ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3646 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սխալներից խուսափելը հեշտ չի լինի, դուք հաճախ կշեղվեք, երբեմն կշտապեք որոշումների հարցում կամ կլսեք նրանց, որոնց խորհուրդները վստահության արժանի չեն: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի այդ միտման ազդեցությունը նվազագույնի հասցնելը: Աշխատեք շրջահայաց լինել, ուշադրություն դարձնել մանրուքներին, ստուգել ստացվող տեղեկատվությունը:

Գործերին լուրջ մոտեցումը համարյա միշտ թույլ կտա հաջողության հասնել: Դա վերաբերում է նույնիսկ կյանքի այն ոլորտներին, որտեղ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար նախկինում փորձի ու հաջողության պակաս էիք զգում: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից հեշտությամբ կօգտվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք ուժերով լի կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք ուզածին հասնելու համար ու չեք հանձնվի, եթե չստանաք այն, ինչին ձգտում էիք: Ուշադիր եղեք ֆինանսական գործերին: Աշխատեք իրատեսորեն գնահատել ձեր հնարավորությունները, շատ մի ծախսեք նրա վրա, ինչի կարիքը չունեք:

Հիշեք, որ սա լավագույն օրը չէ խոստումներ տալու համար, անկախ նրանից, թե ինչին դրանք կվերաբերեն: Հիմա դուք իրավիճակի որոշ նրբություններ չեք տեսնի, որոնք հետո կազդեն ձեր ծրագրերի վրա: Մի քիչ սպասեք և շուտով լրիվ պարզ կդառնա, թե ինչն է ձեր ուժերի սահմաններում, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Օրն այնքան վատը չէ, որքան կարող է առավոտյան թվալ: Դրական միտումների ազդեցությունը դանդաղ, բայց կաճի: Ժամ առ ժամ ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն, ձեր խնդիրն էլ այն կլինի, որպեսզի խուճապի չմատնվեք ու օգտվեք դրանցից:

Անպայման կլինեն գործեր, որոնցով կուզենաք զբաղվել: Կասկած չկա, որ հրաշալի գլուխ կհանեք կարևոր խնդիրներից, ինչպես նաև կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր ընտանիքում: Հարաբերությունները հարթելը հեշտ կլինի, եթե ներողամիտ լինեք ուրիշների թուլությունների հանդեպ ու չհիշեցնեք հին վիրավորանքների մասին: Շատ Խեցգետինների լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է այն գործերին վերադառնալու համար, որոնք չի հաջողվել ավարտին հասցնել: Հիմա դուք ամեն անհրաժեշտ բան կունենաք դրանցից գլուխ հանելու համար: Եթե ժամանակը զուր չվատնեք, կհասցնեք ավելին, քան ակնկալում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ կպայմանավորվեք շրջապատողների հետ, կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում և ինչ են սպասում ձեզանից ու ընդհանրապես՝ կյանքից: Մտերիմների հետ կարող եք քննարկել հին խնդիրները. ամենայն հավանականությամբ կհաջողվի լուծել դրանք: Երեկոյան գաղափարներ կծնվեն, որոնք բոլորին դուր կգան:

Հետաձգեք ֆինանսական հարցերի լուծումը, քանի որ հեշտությամբ կսխալվեք, հակված կլինեք թեթևամտության: Խոշոր և հատկապես չծրագրված գնումների համար էլ ամենաբարենպաստ օրը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է փորձարկումների համար: Պետք չէ գնալ տրորված ճանապարհով, ավելի լավ է նոր բան փորձեք: Ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ովքեր հայտնի են ցանկացած գործի իրենց ստեղծագործ մոտեցմամբ ու իրերին ոչ ստանդարտ հայացքով: Նրանցից այսօր շատ բան կարող եք սովորել:

Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Չի բացառվում նոր սիրային պատմության սկիզբը: Եվ կարևոր չէ, որ դրանք դեռ վիրտուալ բնույթ կկրեն. դա ոչ մի կերպ չի անդրադառնա զգացմունքի լրջության վրա: Հնարավոր է վերականգնեք այն կապերը, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Այստեղ կարևոր չէ առաջին քայլն ինքներդ անեք, բավական է միայն ընդառաջ գնաք դիմացինի նախաձեռնությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք լավատեսությունը չեք կորցնի ու ճիշտ կվարվեք: Ցանկացած իրավիճակում կպահպանեք ձեր ուժերի հանդեպ վստահությունն ու կվարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում: Նման մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այն իրավիճակներում, որոնք մեկ ուրիշին համարյա անհույս կթվային:

Նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք: Նրանց փնտրելու կարիք էլ չի լինի, նրանք իրենք կգտնեն ձեզ հետ կապ հաստատելու ձևը: Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը: Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ անսպասելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Հավանական են նշանակալի հաջողություններ մասնագիտական ոլորտում, հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց վրա երկար աշխատել եք: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Ձեր խնդրանքին ոչ ոք մերժումով չի պատասխանի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ օրը վատը չէ: Այստեղ կարող եք նախաձեռնող լինել, ձեզ ընդառաջ կգան: Սակայն ինչ-որ մեկի հետ զգացմունքներով կիսվելուց առաջ անհրաժեշտ է դրանցից ինքնուրույն գլուխ հանել: Դա ժամանակատար կլինի, և շտապողականությունն այստեղ տեղին չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ լարված ու հետաքրքիր օր է սպասվում: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Փորձը թույլ կտա սխալներ չանել, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել: Դուք գործունյա կլինեք, համառ ու ճկուն, այնպես որ՝ ցանկացած խոչընդոտ կհաղթահարեք: Իրադարձություններն արագ կզարգանան, ստիպված եք լինելու զգոն լինել ոչինչ բաց չթողնելու համար: Վստահեք ինտուիցիային. նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Միաժամանակ կհասկանաք, թե ինչի վրա կուզենայիք ծախսել գումարը: Բայց մի շտապեք. ընտրեք, թե մի քանի առաջարկներից որն է ավելի շահավետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի ծուլացեք: Եկել է օրը, երբ պետք է վճռական ու արագ գործեք: Երկար քննարկումները, մտորումները կարող են խանգարել հաջողության հասնելուն: Երբեմն ամեն ինչ հետաձգելու ցանկություն կունենաք, բայց եթե տրվեք դրան, շուտով ամենայն հավանականությամբ կզղջաք:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնց անկեղծության ու ազնվության վրա վստահ չեք: Նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, հատկապես՝ վիրտուալ տիրույթում: Գաղտնիքներով ու կարևոր տեղեկատվությամբ արժե կիսվել միայն ամենամտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է: Ցանկացած գործ, նույնիսկ՝ բարդ ու ձանձրալի, դուք ոգևորությամբ կստանձնեք, և դա կօգնի հաջողության հասնել: Դժվարությունները ձեզ ու ձեր համախոհներին չեն վախեցնի. խոչընդոտները հաղթահարելով՝ իսկական ընկերներ կդառնաք: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ:

Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից: Չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը գլխացավ ու անքնություն կառաջացնի: Նման հետևանքներ կարող են ունենալ նաև ապրումներն ու հուզումները, այնպես որ՝ մի հուզվեք այնպիսի բաների պատճառով, որոնց վրա չեք կարող ազդել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ապրումների ու տագնապի համար լուրջ պատճառներ չկան, կարող եք հանգիստ շարժվել դեպի նպատակը: Կարևոր է չշտապել, նույնիսկ եթե շրջապատողներն առաջ անցնեն ձեզանից: Կարող եք նոր գործեր ստանձնել, եթե դրանք ձեզ իսկապես հետաքրքրում են: Ինքներդ ձեզ մի ստիպեք զբաղվել նրանով, ինչով չեք ուզում:

Օրը հարմար է ընկերների ու հարազատների հետ շփվելու, ընդհանուր ծրագրերն ու գործերը քննարկելու համար: Հոգ չէ, եթե մտածածն իրագործել դեռ հնարավոր չէ: Ինչպես հարկն է պատրաստվելու համար ժամանակ կա: Կարող եք տան համար իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3646 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4