ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2570 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի: Սա այն օրերից մեկն է, երբ ցանկացած մանրուք կարող է հանել հավասարակշռությունից: Ամենատպավորվող Խոյերը կարող են ուժեղ ապրումներ ունենալ այն իրադարձությունների պատճառով, որոնց վրա ի զօրու չեն ազդել: Դրա պատճառով հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Սակայն ամենամտերիմ մարդիկ կփորձեն ձեզ մոտեցում գտնել, և դա նրանց մոտ կստացվի:

Աշխատանքի համար օրը բարենպաստ կլինի: Դուք համառություն կդրսևորեք ու մասնագիտական հաջողությունների կհասնեք, կկարողանաք լավ գումար աշխատել: Հավանական են դրամական մուտքեր, հաջողությամբ կլուծվեն կարևոր ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործնական բանակցությունները հաջող կանցնեն: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Եթե ինչ-որ մեկի հետ կիսվեք ձեր գաղափարներով, ապա անպայման աջակցություն կստանաք: Ձեր մտահղացումները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ուրիշների ծրագրերում հեշտությամբ են թույլ կողմեր տեսնում:

Աշխատավայրում մանր-մունր խնդիրներ կծագեն: Դրանցից գլուխ հանելուն կօգնեն կոլեգաները կամ հին համախոհները: Չի բացառվում, որ դրանից հետո ձեր հարաբերություններն ավելի անկաշկանդ դառնան, դրանցում ընկերական նոտաներ հայտնվեն: Իսկ ահա տանը կարող եք անսպասելի դժվարություններից ու տհաճ անակնկալներից չվախենալ. ամեն ինչ լավ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Այն հազիվ թե առանց զարմանալի իրադարձությունների և անսպասելի զուգադիպությունների անցնի: Առավոտյան լավ գաղափարներ կունենաք: Դուք միանգամից կանցնեք դրանց իրագործմանն ու չեք զղջա դրա համար: Կարևոր գործերն անելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նոր ծանոթները:

Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միանգամից դուր կգաք: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ. ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող կանցնեն բանակցություններն ու հանդիպումները, աշխատանքային հարցերի ցանկացած քննարկում ձեզ համար արդյունավետ կանցնի: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողները, կկարողանաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում կուզենայիք ձեր կողմը գրավել: Օգտակար կլինի մասնագիտական կոնֆերանսների ու սեմինարների մասնակցելը, ինչպես նաև այն միջոցառումներին, որտեղ կարելի է շփվել համախոհների հետ կամ իմանալ մի բան, ինչ պետք կգա աշխատանքի մեջ:

Մտերիմների հետ երբեմն դժվարությամբ լեզու կգտնեք, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր կենցաղային հարցերի պատճառով: Լավ է հետաձգեք լուրջ գործերի և կարևոր ծրագրերի քննարկումը: Օրը ավելի լավը կլինի բոլորին հետաքրքրող բաների մասին զրուցելու, համատեղ ուղևորությունների կամ փոքրիկ ընտանեկան տոնի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք ռիսկի չեք դիմի, բայց եթե հաջող գործարք կնքելու հնարավորություն լինի, ապա ձեր շանսը բաց չեք թողնի: Գնումները հաջող կլինեն, այդ թվում՝ չծրագրվածները: Որոշ Առյուծներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կստանան: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները:

Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Երեկոն կարևոր նորություններ կբերի: Դրանց ձեզ կհուշեն, թե ինչի վրա պիտի կենտրոնանաք մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն արժե սկսել ամենաբարդ առաջադրանքները լուծելուց: Առավոտյան ուսումը հեշտությամբ կտրվի, պատասխանատու աշխատանքից արագ գլուխ կհանեք, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Դուք սխալներ չեք անի, քանի որ ուշադիր կլինեք մանրուքներին ու դատարկ բաների վրա չեք շեղվի:

Օրվա երկրորդ կեսին միապաղաղ գործերից հանգիստ գլուխ հանելու, կազմակերպչական հարցերը լուծելու հնարավորություն կլինի: Հնարավոր է, ձեզ համար ձանձրալի լինի, փոխարենը մի փոքր հանգստանալու հնարավորություն կլինի: Երեկոն անսպասելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում հաճելի ծանոթությունը, որից երկարատև ընկերություն կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողներին: Վերջերս ձեռք բերած փորձը թույլ կտա արագ գլուխ հանել բարդ գործերից: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում՝ նրանցից ինչ-որ մեկը ուզենա ընկերանալ ձեզ հետ կամ համագործակցություն առաջարկի:

Պիտի մի քանի բարդ աշխատանքային հարց լուծեք; Այստեղ ձեզ կօգնեն հին ծանոթները կամ մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հանգստանալու, ընկերների հետ միասին սիրելի գործով զբաղվելու կամ նոր նախասիրություն գտնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ, սակայն դրանք շտապեցնել պետք չէ: Համբերությամբ զինվեք ու մի անհանգստացեք. ամեն ինչ կդասավորվի հենց այնպես, ինչպես ձեզ է պետք: Նոր առաջադրանքներ կհայտնվեն: Դուք բավարար ժամանակ կունենաք գլուխ հանելու համար նրանից, թե ինչպես կարող եք լուծել դրանք: Կօգնեն վաղուց ձեռք բերած գիտելիքները:

Ձեր ոչ բոլոր գաղափարներն ու արարքները անմիջապես դուր կգան շրջապատողներին, սակայն ավելի ուշ բոլորը կխոստովանեն, որ դուք ճիշտ ուղի եք ընտրել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, գործնական կամ ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե ուզում եք հասնել կարևոր նպատակին կամ հրաշալի գլուխ հանել լուրջ գործից՝ խուսափելով ավելորդ ջանքերից, ապա նախապես գործողությունների ծրագիր կազմեք ու աշխատեք ամեն մանրուք հաշվի առնել: Շտապելով ընդունած որոշումները հազիվ թե հաջող լինեն, վտանգ կա՝ որոշ կարևոր գործոններ թերագնահատեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ:

Շփումների համար օրը շատ բարենպաստ կլինի: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ. նրանք բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փոքրիկ տհաճությունները չեն բացառվում: Բայց դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում կգերակշռի, դրական փոփոխություններ էլ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Դուք կհասկանաք՝ ինչ է պետք անել հին գործերը հաջողությամբ ավարտելու համար, կգտնեք այն առաջադրանքները լուծելու ձևը, որոնք մինչև վերջերս չափազանց բարդ են թվացել: Շատերն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին. չի բացառվում՝ շուտով նոր գործընկերներ ու ընկերներ գտնեք:

Օրը հաջող կլինի նաև ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելիի հետ շփումները շատ հաճելի կլինեն, իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հագեցած ու անհանգիստ օր է սպասվում: Հնարավոր է նրա մեծ մասը պետք լինի նվիրել լրիվ նոր առաջադրանքների լուծմանը՝ դրա համար հետաձգելով ծրագրած գործերը: Ամեն ինչ մենակ անելու կարիք չի լինի: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Միանգամից անհրաժեշտ արդյունքին հասնել չի ստացվի, բայց դուք համառ ու համբերատար կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ հաջողության չեք հասել:

Հուզական դաշտն անկայուն կլինի, ուստի կարող եք դատարկ բաների պատճառով վշտանալ: Կենտրոնացեք լավի վրա: Օրը ուրախության բազում առիթներ կբերի. կարևոր կլինի ժամանակին դրանք նկատելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Ձեզ համար հեշտ կլինի ինֆորմացիա հավաքելն ու վերլուծելը: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, ժամանակին կռահել կարևոր բանի մասին, կամ էլ նկատել այն, ինչն ավելի ուշ կարևոր կլինի: Դուք ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել այնպիսի սխալներից, որոնք կարող էին լուրջ խնդիրների հանգեցնել:

Օրվա առաջին կեսը համեմատաբար թեթև կլինի: Երկրորդին կնկատեք, որ շատ բան դժվարությամբ է տրվում, նույնիսկ ծանոթ գործերը սովորականից մեծ ջանքեր են պահանջում: Մտածեք՝ արդյոք չի կարելի ինչ-որ բան հետաձգել հանգստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2570 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0