ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3985 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վառ, հետաքրքիր ու հագեցած կլինի օրվա առաջին կեսը: Այն հարմար կլինի նոր գործեր ստանձնելու, բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանցից կարող են և՛ երկարատև համագործակցություն, և՛ ընկերություն, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Բայց ապագայի հետ կապված հրաշալի գաղափարներ էլ կհայտնվեն: Դրանց իրագործմանն ավելի ուշ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Դուք արագ գլուխ կհանեք գործերից, նույնիսկ եթե ոչ ոք ձեզ չօգնի: Որոշ Ցուլեր կստանձնեն այն, ինչին առաջ ոչ մի կերպ չէին կարողանում անցնել: Նրանք սպասվածից հեշտ կհասնեն անհրաժեշտ արդյունքներին:

Այսօր դուք շատ հնարամիտ կլինեք, կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին փնտրել, այլ ոչ թե տրորված ճամփով գնալ: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործեր շատ կունենաք: Դուք պիտի ավարտեք ավելի վաղ սկսածը, իսկ հետո լրիվ նոր բան ստանձնեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, աննշան առաջադրանքների լուծման վրա շատ ժամանակ չծախսելը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շատերը ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:

Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի սիրելիի հետ շփվելու համար: Դուք շատ բաների մասին կզրուցեք, միասին կարևոր որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք ձեր հույզերը չեք թաքցնի, կասեք այն, ինչ մտածում եք, և դա շրջապատողներին դուր կգա: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Դուք արագ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ շատ եք վիճել: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբը:

Կհաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները: Շատ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես պիտի իրենց պահեն կոնֆլիկտներից, դժգոհություններից ու վեճերից խուսափելու համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի, ուսման և օգտակար գործերի համար: Դուք ուշադիր կվերաբերվեք ստանձնած ամեն ինչին, կնկատեք կարևոր մասերը, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարող են օգնել հին ծանոթները, հաճախ նրանք անշահախնդիր կգործեն: Դուք ամեն դեպքում բաց չեք թողնի ձեր համախոհներին շնորհակալություն հայտնելու, նրանց պատասխան ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատներից մեկին վերաբերող լավ նորություններ: Երեկոյան հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Եթե հյուր գան հին ընկերները, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք ու մի տաքացեք: Այսօր կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, քանի որ հենց այն կօգնի հաջողության հասնել, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերում շրջահայաց կլինեք, ուստի նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Օրը հարմար կլինի հին գործերն ավարտելու, վաղուց ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք սպասվածից մեծ կլինեն: Բայց բոլոր դեպքերում մի շտապեք ծախսել ստացածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը թեթև ու բարենպաստ կլինի: Կարող եք ամենատարբեր գործեր ստանձնել՝ սկսած նորերից, վերջացրած վաղուց ծանոթներով, դուք բոլոր դեպքերում ամեն ինչ հրաշալի կանեք: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կզբաղվեք նրանով, ինչն իսկապես կարևոր է:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրությունների, ամենամտերիմ մարդու հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ են եղել: Կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, բոլորին գոհացնող լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Հաճախ խոսքը միայն ցավալի մանրուքների մասին է լինելու, բայց նույնիսկ դրանք կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք պահպանել լավատեսությունը, դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աստղերի աջակցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ հաջողակ եք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ հասնել ուզածին: Դուք արագ կիրագործեք այն, ինչ մտածել եք: Օրը հատկապես հաջող կլինի գործնական տեսանկյունից: Անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված. դրանք հաջող կլինեն:

Տանը մանր-մունր խնդիրներ կառաջանան, սակայն դուք դրանք արագ կլուծեք: Օրը հարմար կլինի հյուրեր ընդունելու կամ ընկերներին այցելելու համար: Դուք ինքներդ էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, մյուսների տրամադրությունն էլ կբարձրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Ամենայն հավանականությամբ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանալու: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, իսկ շրջապատողները կարող են քննադատել ձեզ, դժգոհություններ ներկայացնել: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ դրական փոփոխությունները չեն ուշանա: Դրական տրամադրվեք, և դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք առաջ չեք նկատել:

Օրվա երկրորդ կեսին արժե նոր բան ստանձնել: Այդ հատվածը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, հին ու նոր ծանոթների հետ գաղափարներով կիսվելու համար: Ձեր առաջարկներին ոգևորությամբ կարձագանքեն ամենատարբեր մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Գումարը դատարկ բաների վրա մի վատնեք, մի շտապեք գնել իրեր, որոնց կարիքն առանձնապես չունեք: Եթե այսօր խելամիտ ու խնայող լինեք, ապա ավելի ուշ շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում:

Կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Որոշ Ջրհոսներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ են լսել, կամ էլ նոր ընկերներ կգտնեն: Հեշտությամբ դուր կգաք շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հոգսեր շատ կունենաք, պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Օրը բավական հոգնեցնող կլինի, բայց դուք ձեր հաջողություններից գոհ կմնաք: Չի բացառվում հասկանաք՝ ինչպես կարելի է լուծել խնդիրը, որի մասին վերջերս շատ էիք մտածում:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար. դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Ուսման հետ կապված խնդիրներ չեք ունենա, արագ կմտապահեք ամենը, ինչ իմացել եք: Երեկոն հեռվից հրաշալի նորություններ կբերի: Կուրախացնեն ռոմանտիկ անակնկալները, թանկ մարդկանցից ստացած նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3985 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0