ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1665 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ գործնական բանակցությունների համար. դուք ճիշտ տոն կընտրեք ու դրանք նույնիսկ սպասվածից լավ կանցկացնեք: Բայց ձեռք բերված պայմանավորվածությունները բոլոր դեպքերում նախնական բնույթ են կրելու, այնպես որ ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա:

Կհաջողվի լուծել նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած բարդ հարցերը: Գործերին ձեր մոտեցումը շրջապատողներին չափազանց համարձակ կթվա, սակայն ոչ ոք չի կարողանա հերքել դրա արդյունավետությունը: Միակ ոլորտը, որն այսօր զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Այստեղ դուք հակված կլինեք թեթևամտության, և դա կարող է թանկ արժենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մանրուքների պատճառով չբարկանալը, դրանք սրտին մոտ չընդունելը դժվար է լինելու: Եվ պատճառը հուզական դաշտի լարվածությունը կլինի, ինչը հատկապես նկատելի կլինի առավոտյան: Լավ է օրը չսկսեք կարևոր հարցերը լուծելուց, քանի որ պահի ազդեցության տակ հիմարություն անելու վտանգ կա: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, երեկոյան կզգաք, որ վերագտել եք կենսուրախությունն ու լավատեսությունը:

Կարող են տհաճ կերպով զարմացնել ծանոթները: Մարդիկ, որոնք ձեզ դուր էին գալիս, իրենց տգեղ ու հիմար ձևով կպահեն: Չի բացառվում նրանց պատճառով անհարմար դրության մեջ հայտնվեք: Ամենամտերիմները, հակառակը, կաջակցեն ձեզ ու հաստատ չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք շատ ծրագրեր չկառուցել, քանի որ ուզենալու եք հանգստանալ: Առավոտը հարմար կլինի հեշտ գործերի համար, որոնք այլ մարդկանց մասնակցություն չեն պահանջում: Ավելի ուշ կարող եք ավելի լուրջ բանի անցնել, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Իսկ երեկոն բարենպաստ կլինի շփումների համար. այդ հատվածում շատերին կես խոսքից կհասկանաք:

Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները: Դրան առավելագույնս հանգիստ վերաբերվեք, և այդպես դրանք լուծելն ավելի հեշտ կլինի: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու, այնպես որ դրանք ձեր բյուջեին մեծ հարված չեն հասցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք համաձայնել այսօր ստացած բոլոր առաջարկներին, նույնիսկ եթե դրանք ձեզ շատ գրավիչ են թվում: Վտանգ կա, որ ձեզ կպատմեն ոչ ամենը, ինչ պիտի հաշվի առնեք: Այնպես որ մտորելու համար ժամանակ խնդրեք ու սկսեք լրացուցիչ ինֆորմացիա հավաքել, իսկ հետո միայն որոշում ընդունեք:

Օրը հարմար կլինի ժամանցային ուղևորությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Բայց չարժե դրանց համար զոհել կարևոր գործերը կամ հետաձգել այն հանդիպումները, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Հանգիստը շատ ավելի հաճելի կանցնի նրանից հետո, երբ ծրագրած ամեն ինչից գլուխ հանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար: Ոտքի վրա բարդ առաջադրանքների լուծման նոր եղանակներ հորինելու ձեր ունակությունը շրջապատողների վրա անջնջելի տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք ժամանակին հրաժարվել են ձեզ հետ համագործակցությունից, կաշխատեն անհապաղ գործնական հարաբերություններ հաստատել ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց ընդառաջ գալ:

Չնայած նրան, որ օրը հաջող կդասավորվի, և դուք նկատելի հաջողությունների կհասնեք, տրամադրությունը միշտ չէ, որ լավը կլինի: Լարված հուզական դաշտի պատճառով դուք կարող եք հուզվել մանր-մունր և կամ էլ գոյություն չունեցող խնդիրների պատճառով: Բարեբախտաբար, մտերիմներից մեկը կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու եղանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կոլեգաների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Դա կապված կլինի ոչ այնքան աշխատանքային տարաձայնությունների կամ թյուրըմբռնման, որքան փոխադարձ հակակրանքի անսպասելի դրսևորման հետ, որը նախկինում չի խանգարել համագործակցությանը: Կարևոր կլինի հույզերը մի կողմ թողնելն ու ձեր ուժերի սահմաններում եղած գործի վրա կենտրոնանալը:

Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Այն աշխատանքի կամ ֆինանսների հետ կապված ոգեշնչող նորություններ կբերի, հնարավորություն կտա զբաղվել իսկապես հետաքրքիր բանով: Հաճելի պահեր են սպասվում այն Կույսերին, որոնք կորոշեն մտերիմների հետ ժամանակ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ապրումներից խուսափել չի ստացվի: Դրանք հատկապես շատ կլինեն օրվա սկզբին: Այդ հատվածն իրադարձություններով լի կլինի, որոնցից մի քանիսը կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Հիշեք որ լավ է սեփական առողջ բանականությանն ապավինեք, քան ուրիշների խորհուրդներին: Եթե կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք, դրանք, ամենայն հավանականությամբ, ճիշտ կլինեն:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, գլուխ հանել հին խնդիրներից: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև ծանոթությունների, գործնական և անձնական հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական լարված կանցնի: Հազիվ թե կոնկրետ մեկ, թեկուզ շատ կարևոր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն ունենաք: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Դա ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց միևնույն է, բավական հոգնեցնող կլինի: Հիշեք, որ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելը պարտադիր չի լինի: Ձեզ օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն:

Օրվա երկրորդ կեսը ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ կբերի: Այդ հատվածը կուրախացնի հաճելի անակնկալներով նրանց, ովքեր կորոշեն հանդիպել հին ընկերներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց ձեզ կհաջողվի ոչ ոքի հետ չվիճել: Դա ջանքեր է պահանջելու, հատկապես օրվա առաջին կեսին, երբ կարող են սրվել հին տարաձայնությունները: Բայց դուք ցանկացած վեճ հանգիստ ու կառուցողական կվարեք, անձերին չեք անցնի, ընդդիմախոսներն էլ կհետևեն ձեր օրինակին: Իսկ երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շփումներն էլ հաճելի կդառնան:

Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր աշխատանքի, լուրջ առաջադրանքները լուծելու համար: Դուք չեք շեղվի, միանգամից կկենտրոնանաք կարևորի վրա և ոչինչ աչքաթող չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ արդյունավետ կանցնի, թույլ կտա ծրագրածից ավելին անել: Եվ բանը միայն այն չի լինի, որ դուք բոլոր առաջադրանքներին լուրջ կմոտենաք, առաջնահերթությունները ճիշտ կդնեք ու չեք շեղվի, այլև այն, որ օգնականներին ճիշտ կընտրեք: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Այդ տեսանկյունից հատկապես բարենպաստ կլինի երեկոն, երբ ոչ միայն մտերիմները, այլև նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր զրույցների, բարդ հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ ու հաճելի կանցնի, եթե այն սկսեք գործողությունների ծրագրի կազմելուց: Մտածեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչը կարող է սպասել, որոշեք, թե ինչն եք դուք անելու, իսկ ինչն եք ուրիշներին հանձնարարելու: Դա թույլ կտա խուսափել և՛ ավելորդ ապրումներից, և՛ դատարկ զրույցներից այն մարդկանց հետ, որոնք ուզում են ձեզ օգնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել:

Նկատի ունեցեք, որ այսօր սովորականից արագ եք հոգնելու: Այնպես որ երեկոյան լավ է բարդ ու հոգնեցնող գործեր չանեք, այն նվիրեք պասիվ հանգստին և ձեզ հասկացող մարդկանց հետ շփումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք խուսափել ավելորդ ապրումներից ու սթրեսային իրավիճակներից: Լավ է կենտրոնանաք արդեն ծանոթ գործերի վրա, քան անցնեք նոր առաջադրանքների լուծմանը, հատկապես եթե դրանք ձեզ բարդ են թվում: Այսօր սովորելն ու ինֆորմացիա մտապահելը ձեզ համար սովորականից բարդ է լինելու, իսկ ուրիշի փորձն ամեն անգամ օգտագործել չի ստացվի:

Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: Օրը հարմար կլինի գնումներ անելու համար: Դուք անսխալ կընտրեք լավ իրերը, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1665 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0