ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1759 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ցանկացած գործի արժե լուրջ վերաբերվել: Դա հատկապես կարևոր կլինի աշխատանքի մեջ, քանի որ նույնիսկ անուշադրության հետևանքով գործած փոքրիկ սխալները կարող են խանգարել հասնել նպատակին: Անհրաժեշտ արդյունքին կհաջողվի ավելի արագ հասնել, եթե ժամանակը երկար քննարկումների ու տեսական վեճերի վրա չվատնեք:

Ամենայն հավանականությամբ կուզենաք մենակ աշխատել, իսկ ահա ազատ ժամանակը կուզենաք ուրախ ընկերախմբում անցկացնել: Կարող եք հանդիպել ընկերներին, որոնց հետ շփումները ոգեշնչող կլինեն: Նոր ծանոթները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց դուք նրանց հետ լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ գործերում առաջընթացի կհասնեք, եթե համառ լինեք: Կարող եք նոր ու բարդ բան ստանձնել, կամ էլ կենտրոնանալ մի բանի վրա, ինչը երկար ժամանակ չեք կարողացել ավարտել: Աստղերը ձեզ ցանկացած պարագայում կաջակցեն, անհրաժեշտ արդյունքն էլ բավական արագ կստանաք: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր:

Գործնական հանդիպումների ժամանակ ձեզ պետք կգան զսպվածությունն ու ինքնատիրապետման ունակությունը: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, ոչ շահավետ պայմաններին չեք համաձայնվի, և դա շատերին դուր կգա: Իսկ ահա մտերիմների հետ շփումներում կարող եք հույզերին ազատություն տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կանցնի, եթե ժամանակը զուր չվատնեք, զբաղվեք օգտակար ու կարևոր գործերով: Աշխատանքի մեջ նախաձեռնող եղեք, կիսվեք վերջին ժամանակներս առաջ եկած գաղափարներով: Չի բացառվում համագործակցության սկիզբը,  որը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար: Չի բացառվում իրենց մասին անսպասելի հիշեցնեն մարդիկ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Նրանց հետ զրուցելը հաճելի կլինի, բացի այդ, ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հաջող օր է սպասվում: Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բանից, ինչը երկար չի ստացվել: Ճիշտ է, սեփական գիտելիքներն ու փորձը բավարար չեն լինի: Այնպես որ լսեք մարդկանց, որոնց խորհուրդները բազմիցս են օգտակար եղել ձեզ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խեցգետիններ իրենց մեջ գործարար ջիղ կնկատեն ու շահավետ գործարքներ կկնքեն: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Ճիշտ է, այստեղ աստղերը առավել բարյացակամ կլինեն երիտասարդ Խեցգետինների հանդեպ: Մնացածները արժե, որ նախաձեռնող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի, սակայն լուրջ դժվարություններ չի բերի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք դրան փիլիսոփայորեն կմոտենաք, չեք անհանգստանա, որ մտածած ամեն ինչ չի հաջողվում իրագործել: Չի բացառվում պետք լինի կենտրոնանալ լրիվ նոր առաջադրանքների վրա: Դրանցից պարզապես հրաշալի գլուխ կհանեք, և դա աննկատ չի մնա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի շփումների և լավ նորությունների ժամանակ է լինելու: Բացի այդ, հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ, թե ինչ կա ձեզ համար թանկ մարդկանց հոգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, և արժե օգտվել աստղերի աջակցությունից իսկապես կարևոր հարցերը լուծելու համար: Մենակ աշխատելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք ամեն պահի դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Նախկինում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները ավելի անկաշկանդ կդառնան:

Օրվա սկզբին ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում կթուլանան: Բայց երեկոյան էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն սկսեք հասարակ գործերից ու վաղուց ծանոթ առաջադրանքները լուծելուց: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից և ուժեր խնայել: Նոր բան ստանձնելու համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հուշել՝ ինչպես գործեք:

Օրվա երկրորդ կեսը և՛ գործնական, և՛ անձնական բնույթի հետաքրքիր առաջարկներ կբերի: Բացի այդ, հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը լավ է չհետաձգեք: Այս հատվածը հարմար կլինի նաև այն իրերը գնելու համար, որոնք վաղուց եք ընտրել ու մտքում պահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ բավական լարված, բայց հետաքրքիր օր է սպասվում: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն. դա միակ ձևն է հասցնելու համար ամենը, ինչ ծրագրել եք: Առավոտյան լավ է ինքնուրույն գործեք, իսկ ահա օրվա երկրորդ կեսին պիտանի օգնականներ գտնելու շանս կլինի:

Չեն բացառվում շահավետ գործարքները: Որոշ Կարիճներ հնարավորություն կունենան մեծացնել եկամուտները: Սակայն գումարը երկնքից չի ընկնելու, այն ստանալու համար պիտի աշխատեք: Անձնական հարաբերություններում էլ դժվարություններից կարող եք չվախենալ, քանի որ այստեղ դրական միտումները կգերակշռեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր շատ կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելն ու դատարկ բաների վրա մեծ ժամանակ չծախսելը: Հնարավոր է ստիպված լինեք կոշտ ձևով պաշտպանել ձեր հետաքրքրությունները, հակահարված տալ մարդկանց, որոնք սովոր են մեկ ուրիշի հաշվին ինչ-որ բան ստանալ: Նման պահերին կարևոր կլինի ինքնատիրապետումը չկորցնելը, քանի որ ավելորդ հույզերը միայն կբարդացնեն իրավիճակը:

Օրը հարմար կլինի ապագայի մասին զրուցելու համար: Աշխատավայրում կարող եք քննարկել նախագծերն ու հեռանկարները, իսկ տանը մտերիմների հետ միասին ծրագրեր կառուցել: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Աղեղնավորներին, նաև նրանց, ովքեր առաջին ժամադրության կգնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ շատ պետք կգա իրատես լինելու, սեփական հնարավորություններն օբյեկտիվորեն գնահատելու ունակությունը: Դուք չեք հավատա ոսկե սարեր խոստացողներին, ուրիշների խարդավանքների զոհը չեք դառնա: Ինչ-որ մեկը կարող է ձեզ մեղադրել ավելորդ կասկածամտության մեջ: Բայց իրականում դուք ոչ թե կասկածամիտ կլինեք, այլ ուժեղ ինտուիցիա կունենաք, որի հուշումներին էլ ժամանակին կհետևեք:

Մտերիմների հետ իսկապես կարևոր բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ են առաջացել, ապա այսօր կհաջողվի փոխզիջման հասնել: Զիջումների կգնան նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ շատ են վշտացրել իրենց համառությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր լավ է գործերով ինքնուրույն չզբաղվեք, այլ ղեկավարեք ու հրահանգներ տաք: Շրջապատողները միանգամից կհասկանան, որ լավ է լսել ձեզ ու չեն վիճի: Կհաջողվի արագ լուծել կազմակերպչական հարցերը, ինչպես նաև կարգուկանոն հաստատել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա:

Մտերիմները լավ նորություններ կհայտնեն ու հաճելի անակնկալներ կանեն: Օրը հարմար կլինի փոքրիկ տնային տոն կազմակերպելու համար: Իսկ ահա աղմկոտ երեկույթներին լավ է երկար չմնաք. դրանցից հետո ձեզ այնքան էլ լավ չեք զգալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտյան լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչ մտածելու, պիտանի ինֆորմացիա հավաքելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար: Օրվա երկրորդ կեսին պարզ կդառնա՝ ինչ անել:

Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կնկատեք, որ ձեզ ավելի հաճախ են դիմում խորհուրդների խնդրանքով, ավելի մեծ հարգանքով են վերաբերում: Եթե պետք է կարևոր բաների մասին պայմանավորվեք ղեկավարության կամ գործընկերների հետ, աշխատեք դա երեկոյան մոտ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1759 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0