ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4571 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, բայց առանց ապրումների էլ չի անցնի: Հուզական դաշտը բավական լարված կլինի, ուստի շատ բան կարող եք սրտին մոտ ընդունել: Աշխատեք շատ չշփվել ձեզ հաճախակի պրովոկացիայի ենթարկող մարդկանց հետ, որոնք ստիպում են կորցնել հավասարակշռությունը, հատուկ կամ իրենց կամքից անկախ վիրավորում են ձեզ: Այսօր ձեզ հասկացող մարդկանց, օրինակ՝ հին ընկերների աջակցությունը ձեզ համար շատ կարևոր կլինի:

Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերը: Շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ հարցերը լուծելու համար: Հույզերը շատ ուժեղ կլինեն: Դրանց տրվելով՝ վտանգ կա ասեք կամ անեք մի բան, ինչի համար շուտով կզղջաք: Բացի այդ, կարևոր կլինի չշտապելը, եթե նոր բանով եք զբաղված: Առաջինը մտքին եկած գաղափարները հազիվ թե լավը լինեն: Փոխարենը ավելի ուշ համարյա հանճարեղ մի բան կմտածեք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հիմնականում նրանց աջակցության շնորհիվ դուք այսօր կպահպանեք լավ տրամադրությունը: Հավանական են անպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի, և երբեմն դրանց նախաձեռնողը դուք եք լինելու: Հիշեք, որ միշտ պարտադիր չէ ամեն գնով հաղթանակ տոնել: Մի տաքացեք ու պարզապես մի փոքր սպասեք: Շուտով ձեր ընդդիմախոսները կհասկանան, որ ճիշտ չեն եղել:

Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը, խոշոր գումար ծախսելը, եթե դա նախապես չեք ծրագրել: Այսօր դուք հաջողություններ կունենաք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Այստեղ ոչ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի: Լավ կտրվի ուսումը, բայց միայն այն դեպքում, եթե կենտրոնանաք իսկապես հետաքրքիր բանի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում, բայց դրական միտումները, միևնույն է, կգերակշռեն, և օրը ձեզ կուրախացնի: Այն հրաշալի կլինի ընտանեկան գործերի, ձեր հարազատների հետաքրքրությունները շոշափող հարցերը լուծելու համար: Հավանական են անսպասելի հանդիպումներ, կարող են հյուր գալ մարդիկ, որոնց շատ կարոտել էիք:

Հազիվ թե ամեն ինչ սպասվածի նման դասավորվի, բայց դուք աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Առանց դրա իսկապես կարևոր մի բանի մասին կմոռանաք: Ուղևորությունների մեկնող Խեցգետինները պիտի պատրաստ լինեն անսպասելի ձգձգումների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Հավանական են լավ նորություններ, ոգեշնչող իրադարձություններ, հաճելի անակնկալներ: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս ինչ-որ բանի համար լրջորեն անհանգստանում էիք, հիմա տրամադրությունը կլավանա, անհանգստության առիթներն էլ կքչանան: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի աջակցել, եթե դրա կարիքն ունենաք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Փոքրիկ կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնք լուծելու համար պիտի հետաձգեք ծրագրած գործերը: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հազիվ թե ուզենաք զբաղվել լուրջ ու բարդ գործերով, օրը ավելի հարմար կլինի հանգստի, հաճելի հանդիպումների, ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ շփվելու համար: Կուրախացնեն ռոմանտիկ ժամադրությունները; Դրանք անսովոր ու հիշարժան կլինեն:

Օրը բարենպաստ կլինի ուղևորությունների համար, շատ Կույսերի պայմանների փոփոխությունը կօգնի արագ վերականգնել ուժերը: Նույնիսկ եթե ճամփա գնաք բացառապես գործնական նպատակով, ճամփորդությունը հաճելի կանցնի: Երեկոն անսպասելի նվերներ է խոստանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լուրջ խոսակցություններով ու կարևոր հարցերը քննարկելով մի սկսեք. ավելի լավ է այդ հատվածը մտերիմների հետ հաճելի զրույցներին նվիրեք: Հաճելի անակնկալներ են սպասվելու ճամփա գնացող Կշեռքներին: Հնարավոր են հանդիպումներ, որոնք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև նոր գաղափարներ կտան:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Կարող եք վերադառնալ հին գործերին կամ նոր բան ստանձնել. երկու դեպքում էլ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անկախ նրանից, թե այսօր ինչ տեղի կունենա, դուք հանգստությունն ու ինքնատիրապետումը չեք կորցնի: Հենց դրա համար էլ շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների և աջակցության խնդրանքով: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին, որ ունակ եք առողջ բանականությամբ առաջնորդվել, կփոխեն իրենց կարծիքը:

Կարող եք նոր բան ստանձնել: Առաջին փուլում դժվարությունները հնարավոր են, բայց դրանք սկսածը կիսատ թողնել չեն ստիպի: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ուշադիր լինեք ձեզ համար թանկ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը թեթև ու անամպ չի լինի, բայց դուք կհասնեք դրված նպատակներին: Կհաջողվի լուծել նախկինում չափազանց բարդ թվացող հարցերը: Պարզ կդառնա՝ ինչպես գլուխ հանել մեծ ուժեր խլած գործերից: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները, լավ գաղափարները անուշադրության չեն մատնի:

Դժվարություններ կարող են առաջանալ ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է գնումների հարցում չշտապեք. այսօր դժվարությամբ կորոշեք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Լսեք փորձառու մարդկանց խորհուրդները: Նրանք կօգնեն խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք բարդ գործերը չեք հետաձգի, կաշխատեք դրանք հնարավորինս շուտ անել և արագ հաջողության կհասնեք: Չի բացառվում պետք լինի օգնության հարցով դիմել այն մարդկանց, որոնց հետ վերջին ժամանակներս շփվելը դժվարացել էր: Նրանք հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, և հարաբերությունները շուտով կկարգավորվեն:

Հավանական են անսպասելի նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր: Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար, իսկ ֆինանսների հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Որոշ Այծեղջյուրներ կգնեն իրեր, որոնք վաղուց էին փնտրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի հին գաղափարներին վերադառնալու համար: Հնարավոր է դրանք իրագործելու շանս ունենաք: Օգնել ցանկացողներ կգտնվեն, որոշ Ջրհոսներ ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Այս ժամանակահատվածը հարմար կլինի հեռվից եկած մարդկանց հետ շփվելու համար, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը ոգեշնչող նորություններ ու լուրեր կբերի այն մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Այս հատվածը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի տաքացեք: Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը դժվար է լինելու, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, իսկ շրջապատողները կփորձեն ձեր համբերությունը: Բայց եթե հանգստություն պահպանեք, ապա արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Դրական միտումների ազդեցությունն էլ շուտով կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացվառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց շատ կարոտել էիք: Հարմար ժամանակ է լինելու հին կապերը վերականգնելու, հաշտվելու համար: Կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4571 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0