ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2908 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հնարավորինս շուտ գործնական տրամադրվեք և օրը սկսեք լուրջ հարցերը լուծելուց: Շատ բան լավ կստացվի, դուք արագ հաջողության կհասնեք, եթե չշեղվեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի: Չի բացառվում ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ դառնան:

Օրը հագեցած կլինի, դուք շատ բան կհասցնեք: Սակայն կարևոր կլինի նաև հանգստի համար ժամանակ գտնելը: Երեկոյի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Դուք ուժերը վերականգնելու համար կուզենաք դադար վերցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բոլոր լուրջ որոշումներն արժե ինքնուրույն ընդունել: Խորհուրդներն ու հուշումները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա շեղել կարող են: Դուք մյուսներից վաղ կկարողանաք արժեքավոր ինֆորմացիա ստանալ, փորձն էլ օգտակար կլինի: Այդ ամենը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:

Օրվա առաջին կեսին դուք զբաղված կլինեք և՛ նոր, և՛ արդեն ծանոթ գործերով: Հետո ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Որոշ Ցուլեր մտերիմների հետ միասին ոչ մեծ ուղևորությունների կմեկնեն ու հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը հարմար կլինի կարևոր առաջադրանքները լուծելու և այն հարցերին պատասխաններ փնտրելու համար, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք գլուխ կհանեք հին խնդիրներից կամ կհասնեք վաղուց դրված նպատակին:

Օրվա սկզբին լավ է զբաղվեք ծանոթ գործերով, իսկ ավելի ուշ նոր բանի անցնելու հնարավորություն կընձեռվի: Լավ գաղափարներ կհայտնվեն, դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին նախկինում համարյա ոչ մի պատկերացում չունեիք: Բացի այդ, հավանական են շատ հաճելի ծանոթություններ, չի բացառվում և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է գործնական հանդիպումների, աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու, նոր գործընկերներ ու համախոհներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհաջողվի մոտեցում գտնել նրանց, ովքեր նախկինում հակված չէին շփումների: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, միապաղաղ գործերից շեղվելն ու նոր վայրերում լինելը: Եթե հին ընկերները ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն, մի մերժեք նրանց. դուք պարզապես հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զբաղվեք ամենալուրջ ու կարևոր գործերով. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Աստղերը կաջակցեն ձեզ, ձեր համարձակ նախաձեռնություններից շատերին հաջողությունը կուղեկցի: Օգտակար կլինի այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Ձեր գիտելիքներն ու փորձը տպավորություն կթողնեն շրջապատողների վրա, դա օգուտ կտա հարաբերություններին:

Օրը հարմար կլինի հարազատների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների, մտերիմներին օգնելու համար: Չի բացառվում պետք լինի վերամշակել ծրագրերը, տեղափոխել ծրագրած հանդիպումները: Բայց դրա համար դուք չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն արդյունավետ կլինի ու հարմար կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու համար: Դուք կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Ցանկացած առաջադրանքի ստեղծագործաբար կմոտենաք, և դա կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, ժամանակ և ուժեր խնայել:

Անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Դուք դուր կգաք նոր ծանոթներին: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք նախկինում իրենց սառն ու ձեզանից հեռու էին պահում: Իսկ նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա, բոլոր դեպքերում դուք կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք և նույնիսկ ավելին: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք արագ ցանկացած դժվարություն կհաղթահարեք: Այսօր նոր գործ ստանձնած Կշեռքների կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք ունակ կլինեն ժամանակին լավ խորհուրդ տալ, ճիշտ ուղու վրա դնել:

Տանը կարող են տարաձայնություններ առաջանալ, մտերիմները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա: Սակայն ամեն ինչի մասին կկարողանաք պայմանավորվել, եթե համբերատար լինեք, իսկ փոքրիկ դժվարություններին հումորով վերաբերվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե կենտրոնանալ արդեն ծանոթ գործերի վրա, աշխատեք ավարտել ավելի վաղ սկսածը. օրը դրա համար շատ բարենպաստ կլինի: Որոշ Կարիճներ կկարողանան ժամանակին ստանալ այն ինֆորմացիան, որը պակասում էր ճիշտ որոշում ընդունելու համար:

Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Նոր ծանոթները կարող են ձեր մասին սխալ տպավորություն կազմել, կասկածել, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Որոշ ժամանակ կանցնի, և մոլորություններն ու թյուրըմբռնումը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը կուրախացնի լավ նորություններով: Որոշ Աղեղնավորներ այդ հատվածում շատ հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեն: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկները:

Չի հիասթափեցնի նաև օրվա երկրորդ կեսը. լավ գաղափարներ կունենաք, հնարավորություն կունենաք փոխել այն, ինչը ձեզ վերջերս դուր չէր գալիս: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարվածներին, իսկ ռոմանտիկ ժամադրությունը նույնիսկ սպասվածից լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատանք սպասվածից շատ կլինի: Նոր գործեր ու բարդ առաջադրանքներ կհայտնվեն: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, սակայն որոշ ջանքերի գնով: Մտածեք, թե ում կարելի է դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով. հուսալի համախոհները հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը:

Ոչ մեծ դժվարություններ կարող են առաջանալ, բայց կգերակշռեն դրական միտումները: Հավանական են լավ փոփոխություններ անձնական հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ տարաձայնություններ էին առաջանում, ապա այսօր կկարողանաք հանգիստ ամեն ինչ քննարկել ու փոխհամաձայնության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանց վեճերի չի անցնի, սակայն դրանք օգտակար կլինեն, կօգնեն իսկապես հաջող լուծումներ գտնել: Պիտանի ինֆորմացիա ստանալու, նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև նորություններ, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր հարազատներին: Երեկոն բարենպաստ կլինի ընկերական հանդիպման ու ռոմանտիկ ժամադրության համար: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ կփորձի նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հասարակ օր չի սպասվում, սակայն անհաղթահարելի դժվարություններ ու խնդիրներ այն չի բերի: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի հենց առավոտվանից լուրջ տրամադրվել: Կարևոր կլինի հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքի կամ ինչ-որ մեկի օգնության  վրա հույս չդնելը: Լավ է սեփական ուժերին ապավինեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ զրուցելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2908 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0