ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 866 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 28-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:57-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով. եթե երկինքն ամբողջովին պարզ կամ ամբողջովին ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ կլինի կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 07:57-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի պատուհաններն ու դռները բացող քամին: Վատ նշաններ կլինեն, եթե կրակը մարի, հրդեհներ, այրվածքներ լինեն: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք շագանակագույնին, դեղին ու փայլուն գույներին: Վատ կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ կլինի առույգ և ուրախ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 866 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8