ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2009 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած օր է սպասվում: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ. չի բացառվում, որ ձեր գործերին խառնվեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Լավ խորհուրդներ շրջապատողները հազիվ թե տան, իսկ ահա շեղել կարող են: Ուստի լավ է սեփական ինտուիցիային ու առողջ բանականությանն ապավինեք:

Չնայած փոքրիկ դժվարությունները չեն բացառվում, բայց կգերակշռեն դրական միտումները: Դա հատկապես նկատելի կլինի օրվա երկրորդ կեսին, երբ շատ բան սպասվածից հաջող կդասավորվի: Աստղերն այսօր շատ բարյացակամ կլինեն ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերել պատրաստվող Խոյերի հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք մի քանի լավ գաղափարներ կունենաք, դրանց իրագործման հնարավորությունն էլ չի ուշանա: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն հին ընկերները, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել, իրենց վրա վերցնել կազմակերպչական հարցերի լուծումը: Բայց ամենակարևոր գործերով արժե ինքնուրույն զբաղվել, քանի որ ձեզանից լավ, միևնույն է, դրանցից ոչ ոք գլուխ չի հանի:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ, որոնցից կարող է սեր կամ ընկերություն սկսվել: Նոր հարաբերություններն ուզածի նման արագ չեն զարգանա: Համբերությամբ զինվեք և իրադարձությունները մի շտապեցրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հազիվ թե հեշտ լինի: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, որոնց համար պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Բայց լուրջ կոնֆլիկտից կհաջողվի խուսափել: Դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը: Երեկոն լավ նորություններ է խոստանում, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

Ինչ-որ բարդ առաջադրանքներ հազիվ թե հայտնվեն, իսկ ահա մանր-մունր գործեր շատ կլինեն: Դրանց համար ամենալավ ժամանակը օրվա կեսը կլինի, երբ շատ բան հաջող կդասավորվի: Բացի այդ, հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են զարմանալի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Խեցգետիններ արժեքավոր ինֆորմացիա ու լավ խորհուրդներ կստանան, մյուսներին օգնություն կառաջարկեն շատ բանի ունակ մարդիկ: Չի բացառվում ուզենաք հրաժարվել հին ծրագրերից ու կենտրոնանալ նոր նպատակներին հասնելու վրա: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ինչն է հիմա իսկապես կարևոր:

Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Դուք կաշխատեք առավելագույն ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց, կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե կարևոր ու լուրջ գործ եք ծրագրել, ապա մի շտապեք մտածածն իրագործելու հարցում. դրա համար ամենալավը կլինի օրվա կեսը: Իսկ առավոտը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք ձեզ կես խոսքից հասկանում են ու ամեն հարցում աջակցում:

Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Առյուծների հանդեպ: Այդ հատվածը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Եթե հանդիպեք մի մարդու, որը ձեզ վաղուց է դուր գալիս, ապա անպայման լավ տպավորություն կթողնեք նրա վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա շատ իրադարձություններ ձեզ կուրախացնեն, իսկ ահա ապրումների առիթներ հազիվ թե ստեղծվեն: Ընկերները հրաշալի լուրեր կբերեն, հին ծանոթները կօգնեն արագ գլուխ հանել կուտակված գործերից: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ դրանք ավելի նշանակալի կլինեն, քան մտածում էիք:

Կարող եք աշխատանքի և ուսման համար պիտանի իրեր, տան համար կահույք կամ կենցաղային տեխնիկա գնել: Իսկ ահա ոչ այնքան անհրաժեշտ, բայց հաճելի մանրուքներ գնելուց լավ է հրաժարվեք, քանի որ վտանգ կա՝ դրանց վրա պետք եղածից շատ ծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է սպասվում: Դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել, կավարտեք բարդ գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Սկզբում շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր արարքները: Սակայն օրվա վերջին պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Դա շատերի վրա տպավորություն կգործի: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:

Գումարի հետ զգույշ եղեք, հավանական են անհաջող գնումներ, ցավալի ֆինանսական կորուստներ: Բայց դա միակ ոլորտն է լինելու, որում այսօր հնարավոր են տհաճ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զբաղվեք նրանով, ինչը ուրախացնում և ոգևորում է ձեզ: Հենց նման գործերն այսօր օգտակար կլինեն, հենց դրանցում ամենամեծ հաջողություններին կհասնեք: Պետք կգա շատ վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

Օրը հարմար կլինի նաև ավելի վաղ գործած սխալներն ուղղելու համար: Դա առաջին հերթին վերաբերում է շփումներին. եթե ինչ-որ մեկին վիրավորել եք, հարաբերությունները կարգավորելու շանս կլինի: Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ ժամանակին ընկերություն եք արել: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե կարևոր բան եք ծրագրել, ապա վճռական ու արագ գործեք, և այդպես շատ բանի կկարողանաք հասնել: Օրը հարմար կլինի վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու համար: Դուք կնախընտրեք ամեն ինչ ինքնուրույն անել: Դա կօգնի ժամանակ խնայել:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Նոր ընկերներ գտնելու շանս կլինի, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հուզական դաշտը լարված կլինի: Դուք կարող եք հուզվել մանրուքների պատճառով, ձեր հասցեին ցանկացած քննադատություն սրտին մոտ ընդունել: Բայց ուրախության առիթներ էլ անպայման կգտնվեն: Դրանք հատկապես շատ կլինեն երիտասարդ Այծեղջյուրների մոտ:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մտերիմները ձեզ կաջակցեն, հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ հանդիպումները: Ձեզ համար թանկ մարդկանց հետ նույնիսկ փոքրիկ տարաձայնություններ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հարմար կլինի այն խնդիրները լուծելու համար, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Դա անելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք. աստղերը ձեր կողմից կլինեն, հավանական են հաջող զուգադիպություններ: Հրաշալի խորհուրդներ կտան հին ծանոթները: Դուք դրանց կհետևեք և հետո դեռ շատ գոհ կլինեք դրա համար:

Օրվա երկրորդ կեսին պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան գործերին: Ձեր օգնության կարիքը կունենա հարազատներից մեկը: Չի բացառվում պետք լինի ուղևորության մեկնել, որը շատ հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարենպաստ, բայց շատ անհանգիստ կանցնի: Անսպասելի իրադարձությունների, անհաջող զուգադիպությունների պատճառով մի հուզվեք: Հնարավոր է, դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, բայց դա միայն օգուտ կտա: Հաջող կանցնեն հանդիպումները, նույնիսկ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում:

Գումարի և ունեցվածքի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Այն հուսախաբ չի անի նույնիսկ այն Ձկներին, որոնք նախկինում հեռու էին ցանկացած ֆինանսական գործերին մասնակցությունից: Սիրո մեջ կարող եք հաջողակ լինել: Դա վերաբերում է նույնիսկ սիրուց հիասթափվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2009 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0