ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1676 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ծանրաբեռնվածությունից: Մեծ է քրոնիկ հիվանդությունների սրացման հավանականությունը: Օրը հարմար չէ նաև փորձարկումների համար, դրանք հաճախ անհաջող կլինեն, լավ է գործել փորձված մեթոդներով: Խորհրդակցեք նրանց հետ, ում անսահման վստահում եք: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, քանի որ նրանք կարող են ձեզ համար խնդիրներ ստեղծել ու իրենք էլ չեն հասկանա դա:

Օրը բազում հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու, առաջնահերթությունները դնելու համար բավական ժամանակ կունենաք: Կհասկանաք, թե ում կարելի է դիմել աջակցության հարցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հանգիստ կանցնի, ապրումների ու տագնապների համար լուրջ առիթներ չի բերի: Լավ է զբաղվեք կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Դուք անսխալ կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, կաշխատեք մանրուքների վրա չշեղվել:

Այսօր լավ է զբաղվեք նրանով, ինչի համար օգնության կարիք չեք զգում: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր ավելի դժվար կլինի, քան սովորաբար: Նույնիսկ լավ ծանոթները ձեզ միշտ ճիշտ չեն հասկանա, կսխալվեն ձեր արարքները գնահատելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ-որ նոր բան ստանձնելու հնարավորություն չի լինի, իսկ հինը շարունակել չեք ուզենա: Դա կփչացնի ձեր տրամադրությունը: Բացի այդ, սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ ոչ համակրելի մարդկանց հետ, ինչը նույնպես չի նպաստի հոգեկան հավասարակշռությանը: Տրամադրությունը կլավանա, երբ կենտրոնանաք գործերի վրա: Լավ է, եթե դրանք ստեղծագործ մոտեցում պահանջեն, դուք հաճույքով զարկ կտաք երևակայությանը:

Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու մյուսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վերահսկեք հույզերը: Ինչքան շատ ինքնատիրապետում ցույց տաք, այնքան լավ: Օրը հարմար չէ ձեզանից ուժեղ ու ազդեցիկ մարդկանց ձեռնոց նետելու համար: Խաղաղասեր եղեք, լավ հարաբերություններ պահպանեք նրանց հետ, ովքեր շրջապատում են ձեզ: Վեճեր ու կոնֆլիկտներ հիմա ձեզ պետք չեն: Պատրաստ եղեք զիջող լինել, և դա ձեզ հեռու կպահի ապագայի շատ խնդիրներից:

Հեշտությամբ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ձեզ ո՛չ խորհուրդներ են պետք, ո՛չ օգնություն: Միայն ձեզ վրա հույս դնելով՝ ավելի վճռական կդառնաք ու ավելի արագ կհասնեք դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, այցելել պետկազմակերպություններ, լուծել կազմակերպչական հարցերը: Չնայած առաջադրանքներ շատ կլինեն, ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, անձնապես համոզվել, որ ամեն ինչ ինչպես հարկն է՝ արել եք:

Ավելի ուշ պետք կլինի անցնել անձնական գործերին ու տնային խնդիրներին: Այստեղ ամեն ինչ պարզ ու հասկանալի չի լինի: Իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ ու համբերատարություն է պետք: Պետք է հասկանաք՝ ինչպես գործել ու ինչ ասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն այնքան էլ հաջող չի դասավորվի, դուք սովորականից հաճախ կսխալվեք: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելն ու այն մարդկանց մասին ճիշտ տպավորություն կազմելը, որոնց հետ ստիպված եք լինելու գործ ունենալ: Երբեմն պարզապես չեք նկատի խնդիրները, ինչի պատճառով իրավիճակն ավելի կբարդանա: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Այն, ինչ նրանք կասեն, ձեզ դուր չի գա, բայց կօգնի խուսափել սխալներից ու անհաջող որոշումներից:

Աշխատեք շատ չհոգնել: Այսօր մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, նաև՝ նրանց, ում վատ եք ճանաչում, շրջապատողների վրա էլ լավ տպավորություն կթողնեք: Հնարավոր են սիրային տարվածություններ, նոր հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն:

Առօրյա գործերն այսօր ձանձրալի կթվան, շատ Կշեռքներ կուզենան լրիվ նոր բանով զբաղվել: Կարող եք ուսում սկսել: Դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ճիշտ հարցեր կտաք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Երեկոն հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք բազում հաճելի հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ պատահի, աշխատեք սառնասրտություն պահպանել: Դա հեշտ չի լինի, քանի որ շատ բան ուզածի նման չի դասավորվի, ձեր արարքներն ու խոսքերն էլ շրջապատողներին կնյարդայնացնեն: Եթե տրվեք բացասական հույզերին, իրավիճակը կլարվի, խնդիրներն էլ ավելի լուրջ բնույթ կստանան:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Հրաժարվեք չպլանավորված գնումներից, մի շտապեք գործարքներ կնքել, եթե վստահ չեք այն մարդկանց վրա, ովքեր առաջարկում են դրանք: Գումարին վերաբերող հարցերում հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների, ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում պահանջող անսովոր զբաղմունքների համար: Ցանկացած գործում կօգնի ինտուիցիան, աշխատեք լսել նրա հուշումները: Ձեր որոշումներն ու արարքները շրջապատողներին հասկանալի չեն լինի: Բայց այն, ինչ կանեք, հրաշալի պտուղներ կտա, և նույնիսկ նրանք, ովքեր քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, հաշտեցնել նրանց, ովքեր վիճել էին, հանգիստ քննարկել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Հեշտությամբ կվերականգնվեն հին կապերն ու նոր ծանոթություններ կհաստատվեն: Անօգուտ զրույցներ քիչ կլինեն, շրջապատողների հետ խոսքուզրույցից շատ նոր բաներ կիմանաք: Որոշ Այծեղջյուրներ տեսնեն, թե ինչ սխալներ են գործել և կկարողանան ժամանակին ուղղել դրանք:

Դուք կվերլուծեք ուրիշների փորձը, իսկ դա թույլ կտա սխալներ չանել, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ որոշումներ ընդունել: Կարող եք գնումներ անել: Հաճախ դուք անսովոր իրեր կընտրեք, որոնք կզարմացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կդասավորվի ու հարմար է կարևոր հարցերի լուծման համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, ձեր կարծիքը կլսեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Շատերը կձգտեն ձեզ դուր գալ, և դուք ինքներդ կարող եք ընտրել՝ ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ:

Զգույշ եղեք գումարի հետ: Հիմա լավ է այն չծախսեք դատարկ բաների վրա, այլ ներդնեք կարևոր նպատակների համար: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մտերիմների կամ ծանոթների հետ, որոնց կարծիքին վստահում եք: Միայնակ ու առանց երկար մտորումների ընդունած որոշումներն անհաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ արդյունավետ օր է: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած կարևոր գործերն ու պատասխաններ ստանալ ձեզ վաղուց անհանգստացնող հարցերին: Դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր նախկինում ձեզ չէին հասկանում ու քննադատում էին:

Շատ հարցերում կօգնեն մտերիմները: Նրանց դուր կգան ձեր գաղափարներն ու ծրագրերը, նման աջակցությունը ձեզ կոգեշնչի: Երեկոն ընկերների հետ հաճելի հանդիպումներ է խոստանում: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները: Դուք հաճախ կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց ցանկություններն ու ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի դրանք իրականանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1676 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3