ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7228 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր ու բարդ գործերի, պատասխանատու հանդիպումների համար: Ձեզ համար օգտակար կլինի մի փոքր հանգստանալն ու հոգսերից շեղվելը: Եթե ընկերները ձեզ զբոսանքի կամ ոչ մեծ ճամփորդության հրավիրեն, մի մերժեք. դուք հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Օրը բարենպաստ կլինի և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընտանեկան միջոցառումների համար:

Ցանկալի չէ գնումներ անելը, եթե դրանք նախապես չէին ծրագրվել. գումարը անտեղի ծախսելու վտանգ կա: Լուրջ խնդիրներ դժվար թե առաջանան, օրն ընդհանուր առմամբ հաճելի տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտածած ամեն ինչ միանգամից իրագործել չի ստացվի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել, կենտրոնացած կլինեն սեփական խնդիրների լուծման վրա: Բայց ամենակարևոր ու շտապ առաջադրանքները ինքնուրույն էլ կանեք:

Մտերիմներին ուրախացնելու, ձեզ համար թանկ մարդուն հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու, օրինակ՝ ձեզ դուր եկող մարդուն ժամադրության հրավիրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Շատ Երկվորյակներ սրտին մոտ կընդունեն մանր-մունր պատահարները, կանհանգստանան մի բանի պատճառով, ինչի վրա ազդել ի զօրու չեն: Բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի և ուրախության առիթներ կբերի:

Աշխատեք չհոգնել. հանգիստը ձեզ համար հիմա շատ կարևոր կլինի: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք: Ավելի օգտակար կլինի հասարակ ու հաճելի գործով զբաղվելը կամ ժամանակը ընկերների և մյուս մտերիմների հետ անցկացնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, ուստի նույնիսկ ամենահասարակ գործերն այսօր ժամանակատար են լինելու: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչից միայնակ գլուխ հանեք, քանի որ ձեր կողքին կլինեն ամեն պահի օգնության շտապելու պատրաստ մարդիկ: Լավ է դիմեք նրանց, ում վաղուց գիտեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Այդ հատվածը հատկապես բարենպաստ կլինի մտերիմների հետ ժամանակ անցկացնող Խեցգետինների համար: Շփումները դրական հույզեր կպարգևեն: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նրանց համար հասկանալի չեն լինի ձեր արարքների իրական մոտիվները: Չի բացառվում ձեզ փորձեն հետ պահել ծրագրված հանդիպումներից: Անտեղի խորհուրդներ էլ այսօր շատ կլսեք:

Ամեն դեպքում աշխատեք հանգստություն պահպանել և ոչ մեկի վրա չբարկանալ: Հենց ձեր բարեհամբույր լինելը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու շփման մեջ լարված պահերից: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար, չարժե երկար ժամանակ մնալ աղմկոտ բազմամարդ միջոցառումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր բան ստանձնելու ժամանակը, և այն չի սխալվի: Սա հրաշալի օր է լինելու, որպեսզի գլուխ հանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել ու նախաձեռնող լինեք: Հատկապես լավ գլուխ կհանեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Օրը հարմար կլինի նաև ուղևորությունների, միջավայրը փոխելու համար:

Օրվա երկրորդ կեսը ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Այդ հատվածը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու և հաշտվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի դասավորվի, չնայած այն թեթև ու անամպ անվանել չի կարելի: Եթե բարդ ու լուրջ գործ ստանձնեք, ապա հաջողության կհասնեք, չնայած՝ ոչ միանգամից: Մանր-մունր դժվարություններ կարող են առաջանալ նաև վաղուց ծանոթ խնդիրները լուծելիս: Մի շտապեք ու մի հուզվեք. ամեն ինչ կստացվի, դուք կհասնեք ձեր ուզածին՝ համառություն դրսևորելով:

Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանան: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Մտերիմների հետ միասին արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար, նոր ինֆորմացիան առանց դժվարության կմտապահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի արդյունավետ օր է: Կարող եք այն նվիրել կարևոր գործերին. դուք ստանձնած ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, լրացնել բաց թողածը: Նման պահերին կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին գործելը: Դուք վճռական կլինեք, ուստի հաջողության կհասնեք:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ամենայն հավանականությամբ այդ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: Օրը արժեքավոր ու պիտանի նվերներ է խոստանում: Դրանք կարող են անել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ առաջին անգամ կհանդիպեք: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք: Չի բացառվում ընկերները ձեզ հետաքրքիր բան կառաջարկեն, հրավիրեն մի միջոցառման, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Հաստատ չեք ձանձրանալու:

Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում: Այսօր դուք անուշադիր կլինեք, ինչ-որ բան աչքաթող կանեք: Պարզապես մի փոքր սպասեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանց թյուրիմացությունների չի անցնի: Սակայն դրանք ձեզ չեն խանգարի հասնել դրված նպատակներին: Նոր գործերը միանգամից չեք անի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել: Իսկ ահա ծանոթ առաջադրանքները դուք արագ կլուծեք: Այստեղ կարող եք տհաճ անակնկալներից չվախենալ:

Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում: Գումարի հետ կապված հարցերում հեշտությամբ կսխալվեք: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումները ճիշտ ու ժամանակին կլինեն: Դրանց հետևելով՝ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ դա անել չէր ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Եթե ուզում եք վերականգնել հին կապերը, հաշտվել, ապա նախաձեռնող եղեք, հիմա դրա համար ամենահարմար պահն է:

Օրվա սկիզբը հարմար չի լինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք սովորականից հաճախ կշեղվեք: Ավելի ուշ իրավիճակը կփոխվի, դուք կկենտրոնանաք ու գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Երեկոն հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գնումները ծրագրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Բարենպաստ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և դուք բոլորին կհմայեք: Օրվա սկիզբը հարմար կլինի բարդ ու կարևոր հարցերը քննարկելու համար. ավելի ուշ դատարկ բաների մասին հաճելի զրույցների ժամանակ կգա:

Օրը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Չեն բացառվում նվերներն ու ռոմանտիկ անակնկալները: Դրանք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7228 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0