ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 893 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 26-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:44-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 06:44-ից, սկզբունքները կամ ինչ-որ մեկին պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզենաք, ինչին բնազդորեն ձգտեք, սակայն պետք է խուսափեք շատակերությունից: Սոված մնալ էլ խորհուրդ չի տրվում: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, ջերմ լինել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր օգտագործեք: Կարող եք գինի խմել: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 893 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4