ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1929 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վառ, հիշարժան ու անհանգիստ կլինի: Այն շատ անակնկալներ կբերի, հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել: Սխալներից խուսափել ամեն անգամ չի ստացվի, բայց կողքին կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին կհուշեն՝ ինչպես ուղղել դրանք և նույնիսկ կօգնեն այդ հարցում: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Հաճախ ձեզ մի քան րոպեն էլ բավական կլինի նոր ծանոթների համակրանքը շահելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Ապրումների ու տագնապների պատճառ չկա: Շատ բան լավ կստացվի, հատկապես հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջվում: Հենց նման գործերը ձեզ հետաքրքիր կթվան: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներ, օգտակար ծանոթություններ:

Օրվա երկրորդ կեսին կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ վիճել էիք: Մտերիմների հետ անկեղծ զրույցը կօգնի շատ բաների նորովի նայել: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես պետք է գլուխ հանեք հին խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սա այն օրը չէ, երբ կարող եք ոչինչ չանելով հեշտ հաջողությունների հասնել կամ կարևոր հաղթանակներ տոնել: Ուզածը ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Դուք կփորձեք անկախ ամեն ինչից սառնասրտություն պահպանել, բայց դա ամեն անգամ չի ստացվի:

Հնարավոր են անսպասելի պատահարներ, պատահականություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու հետաձգել վաղուց նշանակած հանդիպումները: Երեկոն հարմար է գնումների ու գործարքների համար: Ձեր գործնական հոտառությունը կսրվի, կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, համարձակ ծրագրեր կունենաք, որոնք կուզենաք շուտով կյանքի կոչել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, հաճախ հենց դրանց շնորհիվ ձեզ կհաջողվի մեռյալ կետից շարժել կարևոր գործերը: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Շատ Խեցգետիններ այսօր համախոհներ ու նոր ընկերներ կգտնեն:

Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույս չունեիք: Հաճախ ամենահաջողը կլինեն անսովոր որոշումները: Եթե չգիտեք՝ ինչպես լուծել խնդիրը, դրան ստեղծագործաբար մոտեցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին գերակշռող կլինեն դրական միտումները, հենց այդ հատվածն արժե օգտագործել կարևոր գործերի համար: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, ամենատարբեր մարդիկ պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Համարյա պատահաբար կարևոր տեղեկատվություն կստանաք, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Դուք պետք է զբաղվեք նրանով, ինչով չեք ուզում: Բացի այդ, այդ հատվածում ընդունած որոշումները միշտ չէ, որ հաջող կլինեն: Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերն ու կիսվել գաղտնիքներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի օր է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես գործել լավագույն արդյունքներին հասնելու համար: Որոշ Կույսերի կօգնի փորձը, մյուսներին կառաջնորդի ինտուիցիան, բայց բոլոր դեպքերում նշանի ներկայացուցիչները մեծ հաջողությունների կհասնեն:

Չեն բացառվում անսպասելի գործնական առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել անսովոր ստեղծագործ ծրագրերը: Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում: Դուք ձեր գաղափարներով ամեն մեկի հետ չեք կիսվի, միշտ կընտրեք նրանց, ովքեր իսկապես հետաքրքրված են դրանք կյանքի կոչելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը հրաշալի գաղափարներ կբերի ու նոր հնարավորություններ կընձեռի: Վճռական գործեք. հիմա աստղերը պատրաստ կլինեն ամեն հարցում աջակցել ձեզ: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դժվար չի լինի այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում:

Հնարավոր են զվարճալի պատահարներ, զուգադիպություններ, որոնց մասին ավելի ուշ հաճույքով կհիշեք: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, բայց դա վեճերի չի հանգեցնի: Շրջապատողները պատրաստ կլինեն ամեն հարցում համաձայնել ձեզ հետ, քանի որ կվստահեն ձեր գիտելիքներին ու փորձին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է: Նշանակություն չունի, որ ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանում, քանի որ դա ձեզ չի հուզի: Դուք կկարողանաք կողմնորոշվել նոր պայմաններում ու ճիշտ որոշումներ ընդունել: Շատ Կարիճներ օգուտ կքաղեն այն իրադարձություններից, որոնք շատ կվշտացնեին ուրիշներին:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք հեշտությամբ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, արագ կվերլուծեք տեղեկատվությունն ու ճիշտ եզրակացությունների կհանգեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք մյուս տարի օգուտ կբերեն: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ունակ են օգնել կյանքի կոչել ձեր ամենահամարձակ ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հուզվելու պատճառ չկա. օրը հաջող կդասավորվի: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին, առանց կասկածների բարդ գործեր կստանձնեք, չեք կասկածի հաջողության վրա, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրվածի նման չընթանա: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի, շատերը կուզենան միանալ ձեզ, օգնել կյանքի կոչել մտածածը: Համագործակցությունը անսպասելի արդյունավետ կլինի:

Օրվա երկրորդ կեսին հավանական են ծախսեր: Դրանք միշտ չէ, որ զուր կլինեն, կկարողանաք շահավետ գնումներ անել: Բայց դուք պետք է շրջահայաց լինեք ու գումարը քամուն չտաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար, կարող եք քննարկել հարցերը, պայմանավորվել համագործակցության ու ծրագրերի մասին: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց հետ ոչ ոք լեզու չէր գտնում, կիմանաք՝ ինչով կարելի է հետաքրքրել շրջապատողներին: Հաճախ մի քանի րոպեն էլ բավական կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար:

Դժվարություններ կարող եք առաջանալ բարդ հաշվարկների, փաստաթղթերի ձևակերպման հետ կապված գործերում: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի արագ լուծել կազմակերպչական հարցերը: Բայց դուք համբերատար ու ուշադիր կլինեք, այնպես որ՝ անպայման կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ ուզածի նման հեշտ չի դասավորվի, և դա կնյարդայնացնի: Երբեմն շրջապատողները ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն կմոռանան իրենց խոստումների մասին: Դուք կփորձեք հանգստություն պահպանել, բայց հույզերը երբեմն կհաղթեն առողջ բանականությանը: Հենց նման պահերին տհաճություններ կլինեն: Բարեբախտաբար, դրանք անցյալում կմնան ու լուրջ հետևանքներ չեն ունենա:

Հավանական են լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց կարոտել էիք: Որոշ Ջրհոսներ մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ ամեն անգամ չի հաջողվի իրավիճակը ճիշտ գնահատել, պատրանքներն ավելի գրավիչ կլինեն, քան իրական պատկերը: Դրա պատճառով տարաձայնություններ կառաջանան հին ծանոթների հետ, ովքեր կոչ կանեն իրերին այլ կերպ նայել: Նույնիսկ լավ խորհուրդները չեք ուզենա լսել: Բայց եթե դրանք ականջի հետև չգցեք, անպայման կլուծեք բարդ խնդիրները:

Կարող եք զբաղվել լավ ծանոթ գործերով: Նոր բան ստանձնելու դեպքում երբեմն դժվարություններ կառաջանան: Դրանք հաղթահարելու համար համառության կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1929 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/10