալը բարձր է, նոր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


3
2019-12-22, 17:00
0
1183

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх