ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1880 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհրաժեշտ ինֆորմացիան մաս-մաս պիտի հավաքեք՝ շփվելով բազմաթիվ մարդկանց հետ ու տարբեր աղբյուրներից օգտվելով: Դա կարող է բավական հոգնեցնող լինել, բայց անհրաժեշտ կլինի ճիշտ որոշում ընդունելու համար: Հիշեք, որ պետք է ղեկավարվել սեփական փորձով ու առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով, նույնիսկ եթե ձեր ծանոթները դրանք լավագույն մտադրություններով են տալիս:

Այսօր շրջապատողներին հասկանալը սովորականից հեշտ է լինելու: Հնարավոր է ինտուիցիան օգնի ձեզ կռահել մի բան, ինչն ուրիշները փորձում են թաքցնել: Բայց ուրիշների գաղտնիքները դուք ձեր գաղտնիքների նման կպահեք, և մարդիկ դրա համար շնորհակալ կլինեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր շատ մարդիկ ձեր օգնության ու խորհուրդների կարիքն են զգալու: Դուք կաշխատեք ոչ մեկի աջակցության խնդրանքը չմերժել ու հնարավոր է նույնիսկ որոշ ժամանակով հետաձգեք սեփական գործերը ուրիշների գործերից գլուխ հանելու համար: Սակայն ձեր հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա և ծրագրած ամեն ինչ կհասցնեք:

Հավանական են լավ նորություններ հեռվից: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր մասնագիտական գործունեությանը կվերաբերեն, այլ ոչ թե անձնական գործերին: Չեն բացառվում դրամական մուտքերը, ընդ որում՝ դրանք բավական նշանակալի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կուզենաք բարդ ու կարևոր բան ստանձնել: Բայց դա անելուց առաջ համոզվեք, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել և ձեզ շատ հաճախ չեն շեղելու: Ամենայն հավանականությամբ իսկապես լուրջ գործերի համար հարմար ժամանակը կգա օրվա երկրորդ կեսին, և մինչ այդ դուք կհասցնեք գլուխ հանել ուշադրություն պահանջող մանր-մունր առաջադրանքներից:

Այսօր դուք շատ զգայուն ու խոցելի կլինեք, ուստի ձեր հասցեին ցանկացած նկատողության շատ սուր կարձագանքեք: Դրա պատճառով որոշ մարդկանց հետ շփվելը կդժվարանա: Բայց ձեր կողքին կլինեն նրանք, ովքեր կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Օրը հարմար կլինի իսկապես կարևոր բաները քննարկելու կամ այնպիսի տեղեկատվությամբ կիսվելու համար, որը կարող է բոլորի համար օգտակար լինել: Ձեր գաղափարները դուր կգան մտերիմներին, նրանք կփորձեն օգնել մտածածն իրագործելու հարցում:

Արժե ուշադիր լինել աշխատելիս, հակառակ դեպքում մանր-մունր սխալներ կանեք, որոնք ուղղելը ժամանակատար կլինի: Եթե զբաղված եք փաստաթղթերի ձևակերպմամբ, պատրաստ եղեք անսպասելի ձգձգումների: Ոչ բոլոր ստորագրություններն ու կնիքները կհաջողվի ուզածի նման արագ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. նկատելի հաջողության, գործերում իրական բեկման հասնելու շանս կա: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր գիտելիքների և փորձի շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Թշնամիները չեն կարողանա խանգարել ձեզ հասնելու նպատակին, իսկ մրցակիցները հետևում կմնան:

Օրը հարմար կլինի բազմամարդ միջոցառումներին մասնակցելու, հավաքների ժամանակ ելույթ ունենալու համար: Դուք միանգամից կշահեք շրջապատողների համակրանքը, դուր կգաք նոր ծանոթներին: Որոշ Առյուծներ նոր ընկերներ կգտնեն, որոնց հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կթվա, թե միանգամից մի քանի բան եք փորձում ստանձնել, իսկ իրականում այսօրվա ձեր բոլոր գործողությունները մեծ ծրագրի մասը կլինեն: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե որն է այն, ուստի կփորձեն ձեզ կարգապահության դասեր տալ, կհամոզեն մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, թեժ վեճեր այսօր պետք չեն:

Հավանական է հաջողությամբ ավարտվի այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Կույսեր կլուծեն մտերիմների խնդիրները, ինչի համար բոլորը շատ ուրախ կլինեն: Օրվա վերջին ձեզ համար շատ թանկ մարդու հետ զրուցելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն առանց անսպասելի իրադարձությունների չի անցնի: Ուստի դժվար կլինի հին ծրագրերին ու կարգուկանոնին հետևելը: Պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, ոտքի վրա նոր բան մտածելուն, ոչ ստանդարտ լուծումներ փնտրելուն: Ամեն ինչ կստացվի, եթե ինքնավստահությունը չկորցնեք:

Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար, դուք ամեն ինչ կմտածեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Գործերում կարգապահությունը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, որոնք կարող էին բարդացնել ձեր կյանքը: Ձեր լուրջ մոտեցումը շրջապատողներին շատ դուր կգա, նրանք անպայման կուզենան համագործակցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա բերած խնդիրների համար ապրումներ ունենալ չարժե: Հնարավոր է սկզբում դրանք բարդ ու համարյա անլուծելի թվան, բայց որոշ ժամանակ կանցնի, և դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է գլուխ հանել դրանցից: Ամենատարբեր մարդիկ մեծ հաճույքով կօգնեն ձեզ: Նրանցից մի քանիսի հետ շուտով կընկերանաք:

Չնայած օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի շփումների համար, գործնական կապերին ընտրողաբար մոտենալը շատ կարևոր կլինի: Այսօր դուք սովորականից հեշտ կտրվեք ուրիշի ազդեցությանը: Վտանգ կա, որ ձեզ կասկածելի պատմության մեջ կներքաշեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ուշադրություն դարձնել շրջապատողների ասածներին: Շատ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կա, ինչն էլ կօգնի ճիշտ որոշում ընդունել: Նույնիսկ սովորաբար միայն սեփական ֆանտազիաներով ու բամբասանքներով կիսվող մարդիկ այսօր կարող են մաքուր ճշմարտությունն ասել:

Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ աշխատանքի համար: Ձեր անսովոր գաղափարները համարյա բոլորին դուր կգան, իսկ ոմանց պարզապես կհմայեն: Եթե մտածածն իրագործելու հարցում օգնականների կարիք ունենաք, նրանց պակասը չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոր բանից գլուխ հանելը սովորականից բարդ կլինի, ուստի կսկսեք նյարդայնանալ: Բացի այդ, ոչ մեկի հետ չեք կարողանա խորհրդակցել, օգնության հարցով էլ ոչ ոքի չեք կարողանա դիմել: Պատրաստ եղեք ռիսկի դիմել, այդ ժամանակ շանս կա, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Առօրյա գործերի վրա կենտրոնացած Այծեղջյուրին հաճելի, հանգիստ օր է սպասվում: Շտապ առաջադրանքներն արագ կանեք, բավարար ժամանակ կմնա նաև հետաքրքիր զբաղմունքների համար, որոնք անել չէիք կարողանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն ստիպի հուզվել: Ցանկացած գործ այսօր անկեղծ ոգևորությամբ կստանձնեք, և հենց դա էլ կօգնի հաջողության հասնել: Եթե ամեն ինչ միանգամից չստացվի, դուք չեք նահանջի: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն և՛ օգնել, և՛ պիտանի խորհուրդ տալ:

Օրը կուրախացնի ընտանեկան գործերով զբաղված Ջրհոսներին: Նրանք գլուխ կհանեն մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել և դրանով շատ կուրախացնեն մտերիմներին: Երեկոն անսպասելի այցեր ու հանդիպումներ է խոստանում, որոնք կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք սովորականից շատ եք հակված լինելու ռիսկի դիմել, մասնակցել կասկածելի արկածախնդրություններին: Դա լուրջ կորուստների չի հանգեցնի, բայց որոշ տհաճություններ կբերի: Կարևոր որոշում ընդունելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ այն կունենա, և աշխատեք չշտապել:

Մնացած հարցերում օրը շատ հաջող կլինի: Այն նոր հնարավորություններ կբացի աշխատանքի վրա կենտրոնացած Ձկների առաջ: Նրանք ոչ միայն գլուխ կհանեն բարդ առաջադրանքներից, այլև կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում, և հենց այնպիսիք, ինչպիսիք վաղուց էիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1880 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0