ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3299 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց տհաճությունների չի անցնի, բայց դրանցից ոչ մեկը չի շեղի ձեզ ու չի ստիպի հրաժարվել մտածածից: Դժվար պահերին կնախընտրեք ինքնուրույն գործել, ոչ ոքի օգնության չեք կանչի: Նման ռազմավարությունն արդյունավետ կլինի, դուք ժամանակը ավելորդ զրույցների ու քննադատներին տարահամոզելու վրա չեք ծախսի: Կկարողանաք նույնիսկ ավելի լավ արդյունքների հասնել, քան ակնկալում էիք:

Մտերիմների հետ հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերն ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր կարծիքը կլսեն, վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է, որի ընթացքում ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Դուք լավ գլուխ կհանեք և՛ ծանոթ, և՛ լրիվ նոր գործերից: Չի բացառվում այսօր ծագած գաղափարները շուտով օգնեն ձեզ մեծացնել եկամուտները:

Հավանական են գրավիչ առաջարկներ: Դրանք հաճախ կանեն հին ծանոթները, որոնց հետ միասին հետաքրքիր ու օգտակար բանով եք զբաղվել: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Կասկած չկա, որ նախաձեռնությունները հաջող կլինեն: Շատ Ցուլեր կհասնեն ավելիին, քան սպասում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր կլինի չծանրաբեռնվելը: Հոգնածությունն այսօր նյարդայնության պատճառ կդառնա, շուրջը բոլորի վրա կբարկանաք: Մյուսներից շատ կտուժեն այն մարդիկ, ովքեր ուզում են հոգ տանել ձեր մասին, օգնություն են առաջարկում: Համբերատար եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ:

Հոգ տարեք, որպեսզի ձեր ու ձեր մտերիմների համար հաճելի հանգիստ կազմակերպեք: Դուք արագ կվերականգնեք ուժերը, հետո նաև լավ գաղափարներ կունենաք: Երեկոյան կուզենաք մտածել մոտ ապագայի ծրագրերի շուրջ: Դա շատ օգտակար կլինի: Շուտով դուք ոգևորությամբ կստանձնեք մտածածը կյանքի կոչելու գործը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք հանգստություն պահպանել, երբ շրջապատողները ձեզ սխալ հասկանան կամ փորձեն քննադատել: Այսօր ձեզ կյանք սովորեցնողների պակաս չի լինի: Բայց մարդկանց ասածներից կարող եք օգուտ քաղել, այնպես որ՝ ոմանց արժե լսել: Իսկ մյուսների հետ պարզապես աշխատեք չվիճել: Այստեղ օգնության կհասնի հումորի զգացումը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Դուք իրատեսորեն կգնահատեք ստեղծված իրավիճակը ու դրա զարգացման հեռանկարները, չեք խոստանա այն, ինչը չեք կարողանալու անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համբերությամբ զինվեք, այն օրվա առաջին կեսին ձեզ շատ պետք կգա: Այդ հատվածում ցավալի պատահարների հավանականությունը շատ մեծ է, շրջապատողների հետ տարաձայնություններից էլ դժվարությամբ կխուսափեք: Բայց դուք կփորձեք խուսափել լուրջ վիրավորանքներից, բոլորի հետ եթե ոչ իդեալական, ապա գոնե հարթ հարաբերություններ պահպանել, և դա ձեզ մոտ կստացվի:

Բոլոր գործերը չէ, որ կկարողանաք ժամանակին ավարտին հասցնել, և դա հաճախ կստիպի հուզվել: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող ու արդյունավետ կլինի: Այն հնարավորություն կտա լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ բոլորի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Նկատի ունեցեք, որ որոշ հարցերի քննարկում կարող եք պարզապես հետաձգել: Դա ավելի լավ կլինի, քան այն մարդկանց հետ վիճելը, ովքեր հիմա ձեզ չեն հասկանում:

Բացի այդ, սա լավագույն օրը չէ ապագայի ծրագրերով կիսվելու համար: Քննադատությունը, որին կբախվեք, կստիպի կասկածել սեփական ուժերին: Ընդ որում՝ աշխատանքի ու բիզնեսի զարգացման հետ կապված նոր գաղափարները շատ լավը կլինեն: Հիմա դրանք իրագործել հազիվ թե ստացվի, բայց հետո անպայման կվերադառնաք մտածածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադիր եղեք, այսօր թափթփվածությունը տհաճ հետևանքներ կունենա, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ամեն հարցում հաջողակ չեք լինի, բայց եթե ջանքեր գործադրեք, շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Համառությունը չի խանգարի այն իրավիճակներում, որտեղ պետք է տարահամոզեք քննադատներին, օգնեք կասկածող մարդկանց գտնել նպատակին տանող ճամփան:

Նոր խնդիրներ կհայտնվեն: Դրանցից լավ գլուխ հանելու համար ստիպված եք լինելու ինչ-որ բան ոտքի վրա սովորել, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Որոշ Կշեռքներ կկարողանան վերականգնել հին մասնագիտական կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, գլուխ հանել բարդ գործերից, որոնց ելքը կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Շատ սուր կլինի գործնական ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ շատ Կարիճներ կարող են շահավետ գործարքներ կնքել կամ աշխատանք սկսել այն նախագծերի վրա, որոնք շուտով կսկսեն եկամուտ բերել:

Հավանական են հաջող զուգադիպություններ ու անակնկալներ: Չի բացառվում՝ մտերիմներն ուրախացնեն ձեզ անսպասելի նվերով կամ հիանալի նորությամբ: Երեկոն հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար. քննարկումն արդյունավետ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է ուրախանալու, զվարճանալու ու դատարկ բաների մասին մտածելու համար: Լուրջ բանի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Այնպես որ՝ ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, քանի որ վտանգ կա ինչ-որ բան աչքաթող անեք, սխալվեք: Ճիշտ է, կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն խորհուրդ տալ, հուշել՝ ինչպես է պետք գործել: Նրանց խոսքերն ականջի հետև մի գցեք:

Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, ովքեր հոգեհարազատ են ձեզ: Կարող եք քննարկել գաղափարներն ու ծրագրերը կամ պարզապես միասին երազել: Այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի կյանքին լավատեսությամբ նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք ունակ կլինեք շատերին ձեր կողմը գրավել, հետաքրքրել գաղափարներով, որոնք նախկինում ոչ ոքի մտքում չէին ծնվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն: Մյուսներն էլ կհասկանան, թե ում օրինակին կուզենային հետևել:

Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ: Ընդհանուր գործերը կարող են ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել: Ձեզ կհաջողվի հմայել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի դուր չեն գալիս: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դուք սովորականից ավելի զգայուն ու խոցելի կլինեք, ձեր հասցեին ցանկացած քննադատության սուր կարձագանքեք: Հեռու մնացեք նրանցից, ովքեր քննադատում են ձեզ, ցույց են տալիս ձեր թերությունները: Նման մարդիկ հիմա ձեզ վրա վատ կանդրադառնան:

Տհաճ մտքերից ցրվելուն կօգնեն օգտակար գործերը: Դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա: Կարող եք սկսել նորը սովորել, բայց դա լավ է անեք համախոհների հետ միասին: Երբ տպավորություններով ինչ-որ մեկի հետ կիսվելու հնարավորություն չլինի, արագ կկորցնեք ձեր զբաղմունքի հանդեպ հետաքրքրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել, քանի որ հենց այն է այսօր բարենպաստ: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, ինչպես նաև գլուխ հանել նրանից, ինչին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Հաճախ կօգնեն ընկերները կամ պարզապես լավ ծանոթները:

Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն վիճում էիք: Եթե ձեր ու ձեր մտերիմների միջև վերջերս տարաձայնություններ էին ծագել, հիմա կարող եք վերջ տալ դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3299 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7