ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Առանց «L» տառի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 236 | 10:00 Ավելացրեց: armenlur

Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում նշում են Առանց «L» տառի օրը (No «L» Day)

  • Առանց «L» տառի օրն ամերիկյան է, որի ծագումն ու նպատակը հայտնի չեն հենց ամերիկացիներին։ Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը որոշել է առաջարկել տառից հրաժարվելու տոն։ Մի կողմից, դա առնվազն հիմարություն է թվում, քանի որ հնչյուններն ու տառերը գոյություն ունեն արտասանելու և գրելու համար: Մյուս կողմից, որքան էլ տարօրինակ հնչի, նման «տոնն» իր օգուտն ունի՝ առնվազն ուշադիր ստուգել բառապաշարը։
  • Տոնի անունը գրվում է «No "L" Day», իսկ լսողությամբ ստացվում է «Նոել դեյ»: Նման արտասանությունից զգալի շփոթություն է առաջանում։ Առանց "L" տառի օրը դեկտեմբերի 25-ին է՝ կաթոլիկների Սուրբ Ծննդյան օրը: Իսկ ֆրանսերենից թարգմանաբար «Նոել» նշանակում է Սուրբ Ծնունդ կամ Սուրբ Ծննդյան շրջան։ Ավելին, ֆրանսիացի Ձմեռ պապի անունը Պեռ Նոել է։ Ելնելով այս վարկածից՝ ոմանք սխալմամբ կարծում են, որ տոնը կապված է ֆրանսիական Սուրբ Ծննդյան հետ։ Հետևաբար, շփոթությունից խուսափելու համար հորինել են այլընտրանքային անուն՝ այբուբենի օր:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 236 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: ԱՄՆ, 25 դեկտեմբեր, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0