ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3455 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չարժե միանգամից ստանձնել բարդ գործերը, լավ է ավելի հեշտ մի բանից սկսեք: Դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, և դուք ծրագրած ամեն ինչ կհասցնեք: Բայց որոշ լարված պահեր հնարավոր են: Հատկապես բարդ կլինի այն Խոհերի համար, որոնք պիտի նոր ծանոթների հետ շփվեն ու նրանց մոտեցում ցուցաբերեն: Բարենպաստ տպավորություն թողնելու համար պիտի ջանքեր գործադրեք:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք վերաբերելու են այն աշխատանքային նախագծերին կամ ձեր արած ներդրումներին, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Հավանական է հաջողությամբ լուծվեն իրավաբանական դիմակայությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վեճեր սովորականից շատ կլինեն: Բայց դրանց պատճառով շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա ընդդիմախոսները ձեզ ավելի ուշադիր կլսեն ու ավելի արագ կհամաձայնեն ձեր տեսակետին:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն ձեզ և մտերիմներին ուրախացնելու, առօրյա կյանքում անսովոր մի բան մտցնելու ձեր ցանկության հետ: Ծախսած գումարի համար հազիվ թե զղջաք: Երեկոն ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գումարի հետ կապված գործերում այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության: Հնարավոր են չծրագրված գնումներ, որոնց համար հետո կզղջաք, զուր ծախսեր: Բայց օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի և ուրախության առիթներ ավելի շատ կբերի, քան լարված պահեր:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Ամենալավը գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից, մի քանի հրաշալի գաղափար կունենաք: Օրը հարմար կլինի նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և դրանք համախոհների հետ քննարկելու համար: Բոլորը կգնահատեն իրադարձությունների հնարավոր ընթացքը կանխատեսելու և դրանց նախապատրաստվելու ձեր ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք ստանձնել բարդ գործերը կամ կենտրոնանալ դժվար հարցերի լուծման վրա: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք մի բանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, արագ ելք կգտնեք ծանր իրավիճակից: Գործերում ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Շատերը ուրախ կլինեն համագործակցել ձեզ հետ: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնք մերժելն անհնար կլինի:

Աշխատեք մտերիմների հանդեպ ուշադիր լինել. այսօր նրանց համար ձեր աջակցությունը շատ կարևոր կլինի: Կհաջողվի վերջ տալ ընտանեկան տարաձայնություններին, հարթել հարաբերությունները հարազատների հետ, որոնք վերջին ժամանակներս այնքան էլ բարյացակամ տրամադրված չէին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք լուրջ դժվարությունների բախված մարդկանց: Ձեր խորհուրդները շատերին պետք կգան, դրանց համար շնորհակալ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար բոլոր հուշումները ականջի հետև են գցում: Հեշտությամբ կպայմանավորվեք կոլեգաների և գործընկերների հետ, հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել ձեզ հետ:

Հնարավոր է, այսօր ուղևորությունների մեկնելու, անսովոր վայրերում լինելու շանս ունենաք: Բաց մի թողեք այն, քանի որ պայմանների փոփոխությունը ձեզ մեծ օգուտ կտա: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ: Որոշ Առյուծներ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նույնիսկ եթե օրվա համար գործեր շատ եք ծրագրել, մի կասկածեք, որ ամեն ինչ հասցնելու եք: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, միանգամից կստանձնեք գործերն ու արագ գլուխ կհանեք դրանցից: Չի բացառվում ձեզ օգնեն նոր ծանոթները: Նրանց խորհուրդների շնորհիվ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, որոշ Կույսեր պիտանի տեղեկատվություն կստանան: Շփումները դրական հույզեր կպարգևեն, քանի որ շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չէին համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նոր գաղափարների պակաս չի լինի, և դրանք պարզապես հրաշալի կլինեն: Ծանոթներն անմիջապես իրենց օգնությունը կառաջարկեն, որպեսզի կյանքի կոչեք դրանք: Նրանց աջակցությամբ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Օրը հարմար կլինի պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ բանակցությունների, հանդիպումների համար: Դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք նրանց վրա:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օգնության հարցով ձեզ կդիմեն մարդիկ, որոնց մերժել չեք ուզենա: Ուստի սեփական գործերի վրա կենտրոնանալուց առաջ պիտի որոշ ժամանակ ծախսեք ուրիշների վրա: Սակայն դա ձեզ չի խանգարի ժամանակին կյանքի կոչել մտածածը, ավարտել ավելի վաղ սկսած գործերը, լուծել կազմակերպչական հարցերը:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա նրանց հոգում, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Որոշ Կարիճներ կլսեն երկար սպասված խոսքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կզարմացնեն ու նույնիսկ շոկի կենթարկեն շրջապատողներին: Բայց ոչ ոք չի համարձակվի կանգնել ձեր ճանապարհին: Փոխարենը անպայման կգտնվեն ձեր համարձակ ծրագրերի իրագործման գործում օգնել ցանկացողներ: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ մասնագիտական աճի բազում հնարավորություններ կբացի:

Չնայած այսօր սեփական գործերը շատ կլինեն, աշխատեք չմերժել օգնության խնդրանքները: Հնարավոր է աջակցության հարցով դիմեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Կարող եք ստանձնել բարդ առաջադրանքները դուք արագ կհասկանաք՝ ինչպես անել դրանք, անհաղթահարելի խոչընդոտներ էլ չեն առաջանա: Չեն բացառվում ձեզ համար կարևոր նախագծի հետ կապված լավ նորությունները:

Միակ ոլորտը, որտեղ բացասական միտումներ կարող են նկատվել, ֆինանսներն են: Լավ է գումարի հետ կապված որոշումներում չշտապեք: Չարժե մասնակցել կասկածելի միջոցառումներին կամ գործ ունենալ խաբեբայի համբավ ունեցող մարդկանց հետ: Եթե դուք ձեզ բնորոշ խելամտությամբ առաջնորդվեք, լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ամրապնդել մասնագիտական կապերը, ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, ձեր գաղափարներով կիսվեք նրանց հետ, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Այսօր օգտակար կլինի ձեզ վրա ուշադրություն գրավելը: Առանց ավելորդ համեստության պատմեք ձեր հաջողությունների և հաղթանակների մասին. դրանք շատերին կհետաքրքրեն:

Մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն լինի: Առավոտյան հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ կենցաղային հարցերի պատճառով, ցերեկը՝ թյուրիմացություններ ու թյուրըմբռնում: Բայց դուք վեճեր թույլ չեք տա, արագ կգտնեք սուր անկյունները հարթելու և բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Սիրելին շնորհակալ կլինի ձեզ ուշադրության ու հոգատարության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, չեն բացառվում սխալները գործերում: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ շատ անհանգստանալու կարիք չկա: Պարզապես մի շտապեք ստանձնել կարևոր գործերն ու քննարկել լուրջ հարցերը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել և՛ ձեր անձնական գործերին, և՛ աշխատանքային նախագծերին: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, դուք կհասկանաք՝ ինչի վրա կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարող է սպասել: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Այն նույնիսկ սպասվածից լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3455 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0