ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3365 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վառ, հագեցած օր է: Դուք էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք բարդ գործեր ստանձնել: Առաջին հաջողություններին կկարողանաք արագ հասնել: Դրանք կոգեշնչեն ու էներգիա կհաղորդեն, ինչն էլ թույլ կտա առաջ շարժվել: Կարևոր է խոստումներ չտալը, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում:

Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ սխալներ չեք անի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները: Որոշ Խոյերի հաճելի ծանոթություններ են սպասվում: Մյուսներն էլ կկարողանան վերականգնել նախկինում իրենց համար շատ թանկ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունն այսօր առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու ամեն ինչ կանեք, որպեսզի դրանք իրականանան: Չի բացառվում՝ հենց ձեր ջանքեր շնորհիվ դեպի լավը փոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները: Որոշ Ցուլեր ստիպված են լինելու ճամփա գնալ: Նշանի նման ներկայացուցիչներին հաճելի ճամփորդություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանեք, այսօր դա հաջողության հասնելու համար կարևոր կլինի: Դժվարությամբ ձեզ զուսպ կպահեք, երբ շրջապատողներն իրենց տարօրինակ պահեն, չկատարեն խոստումները, խախտեն հին պայմանավորվածությունները: Բայց եթե սկսեք տաքանալ, առանց այդ էլ բարդ իրավիճակն ավելի կվատանա: Լսեք հին ծանոթների խորհուրդները: Հենց այդ մարդիկ կփորձեն ձեզ հետ պահել սխալներից ու հակասական արարքներից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Որոշ Երկվորյակներ այդ հատվածում հրաշալի նվերներ կստանան ու կգտնեն մտերիմներին հաճելի կերպով զարմացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած, արդյունավետ օր է, շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք: Որոշ Խեցգետիններ կօգտագործեն ավելի վաղ ստացած գիտելիքները, մյուսներն արագ նորը կսովորեն: Ցանկացած դեպքում հաջողությունը կուղեկցի ձեզ: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք, քանի որ կարող եք ավելի շահավետ պայմանների հասնել:

Հավանական են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել: Ցանկալի է ձեռք բերել իրեր, որոնցից կօգտվեք ոչ միայն դուք, այլև ձեր մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առատաձեռն կլինի նոր ծանոթությունների ու անսովոր հանդիպումների մասով: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնցում ավելի ուշ սիրային նոտաներ կհայտնվեն: Դուք հմայիչ կլինեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան աջակցել ձեր գաղափարներին, կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Հավանական են հաջողություններ այն գործերում, որոնք նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Որոշ Առյուծներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին ոչ ոք չէր կռահում: Կարող եք ուսում սկսել. այն հեշտությամբ կտրվի, նոր գիտելիքներն էլ շուտով պետք կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ, բայց բավական արդյունավետ օր է: Խնդիրներից գլուխ հանելու հարցում կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ ոչ միայն այն մարդիկ, որոնց սովոր եք համախոհ ու ընկեր համարել, այլև պատահական ծանոթները: Երբեմն հաջող զուգադիպությունն ու պատահաբար ասված բառերն էլ բավական կլինեն՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել, ինչ է անհրաժեշտ նպատակին հասնելու համար:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Դրանք կվերաբերեն ընտանեկան գործերին կամ ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, հաճախ միմյանց կես խոսքից կհասկանաք: Ընդհանուր նպատակներն ու հետաքրքրությունները կշատանան, իսկ տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Կարող եք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում լեզու չէիք գտնում:

Տնային գործերը բարդ ու հոգնեցուցիչ չեն թվա, դրանցով հաճույքով կզբաղվեք: Կարող եք օգտակար իրեր, օրինակ՝ կահույք, կենցաղային տեխնիկա գնել: Այս հարցում չեք սխալվի ու ավելի չեք վճարի: Ձեռք բերած իրերը երկար կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած օր է: Կուզենաք զբաղվել ամենատարբեր գործերով, փորձել ուժերը նոր գործում, փորձարկումներ անել: Բայց երբեմն առողջ բանականությունը քիչ կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելու համար, և հաջողության փոխարեն հիասթափությունը կայցելի ձեզ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք աննշան են թվում: Հետո դրանք կարևոր դեր կխաղան մի գործում, որին մեծ նշանակություն եք տալիս:

Շատ անսովոր, հիշարժան հանդիպումներ կլինեն: Նույնիսկ պատահական ծանոթներից կարող եք ինչ-որ հետաքրքիր բան իմանալ, իսկ ընկերներն ամենայն հավանականությամբ կկիսվեն օգտակար տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Այն հարմար է համագործակցություն սկսելու, ընդհանուր ծրագրերը կյանքի կոչելու համար: Դուք հեշտությամբ գործընկերներ ու համախոհներ կգտնեք, ինչպես նաև մարդկանց, ովքեր կուզենան օգնել: Շատ օգտակար կլինի ոչ ֆորմալ միջավայրում աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելը: Ձեզ կհուշեն, թե ինչպես պետք է վարվեք ու ինչ ուղղությամբ պետք է շարժվեք:

Կլուծվեն ֆինանսական հարցերը, իսկ կնքված գործարքները եկամուտ կբերեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Հատուկ ուշադրություն դարձրեք կահույքին ու կենցաղային տեխնիկային. նման իրերը երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Այն առատաձեռն կլինի լավ նորությունների ու դրական հույզերի մասով, ուրախության առիթներ շատ կունենաք: Նույնիսկ սովորական գործերին ստեղծագործ կմոտենաք, արդյունքում դրանցից հաճույք կստանաք ու ամեն ինչ արագ կանեք: Հաճախ ձեր ոգևորվածությունը կվարակի շրջապատողներին, այնպես որ՝ օգնություն խնդրելու կարիք չեք ունենա, մարդիկ իրենք կառաջարկեն այն: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

Երեկոն հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Կարող եք նաև պարզապես երազել, և դա կօգնի հասկանալ, թե ինչ եք իրականում ուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող, արդյունավետ օր է: Դուք վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք աշխատել, բայց լուրջ ջանքերի կարիք ամեն անգամ չի զգացվի: Շատ խնդիրներ կհաջողվի լուծել այն մարդկանց անսպասելի օգնության շնորհիվ, որոնցից ոչ մի նման բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին:

Չի բացառվում՝ փոխվեն ապագայի ծրագրերը: Դուք կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ինչպես է պետք դա անել: Որոշ Ջրհոսներ կօգտվեն բարենպաստ պահից նախկինում գործած սխալներն ուղղելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ պատահի, մի շտապեք: Օրը հաջող կդասավորվի, եթե չմտածված արարքներ չգործեք, ինքներդ ձեզ ժամանակ տաք իրավիճակը գնահատելու ու վերլուծելու, գործողությունների ծրագիր մշակելու համար: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Պետք չէ վստահել նրանց, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային խնդիրներն ու կենցաղային հարցերը լուծելու համար: Նույնիսկ խճճված գործերը ձեզ չեն ձանձրացնի: Բացի այդ, մտերիմները հաճույքով կօգնեն, առանց ավելորդ խնդրանքների իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3365 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/13