ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտյան աշխատեք ինտուիցիային ուշադիր լսել: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք պատասխաններ կգտնեք, որոնց շուրջ երկար մտածել եք, կհասկանաք՝ դեպի ուր շարժվել: Պայմաններն ամեն անգամ ուզածի նման չեն դասավորվի: Բայց դուք նախանձելի հնարամտություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին:

Կարևոր զրույցների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չեն հետաքրքրվել: Նախկինում լարված հարաբերությունները, որոնք ձեզ ստիպում էին հուզվել, նկատելիորեն դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև նոր բան ստանձնելու համար: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, դուք շատ բան կհասցնեք անել: Ամենակարևոր հարցերը լուծելուն հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանք հրաշալի լուրերով կկիսվեն կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Մանր-մունր դժվարությունները հնարավոր են, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը լավ կանցնի, ընկերների հետ հանդիպումը կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մանրուքներից մի կառչեք, աշխատեք թյուրիմացությունների և անսպասելի առաջացած դժվարությունների պատճառով չհուզվել: Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե պահպանեք լավատեսությունն ու նախընտրեք գործել, այլ ոչ թե տեղում դոփել: Հավանական են անսպասելի բացահայտումներ, հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Չեն բացառվում նվերները: Որոշ Երկվորյակներ կստանան այն, ինչի մասին վաղուց երազում էին: Երեկոն արժե նվիրել պասիվ հանգստին, ինչի շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, եթե նրանից շատ բան չսպասեք: Առավոտը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները: Բացի այդ, այս հատվածի համար կարող եք ուղևորություններ ծրագրել. դրանք նույնիսկ սպասվածից լավ կանցնեն:

Ավելի ուշ կգա ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպումների համար հարմար ժամանակը: Կարող եք լուծել գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը. այստեղ դուք առողջ բանականությամբ կառաջնորդվեք ու նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ ու հետաքրքիր օր է սպասվում: Այն հնարավորություններ կբացի, որոնք բաց թողնել չեք ուզենա: Կարող եք նախաձեռնող լինել գործերում, անձնական հարաբերություններում կամ ստեղծագործելիս: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում, քանի որ այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության, կարող եք շատ ծախսել դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հաջող կլինի ու հարմար լուրջ գործերի, կարևոր հանդիպումների համար: Լավ կանցնեն ուղևորությունները, որքան էլ հեռու որոշեք մեկնել: Դուք ոչ միայն հաճելի ժամանակ կանցկացնեք, այլև նոր բաներ կիմանաք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, և դուք նման հնարավորություն կունենաք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող մարդկանց հետ: Նման մարդկանց աջակցությամբ ձեզ ավելի լավ կզգաք: Երեկոն հրաշալի գաղափարներ կբերի: Դրանք իրագործելու հնարավորություն կհայտնվի մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին օգտակար կլինի հին ընկերներին հանդիպելը, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը; Ինչ-որ հետաքրքիր ու կարևոր բանի մասին զրուցելու հնարավորություն կլինի, և դուք հաճելիորեն կզարմանաք, թե ինչ լավ են ձեզ հասկանում: Հավանական են անսպասելի նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ:

Ավելի ուշ պիտի զբաղվեք մանր-մունր, ոչ այնքան կարևոր, բայց ուշադրություն պահանջող գործերով: Դրանք արագ կանեք, հազիվ թե դժվարություններ առաջանան: Ժամանակ կմնա սովորելու կամ ձեր նախասիրության համար, որը միշտ է ուրախացրել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Ամեն անգամ պայմանները ձեր ուզածի նման չեն դասավորվի: Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը: Չարժե միայնակ ստանձնել բարդ առաջադրանքների լուծումը. օգնականների գտնելը դժվար չի լինի: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները:

Բաց մի թողեք առօրյա հոգսերից շեղվելու, հետաքրքիր վայրերում լինելու կամ անսովոր միջոցառումների մասնակցելու հնարավորությունը: Ձեզ համար շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Բացի այդ, հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն սկսեք պիտանի գործերից: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա շատ բան կհասցնեք: Աստղերը կաջակցեն ձեզ, արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում շատ բարդ է թվացել: Որոշ Աղեղնավորներ պիտանի բան իմանալու և մի բան սովորելու շանս կունենան, որը շուտով պետք կգա:

Օրվա առաջին կեսին հազիվ թե հակված լինեք շփումների, իսկ ահա երկրորդը շատ բարենպաստ կլինի: Դուք կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին: Երեկոն հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Նրանց հետ զրույցները ձեզ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ու զբաղվեք այլ գործերով: Եթե դուք դրան հանգիստ վերաբերվեք, ապա արագ գլուխ կհանեք իրավիճակից, կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն կուրախացնի և՛ լավ նորություններով, և՛ զուգադիպություններով, որոնցից օգուտ կքաղեք: Դա հարմար ժամանակ է լինելու նոր գործեր սկսելու համար: Դուք արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա ընթացքը կախված կլինի ձեր տրամադրությունից: Աշխատեք լավատես լինել, ուրախության առիթներ փնտրել: Այստեղ կարող են օգնել մտերիմները, որոնց հետ շփումները հաճելի կլինեն: Հավանական են անսովոր առաջարկներ: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:

Օրը հարմար կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ ու գործարքներ ծրագրել, մտերիմների հետ քննարկել ֆինանսական գործերը: Երեկոն բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Որոշ Ջրհոսներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե վճռական լինեք, ապա կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Շատ գործերից կհաջողվի արագ գլուխ հանել: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Որոշ Ձկներ նոր ծրագրեր կունենան: Դրանց իրագործման հարցում կօգնեն հին ընկերները:

Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը թույլ կտա ձեզ խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Իսկ ինտուիցիան, որի հուշումները կլսեք, կօգնի գլուխ հանել մտերիմների հետ հարաբերություններից, անցյալում թողնել ձեզ վշտացնող տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1902 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0