ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1770 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց վեճերի չի անցնի, բայց պետք է խոստովանել, որ դրանք նախաձեռնողը հաճախ դուք եք լինելու: Շրջապատողները ձեր գաղափարները միանգամից չեն գնահատի, իսկ ձեզ դուր չեն գա ուրիշների առաջարկները, դրա պատճառով դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Լուրջ քննարկումներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում շատերին հասկանալի կդառնա, թե ինչ եք իրենցից ուզում:

Օրն այնպես ծրագրեք, որ հանգստի համար բավարար ժամանակ մնա. այսօր դա շատ կարևոր է լինելու: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Չի բացառվում այնտեղ ոգեշնչվածության աղբյուր գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի լուրջ գործերի և կարևոր առաջադրանքները լուծելու համար: Պարտադիր չէ դրանցով մենակ զբաղվեք, քանի որ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել: Շատ Ցուլերի պետք կգա հին ծանոթների փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչներն արագ կհասնեն դրված նպատակներին:

Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կօգնի միաժամանակ մի քանի բանի մասին մտածելու ունակությունը: Նույնիսկ եթե ձեզ հաճախ շեղեն, դուք ոչինչ չեք մոռանա, աչքաթող չեք անի ու չեք խառնի: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար. ձեզ հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի շփումների համար. դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ, կգտնեք նրանց ձեր կողմը գրավելու ձևը: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Երկարաժամկետ համագործակցությունը, որի սկիզբն այսօր կդրվի, թույլ կտա ձեզ մեծացնել եկամուտները:

Գործերին լուրջ վերաբերմունքը թույլ կտա ձեզ խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Նաև դրա շնորհիվ դուք գլուխ կհանեք ծրագրած ամեն ինչից: Ժամանակ կմնա հանգստի, ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրության համար, որն էլ պարզապես հրաշալի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է լրիվ նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք ամենը, ինչ պետք է հաջողության հասնելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեր առաջարկներին կարձագանքեն ամենատարբեր մարդիկ, բայց նրանցից յուրաքանչյուրի հետ դուք ընդհանուր լեզու կգտնեք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք կայացրել: Շատ Խեցգետինների տանից հեռու հաճելի ծանոթություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կուզենաք նոր բան ստանձնել, և օրը դրա համար հարմար կլինի: Սակայն նախ պիտի գլուխ հանեք ավելի վաղ սկսած գործերից, հակառակ դեպքում պիտի նորից ու նորից վերադառնաք դրանց: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, բանակցությունները, ընդ որում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի թշնամիներն ու մրցակիցները անսպասելի ձեր կողմը կանցնեն, և ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել:

Օրը վատ չի դասավորվի: Միակ ոլորտը, որը զգուշություն կպահանջի, ֆինանսներն են: Հեռու մնացեք հեշտ փողեր խոստացող մարդկանցից և թույլ մի տվեք, որ նրանց ձեզ արկածախնդրությունների մեջ ներքաշեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է փոքրիկ տհաճություններ բերել ու առանց անհաջող զուգադիպությունների չի անցնի: Բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի ու չեն խանգարի հասնել դրված նպատակներին: Համառությունը պետք կգա աշխատանքի մեջ. դրա շնորհիվ դուք կավարտեք բարդ գործերն ու նոր համախոհներ կգտնեք:

Լավատեսությունն ու բարեհամբույր լինելը թույլ կտան հաճելի ծանոթություններ հաստատել: Եթե աշխարհիկ միջոցառումների մասնակցեք, ապա ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Խնդիրներ չեն առաջանա մտերիմների հետ շփումներում, դուք իրար նույնիսկ սովորականից լավ կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հույսներդ դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումներին հետևելով՝ դուք կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին: Լավ գաղափարներ կհայտնվեն: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց դուք չեք հուզվի, քանի որ հստակ կիմանաք, որ ամեն ինչ վաղ թե ուշ ստացվելու է: Սեփական ուժերի հանդեպ ձեր վստահությունը շատերին դուր կգա: Ամեն ինչին կասկածելու և դատարկ բաների պատճառով տագնապելու հակված մարդիկ կարող են դիմել ձեզ աջակցության խնդրանքով:

Նույնիսկ ամենալուրջ հարցերն այսօր կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Ձեզ կհաջողվի գտնել անհրաժեշտ բառերը, ձեր գաղափարների մասին այնպես պատմել, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չմնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գործարքներ: Կոմերցիոն գործունեության ոլորտում իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն այն Կարիճները, որոնք նախկինում երբեք դրանով չեն զբաղվել: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: 

Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Սակայն այստեղ իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանալու: Համբերությամբ զինվեք: Այսօր շատ կարևոր կլինի չշտապեցնել ձեզ շատ դուր եկող մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գումարի հետ զգույշ եղեք: Աշխատեք առանց մտածելու այն չծախսել, մի շտապեք գնումներ անել, հատկապես եթե խոսքը ոչ այնքան անհրաժեշտ գնումների մասին լինի: Օրը հարմար չի լինի նաև թանկարժեք զվարճանքների համար, եթե դրանք նախապես չեք ծրագրել:

Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Նույնիսկ բարդ աշխատանքն արագ կանեք: Կօգնի փորձը, որի շնորհիվ դուք սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Տանը հաճելի իրադարձություններ տեղի կունենան, որոշ Աղեղնավորներ մտերիմներին վերաբերող հրաշալի նորություններ կստանան: Երեկոն հարմար կլինի ձեզ վաղուց դուր եկող մարդու հետ ժամադրվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ կհաջողվի ոչ ոքի հետ չվիճել, խուսափել լուրջ կոնֆլիկտներից, բայց դա հեշտ չի լինելու: Առաջին հերթին, կարող են սրվել հին տարաձայնությունները, ընդ որում՝ ոչ միայն աշխատավայրում, այլև տանը: Երկրորդ՝ մարդիկ, որոնց հետ պայմանավորվել էիք համատեղ գործողությունների մասին, անսպասելի կփոխեն ծրագրերը: Երրորդ՝ ձեզ հիմար հարցեր շատ կտան ու անհապաղ պատասխան կպահանջեն:

Դուք ինքնատիրապետման հրաշքներ կցուցադրեք և ոչ միայն բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք, այլև նոր ընկերներ կգտնեք: Ծրագրած որոշ գործեր պիտի հետաձգեք, բայց օրն ընդհանուր առմամբ բավական արդյունավետ կանցնի, դուք ձեր ուզածին կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մեծ ժամանակ պիտի ծախսեք դատարկ զրույցների և անկարևոր հարցերի քննարկման վրա, բայց օրը վատ չի դասավորվի: Աշխատանքի վրա կենտրոնացած Ջրհոսները նոր համախոհներ ու գործընկերներ գտնելու շանս կունենան: Իսկ մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կարող են հետաքրքիր մի բան առաջարկել: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Չի բացառվում ընտանեկան տոնի կամ ընկերական երեկույթի համար առիթ ստեղծվի: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, դուք գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած կլինի: Արդեն ծրագրած գործերին կավելանան լրիվ նորերը, դուք պիտի լուծեք բարդ առաջադրանքները և ուղղեք ուրիշների սխալները: Դուք դրանից գլուխ կհանեք, չնայած՝ երբեմն հեշտ չի լինի: Կօգնեն ձեզ լավ ճանաչող մարդիկ: Նրանք խելացի խորհուրդներ կտան:

Չի բացառվում օրվա երկրորդ կեսին պետք լինի ընտանեկան որոշ գործերի հետ կապված ուղևորության մեկնել: Այն հաջող կանցնի, չնայած՝ սպասվածից շատ ժամանակ կպահանջի: Եթե ճամփա գնաք սիրելիի կամ մտերիմներից մեկի հետ, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1770 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0