ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5010 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց դժվարությունների և հիասթափությունների չի անցնի: Ցավոք, դուք կարող եք խնդիրների բախվել այնտեղ, որտեղ ամենաքիչն էիք սպասում: Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի, և դուք չեք ուզենա սկսածը կիսատ թողնել, այնպես որ շատ գործերում կկարողանաք հաջողությունների հասնել:

Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ վեճեր չեն առաջանա, դուք հույզերը կհաղթահարեք ու ժամանակին զիջումներ կանեք, լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Ոչ ոք ձեզ չի շեղի, և դուք մտածած ամեն ինչից գլուխ կհանեք: Որոշ Ցուլեր կվերադառնան ավելի վաղ կազմած ծրագրերին ու կգտնեն մարդկանց, որոնք կօգնեն դրանց իրագործման հարցում: Պետք կգա նոր ծանոթներին մոտեցում գտնելու, նրանց հետաքրքրող բաների մասին կռահելու ունակությունը:

Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն տնային խնդիրները, կենցաղային հարցերը, որոնց պատճառով վերջերս հոգսեր շատ եք ունեցել: Հարազատները կուրախացնեն լավ նորություններով, իսկ ընկերները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք գործերում հաստատակամություն կդրսևորեք և հենց դրա շնորհիվ էլ նույնիսկ սպասվածից ավելիին կհասնեք: Ձեր ճանապարհին կանգնողներին այսօր կարելի է միայն խղճալ, նրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Բայց ոչ բոլոր Երկվորյակներն այսօր զգույշ ու շրջահայաց կլինեն, չնայած՝ հակասական արարքներ գործող Երկվորյակներն էլ լուրջ կորուստներ չեն ունենա:

Օրը հարմար կլինի և՛ ստեղծագործ առաջադրանքները լուծելու, և՛ կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ մի տեղ մի շտապեք, այսօր դրա անհրաժեշտությունն ամենևին չկա: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ձեզ հարմար ռիթմին հետևեք, չընկնեք այն մարդկանց հետևից, որոնք լույսի արագությամբ առաջ են սլանում: Գործերում մանրուքներին ուշադրությունը շատ կարևոր կլինի: Հենց մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը կօգնի զինաթափել թշնամիներին:

Անձնական հարաբերություններում փոփոխությունները հնարավոր կդառնան մտերիմներին հուզող բաները հասկանալու, առանց երկար զրույցների նրանց հույսերի և ցանկությունների մասին կռահելու ունակության շնորհիվ: Հարմար օր է լինելու նախաձեռնող լինելու, ձեզ դուր եկող մարդուն ընդառաջ գնալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հոգսեր սպասվածից շատ կունենաք: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին առաջադրանքներին, կրկին զբաղվել այն գործերով, որոնք վաղուց եք մտքից մի կողմ վանել՝ հաջող ավարտված համարելով: Հավանական է դրա պատճառով որոշ ծրագրերի իրագործում ստիպված լինեք հետաձգել: Բայց դուք շատ չեք վշտանա, քանի որ միանգամից կհասկանաք՝ երբ և ինչպես վերականգնել բաց թողածը:

Օրը հաճելի ծանոթություններ է խոստանում: Զարմանալիորեն հեշտ կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը, նրանք անմիջապես համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վստահեք ինտուիցիային, քանի որ նրա հուշումների շնորհիվ այսօր սխալներ չեք անի, արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Հանդիպումները, որոնցից շատ բան էիք սպասում, ամենահաջող ձևով չեն սկսվի, բայց դուք ճիշտ տոն ու համոզիչ խոսքեր կգտնեք, ընդդիմախոսներն էլ արագ կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը:

Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Օրը հարմար կլինի սովորելու համար: Նույնիսկ եթե դժվարանաք, սկսածը կիսատ թողնելու ցանկություն չի լինի: Մտերիմներն ուրախ կլինեն ձեզ հետ փորձով կիսվելու համար, այնպես որ պատրաստ եղեք պիտանի և ոչ այնքան պիտանի խորհուրդներ լսելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, գլուխ հանեք այլ մարդկանց մեղքով առաջացած խնդիրներից: Դա հեշտ չի լինի, բայց դուք չեք հանձնվի, անպայման սկսածն ավարտին կհասցնեք, լավ արդյունքների կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը: Նույնիսկ համեստ գումարը կարելի է խելամիտ օգտագործել, բայց թե ինչպես դա անել՝ ավելի ուշ պարզ կդառնա: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում լավ է ժամանակը զուր չվատնեք ու նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շուրջը խառնաշփոթ է իշխելու, բայց դուք ոչ մի րոպե չեք կորցնի ինքնատիրապետումը: Հենց դա կօգնի հրաշալի գլուխ հանել բարդ գործից, լավ արդյունքի հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Օգտակար կլինի այն, ինչ շատ վաղուց եք սովորել, որոշ Կարիճների ավելի վաղ ձեռք բերած փորձը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Երբեմն տարաձայնություններ կարող են առաջանալ դատարկ բաների պատճառով, իսկ փոխզիջման հասնել չի ստացվի, որքան էլ ջանաք: Սակայն դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը, բարձրացնել բոլորի տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք նկատելի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, եթե սկզբունքորեն նոր բան չհորինեք, այլ հուսալի, փորձված մեթոդներից օգտվելով գործեք: Հաճույքով կօգնեն հին համախոհները, մարդիկ, որոնք նախկինում դժվար պահին ձեզ բազմիցս են աջակցել: Սա հարմար օր է լինելու հին գործնական կապերը վերականգնելու համար:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, ձեր խոսքերն ու արարքները կարող են տհաճ կերպով զարմացնել նրանց: Ժամանակ գտեք բացատրելու համար, թե ինչու եք որոշել այդպես գործել: Անկեղծ զրույցը թույլ կտա վերջ տալ թյուրըմբռնմանը, վերականգնել ներդաշնակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնացեք կազմակերպչական հարցերը լուծելու վրա: Ձեզ մոտ ավելի լավ կստացվի ուրիշներին ղեկավարելը, քան ինքնուրույն բարդ առաջադրանքները լուծելը: Այնպես որ գտեք մարդկանց, որոնք պատրաստ կլինեն կատարել ձեր հրահանգները և բացատրեք, թե ինչ եք նրանցից ուզում:

Աշխատեք հետ կանգնել ձեր մտերիմ մարդկանց հասցեին հնչող քննադատություններից: Կատակել էլ պետք չէ, քանի որ այսօր ոչ բոլորը կկարողանան գնահատել ձեր հումորի զգացումը: Իսկ ահա ճիշտ պահին ասված բարի խոսքերը հաստատ օգուտ կտան հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Վերադարձեք հին գործերին, այսօր կկարողանաք առանց մեծ ջանքեր գործադրելու ավարտել դրանք: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին. այստեղ լուրջ դժվարություններ չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսի համար չարժե շատ բարդ գործեր ծրագրել: Բազմամարդ միջոցառումներին այցելությունից էլ լավ է որոշ ժամանակով հետ կանգնեք: Ամենայն հավանականությամբ կուզենաք կարևոր բանի մասին մտածել: Լավ է, եթե ձեզ ոչ ոք չանհանգստացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը կարող է բավական բարդ թվալ հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին այդ հատվածում կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Շատ հաճախ պիտի շեղվեք, ուստի սխալներ գործելու վտանգ կա: Սակայն ձեր կողքին կլինի մեկը, ով ժամանակին մատնացույց կանի դրանք: Լսեք նրան:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հին գաղափարներին վերադառնալու համար. դուք կհայտնաբերեք, որ մտածածն իրագործելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Լավ նորություններ են սպասվում կարևոր ընտանեկան գործերով զբաղված Ձկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5010 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0