Գլխավոր » Հետաքրքիր է

Անսովոր կամուրջներ. Ստորսեզանդետի կամուրջը Նորվեգիայում

Загрузка...

Սուր զգացողությունների սիրահարներին անպայման դուր կգա Նորվեգիայում գտնվող անսովոր կամուրջը։ Յուրատեսակ Ստորսեզանդետի կամուրջը ժայռոտ ափամերձ տարածքով անցնող ճանապարհի մի մասն է։ Կամուրջի գլխավոր առանձնահատկությունը բարձրության վրա մի քանի բարդ ոլորապտույտներն ու անկումներն են։ Ճանապարհի որոշ հատվածներում կամուրջի տեսանելի մասը ցատկահարթակի տեսք ունի։ Եվ ընդհանրապես, ցանկացած կետից Ստորսեզանդետի կամուրջը անկրկնելի տեսք ունի։

Տեղացիները կամուրջին հնչեղ ու նրա առանձնահատկություններն ամբողջությամբ բնորոշող անուն են տվել՝ «Հարբած կամուրջ»։ Կամուրջը գտնվում է Մյորե օգ Ռոմսդալ նահանգի տարածքում ու նրա մայրցամաքային մասը կապում է Ավերա կղզու հետ։ Ստորսեզանդետի կամուրջն այսպես կոչված «Ատլանտիկական ճանապարհի» մի մասն է, որը 8 կամուրջ է ներառում։ Այդ կամուրջների շարքում նա ամենաերկարն է՝ 260 մետր։ Կամուրջը բացվել է 1989 թվականի հուլիսին, և այդ ժամանակից ի վեր դեպի իրեն է գրավում հազարավոր արկածախնդիր, ռիսկի սիրահար վարորդներին ու զվարճանքների սիրահար հետաքրքրասեր զբոսաշրջիկներին։

Չնայած նրան, որ կամուրջը շատ վտանգավոր է թվում, անվտանգության տարրական կանոններին հետևելու դեպքում դրանով ուղևորությունը խոստանում է առավելագույնս հարմարավետ ու անվտանգ լինել։ Արտաքինից Ստորսեզանդետի կամուրջը «ամերիկյան բլուրներ» է հիշեցնում, բայց լրիվ ուրիշ ռակուրսից դիտելիս այն ձեզ անհավանական գեղեցիկ ու էլեգանտ կթվա։

Զարմանալի այս կամուրջը ոչ միայն շատ հուսալի, այլ նաև շատ ամուր է։ Արդեն քանի տարի է այն վստահորեն դիմադրում է ծովային սառը քամիներին ու փոթորկի ժամանակ առաջացած հսկա ալիքներին։

баннерная рекламная сеть

անսովոր կամուրջներ
2
2019-12-25, 22:00
0
141

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх