ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2618 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող ու շատ արդյունավետ օր է: Շատ բանի կհասնեք առաջատարի ձեր որակների շնորհիվ: Հրահանգներ տալն ու մյուսներին ղեկավարելն այսօր ավելի հեշտ կլինի, քան ինքնուրույն գործելը: Դուք կոգեշնչեք ու կոգևորեք հին ծանոթներին, ամենալավ տպավորությունը կթողնեք նորերի վրա:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք գոնե մի փոքր ժամանակ գտնել հանգստի համար. գերհոգնածությունը առողջության հետ կապված խնդիրների կհանգեցնի: Կարող եք միջոցառումների այցելել, բայց ցանկալի է մինչև ուշ գիշեր չմնալ այնտեղ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հազիվ թե ինչ-որ մեկը կռահի, որ դուք իրականում այնքան ակտիվ ու գործունյա չեք, որքան առաջին հայացքից է թվում: Բայց դուք ինքներդ կիմանաք, որ հանգստի ու միայնակ մնալու կարիք ունեք: Այսօր բազմամարդ հավաքներին մասնակցությունը արագ կհոգնեցնի ձեզ, երբեմն տանը մնալու համար կուզենաք հրաժարվել նույնիսկ ընկերների հետ հանդիպումից:

Նկատի ունեցեք, որ հոգնածությունից նյարդային կդառնաք ու կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին ու հետևեք, որ ձեր բարկությունից մտերիմները չտուժեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Դրանք հաճախ կառաջանան շփումների մեջ: Մարդկանց հասկանալը ձեզ համար այսօր սովորականից ավելի բարդ կլինի: Դա վերաբերում է ինչպես աշխատանքին, այնպես էլ անձնական կյանքին: Երբեմն նույնիսկ ամենաներդաշնակ սիրային հարաբերություններում լարվածություն կառաջանա, չեն բացառվում վեճերը: Աշխատեք պարզել տարաձայնությունների իրական պատճառը. դա ձեր ուժերի սահմաններում կլինի:

Օրը հարմար է ուսման համար: Դա ոչ միայն օգտակար գործ կլինի, այլ նաև կբարձրացնի տրամադրությունը: Ձեզ դուր կգա նորը սովորել ու կիրառում գտնել ստացած ինֆորմացիային:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ օր է: Այն նշանակալի իրադարձություններ կամ անսպասելի փոփոխություններ կբերի, հնարավորություն կտա անել այն, ինչ պլանավորել եք: Բացի այդ, հուզական դաշտը կայուն կլինի, այնպես որ՝ փոքրիկ դժվարությունների պատճառով չեք անհանգստանա: Ոչ մի բան ձեզ չի ստիպի բարկանալ կամ վշտանալ:

Բարենպաստ օր է սկսած գործերն ավարտին հացնելու, ընթացիկ խնդիրները լուծելու համար: Որոշ Խեցգետիններ հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենան, որը շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր շատ նպատակասլաց կլինեք: Չի լինի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել, եթե չուզենաք: Հին գործնական տարաձայնությունները կարգավորելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի: Եթե զբաղվում եք ձեզ իսկապես հետաքրքրող բանով, ձեզ օգնել ցանկացողներ շատ կլինեն:

Ցանկացած հարցի լուրջ ու պատասխանատու մոտեցումը կօգնի հաճելի տպավորություն թողնել շրջապատի վրա: Շատերը պատրաստ կլինեն ձեզ վստահել իրենց գաղտնիքները կամ կիսվել օգտակար տեղեկատվությամբ: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ թեթևամիտ մարդ էին համարում, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների համար բարենպաստ օր է: Այսօր հեշտությամբ կպայմանավորվեք բարդ, քմահաճ, անկանխատեսելի մարդկանց հետ: Բուռն քննարկումների ժամանակ ձեր եզրահանգումները կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական կարծիքով են հետաքրքրվում:

Ցանկացած միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Մտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Պատասխաններ կգտնվեն այն հարցերին, որոնք ձեզ վերջին ժամանակներս անհանգստացնում էին: Ձեզ մոտ կվերադառնան ինքնավստահությունն ու լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսին կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր մեծ պլաններ ունեն: Կարող եք անցնել մասշտաբային խնդիրների լուծմանն ու խոշոր գաղափարների իրագործմանը: Նպատակին տանող առաջին քայլերն անելը հեշտ կլինի, շատ խոչընդոտներ կհաղթահարեք՝ նույնիսկ չնկատելով դրանք: Մտերիմների աջակցությունը սահմանափակ կլինի, բայց դա ձեզ չպետք է անհանգստացնի. գործողությունների ազատությունը ձեր առավելությունը կդառնա:

Օրը շատ նոր գաղափարներ կբերի, որոնք կարող եք ինքնուրույն կյանքի կոչել: Մի վախեցեք ինչ-որ անսովոր բան ստանձնել: Շրջապատողները ձեր գաղափարները կասկածելի կամ շատ համարձակ կհամարեն, բայց կփոխեն իրենց կարծիքը, երբ սկսեք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լուրջ խնդիրներ չեն ծագի, բայց տրամադրությունը ողջ օրվա ընթացքում լավը չի լինի: Հիմա առանց պատճառի կանհանգստանաք, ապրումներ կունենաք այնպիսի բաների պատճառով, որոնք ուշադրության արժանի չեն: Որոշ Կարիճներ վատ կանխազգացումներ կունենան, որոնց համար հիմքեր չեն լինի:

Սովորականից շատ մտերիմների հոգատարության ու աջակցության կարիքը կունենաք: Բայց դրանք ստանալ միշտ չի հաջողվի: Մինչև օրվա կեսը լավ է կարևոր հարցեր չքննարկել, ավելի ուշ նման զրույցներ վարելու համար բարենպաստ պահ կգա: Երեկոն հաճելի ու հանգիստ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է աշխատանքի համար: Հատկապես լավ կտրվի ֆինանսների հետ կապված հարցերի լուծումը: Գործնական հոտառությունը սուր կլինի, հավանական են հաջող գործարքներ ու ներդրումներ: Կարող եք խոշոր գնումներ անել, այդ թվում՝ նաև ապառիկ: Գումարի հետ կապված հարցերում չեք սխալվի, հիանալի խորհուրդներ կտաք նրանց, ովքեր կդիմեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում՝ ստիպված լինեք մտերիմների հետ քննարկել այն հարցերը, որոնց նախկինում չեք անդրադարձել: Զրույցը լարված կանցնի, բայց հաճելի նոտայով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեշտ չի դասավորվի: Անակնկալ պայմանների պատճառով պետք է փոխեք պլանները, իսկ դա չի ուրախացնի ո՛չ ձեզ, ո՛չ ձեր մտերիմներին: Ցանկացած դատարկ բան վիրավորանքների պատճառ կդառնա, բայց հարաբերություններում լարվածության իրական պատճառը չարդարացված սպասումները կլինեն, որոնց մասին նախկինում նույնիսկ չէիք էլ կռահել:

Հնարավոր են նոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարևոր դեր են խաղացել ձեր կյանքում: Պատրաստ կլինեք փոխել ձեր վերաբերմունքը անցյալի իրադարձությունների հանդեպ, կաշխատեք ուղղել հին սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Շատ բան հեշտությամբ կտրվի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որը վերջերս լրիվ անհույս էր թվում: Հնարավորություններ կտեսնեք, որոնք մյուսները չեն նկատել և կօգտագործեք դրանք, նույնիսկ եթե ինչ-որ մեկը դա ամենալավ լուծումը չհամարի:

Շատ հարցերին ձեր վերաբերմունքը շրջապատին թեթևամիտ կթվա: Իսկ իրականում դուք պարզապես գիտեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, և դատարկ բաների համար չեք անհանգստանա: Ձեր լավատեսությունը արդարացված կլինի. աստղերի աջակցությունից օգտվելով՝ շատ բանի կարող եք հասնել: Երեկոյան ժամանակ գտեք մտերիմների հետ շփվելու համար. ինչ-որ կարևոր բանի մասին զրուցելու անհրաժեշտություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք է հանգստանաք: Օրը կապված է կենսական պոտենցիալի անկման հետ, արագ կհոգնեք, իսկ իրադարձությունների անբարենպաստ ընթացքի արդյունքում կարող եք նաև հիվանդանալ: Այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին, ժամանակ գտեք պրոֆիլակտիկ պրոցեդուրաների համար: Գործերում կարող եք հույս դնել ընկերների աջակցության, ծնողների ու հարազատների լավ խորհուրդների վրա:

Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմ մարդկանց շրջանում. դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, կոգեշնչեն ու կօգնեն մոռանալ դժվարությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2618 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4