ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1005 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 29-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: 

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:53-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 08:53-ից, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոսքի ու աղիների մաքրում անել: Այսօր լավ կազդեն դեղերը


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ծարավը, կոշիկի կոտրված կրունկը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կիշռ կունենան: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1005 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2