ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2678 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ կհաջողվի աշխատանքի հետ կապված մի քանի հետաքրքիր գաղափար իրագործել: Բայց թուլանալ չարժե. կարող եք ճանապարհի մեծ մասն անցնել ու այդպես էլ չհասնել այն կետին, որին ձգտում էիք: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Լավ սկիզբն աստղերը երաշխավորում են, իսկ մնացածը կախված կլինի ձեզանից:

Նույն միտումն է դիտվում նաև անձնական կյանքում. իրադարձությունների հաջող ընթացքը հնարավոր է, բայց պետք է դրանից ճիշտ օգտվեք: Կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը: Եթե ցանկալին իրականության տեղ չընդունեք, ամեն ինչ հնարավորինս լավ կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է տարատեսակ հանդիպումների համար: Այն հատկապես հարմար է լուրջ հարցերը քննարկելու համար: Այնտեղ, որտեղ շատ ժողովուրդ կհավաքվի, համընդհանուր ուշադրությունը ձեզ վրա կհրավիրեք ուրախ կատակներով ու խոր դատողություններով, որոնք յուրաքաչյուրը կուզենա լսել:

Հույս մի դրեք անձնական բնույթի հեշտ հաղթանակների, ամենամտերիմների հետ հարաբերություններում արագ դրական փոփոխությունների վրա. այստեղ աստղերը ձեզ օգնել չեն պատրաստվում: Ավելին, հնարավոր է լուրջ հիասթափվեք մի մարդուց, ուրի հետ շփումները թանկ էիք գնահատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք հաջողության հասնել: Ձեր ձեռքբերումները կբացատրվեն նրանով, որ անհարմար չեք զգա ուրիշներին օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Հաճախ կպնդեք ձերը, իսկ շրջապատողները պարզապես ստիպված կլինեն զիջումների գնալ: Ինչ-որ մեկը կարող է թաքցնել վիրավորանքը, որը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները: Աշխատեք նրբանկատ լինել գոնե այն մարդկանց հետ շփվելիս, ովքեր ձեզ համար շատ թանկ են:

Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար: Արագ կսովորեք պիտանի ամեն ինչ, մարդկանց կգտնեք, ովքեր կարող են օգնել ու լավ խորհուրդներ տալ: Ցանկացած հնարավորություն կօգտագործեք հաջողության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ օր է: Ոգևորությամբ կստանձնեք խնդիրների լուծումը, այդ թվում՝ այնպիսի խնդիրների, որոնցից գլուխ հանելու հույս չունեիք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են, և դուք կզգաք դա: Կարող եք ինչպես ինքնուրույն, այնպես էլ մտերիմների, հին ծանոթների ու փորձված համախոհների հետ համատեղ երկարատև պլաններ կառուցել:

Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից շատ բան է կախված, օրինակ՝ պետկազմակերպությունների ներկայացուցիչների: Կողջունվի սպորտով, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը, մաքուր օդին ակտիվ հանգիստը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Խոստումնալից օր է: Այն շատ հնարավորություններ կբացի, լրիվ նոր գործում հաջողության հասնելու հնարավորություն կտա: Հավանական են ծանոթություններ հետաքրքիր մարդկանց հետ: Անսովոր իրավիճակներում կհայտնվեք ու ճիշտ որոշումներ կընդունեք: Օրը հարմար է գործնական ու անձնական բնույթի ուղևորությունների համար:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, իսկ հին ծանոթները հաճելի անակնկալներ կմատուցեն: Հավանական են լավ նորություններ, որոնք կբարձրացնեն ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների տրամադրությունը: Որոշ Առյուծներ գումար կստանան, որին շատ արագ կիրառում կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կապված է հետաքրքիր գաղափարների ու պլանների հետ, որոնք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, բայց դա չի խանգարի հասնել դրված նպատակներին: Ճիշտ ժամանակին կփոխեք պլանները, հաջող իմպրովիզներ կանեք, կնկատեք այն, ինչ պետք է ու արագ ճիշտ որոշումներ կընդունեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, իսկ վիճելի ֆինանսական հարցերը ձեր օգտին կլուծվեն: Կարող եք զբաղվել մտավոր աշխատանքով, լուծել բարդ խնդիրները: Պետք կգան հին փորձն ու գիտելիքները, որոնց շնորհիվ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի մեջ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Հմայիչ կլինեք ու հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Նոր համախոհներ գտնելու ու այնպիսի մարդկանց հանդիպելու հնարավորություն կունենաք, որոնք ըստ արժանվույն կգնահատեն ձեր գաղափարները, տաղանդներն ու հնարավորությունները:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, և միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք կհաջողվի խուսափել կոնֆլիկտից: Երբեմն փոխզիջման գնալն ավելի օգտակար կլինի, քան վիճելը: Օրվա երկրորդ կեսին ձեզ համար թանկ մարդուն ինչ-որ հաճելի բան անելու հնարավորություն կունենաք: Օրինակ՝ սիրելիին անսպասելի նվերով ուրախացնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է միջոցառումներին մասնակցելու, տոներ կազմակերպելու, հյուրեր ընդունելու համար: Երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող հարցերում ձեզ հավասարը չի լինի: Կարող եք ստանձնել անսովոր, բարդ խնդիրների լուծումը, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Հաճախ հաջողության հասնելուն կօգնի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Մտերիմների հետ հարաբերությունները հարթելու, փոխհամաձայնություն հասնելու, երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ ձեր համառության շնորհիվ լուծվեն հին խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած օրն այնքան էլ հաջող չի դասավորվի, բայց դուք կպահպանեք լավատեսությունը: Դա կօգնի հաջողություններ արձանագրել ու հասնել դրված նպատակներին: Հավանական է մտերիմներից մեկին վերաբերող կարևոր ինֆորմացիա ստանաք: Նոր իրավիճակում արագ կկողմնորոշվեք, երբեմն ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք:

Չեն բացառվում փոփոխությունները անձնական հարաբերությունների ոլորտում, իսկ արդյոք դրանք լավը կամ վատը կլինեն, կախված կլինի իրավիճակն օբյեկտիվ գնահատելու ձեր ունակությունից: Այստեղ լավ է եզրակացությունների հարցում չշտապել, երկուսիդ էլ ամեն ինչից գլուխ հանելու ժամանակ ու հնարավորություն տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անսովոր օր է, որն ամենայն հավանականությամբ երկար կհիշվի: Ձեր առաջ այնքան գրավիչ հեռանկարներ կբացվեն, որ իրավիճակն ու սեփական ուժերը քննադատորեն գնահատելը պարզապես անհնարին կլինի: Շատ բարդ խնդիրներ կստանձնեք, անհավանական իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք:

Գայթակղություններին դիմակայելը դժվար կլինի, բայց ամեն դեպքում աշխատեք խուսափել այնպիսի արարքներից, որոնք կարող են ցավ պատճառել մտերիմներին: Հեռատես եղեք այնտեղ, որտեղ խոսքը գումարի ու ընտանեկան ունեցվածքի մասին է: Այստեղ թեթևամտության ցանկացած դրսևորում լուրջ կորուստների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Ոչ միայն լավ գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք, այլ նաև կօգնեք շրջապատողներին: Օգտակար կլինի համախոհների հետ կարևոր հարցերը քննարկելը: Նույնիսկ եթե նրանց փորձը ձերինից փոքր է, նման զրույցները կօգնեն նոր բաներ իմանալ:

Հավանական են առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Ունակությունները ցուցադրելու, ձեր գիտելիքներով ու կարողություններով այն մարդկանց զարմացնելու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար, որոնք ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ նրանց համար, ովքեր չեն վախենում անակնկալներից ու հասկանում են, որ նույնիսկ ամենալավ պլանները երբեմն պետք է փոխել: Կվշտացնի այն, որ մտածածն իրագործել չի հաջողվի իրավիճակը փոխվել է, անհրաժեշտ է փորձարկումներ անել: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, աշխատեք աչքաթող չանել փաստերը, որոնք աննշան են թվում:

Ձեզ մոլորության մեջ գցելը հեշտ կլինի, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, իսկ թշնամիները կարող են օգտվել դրանից: Աշխատեք ոչ մի որոշում չընդունել, եթե զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշում գործադրել ձեզ վրա: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել կարևոր ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2678 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5