ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Անսովոր կամուրջներ. Կամուրջ «Պիթոն», Նիդեռլանդներ
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2534 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Գեղեցիկ ու անսովոր կամուրջներ կարելի է հանդիպել Ամստերդամում։ Դրանցից ամենանշանակալին «Պիթոն» կամ օձաձև կամուրջն է։ Կամուրջի անունն արտացոլում է նրա յուրահատկությունը՝ մետաղական կամուրջն իսկապես օձի ձև ունի։ Կամուրջը բազմաթիվ խճողվածություններով գեղեցիկ ճաղաշարքերով է սարքավորված։ Դրանք ալ կարմիր են ներկված, որն էլ կամուրջի արտաքին տեսքն ավելի գրավիչ է դարձնում։

Բոռնեո կղզին Սպորենբուրգ թերակղզու հետ կապող կամուրջը բացվել է 2001 թվականին։ Կամուրջը տեղավորված է Ամստերդամի կենտրոնում՝ պատմական հայտնի հուշակոթողների հարևանությամբ։

Մի քանի տարի առաջ West 8 ճարտարապետական բյուրոյի մասնագետները որոշել են թարմացնել քաղաքի կենտրոնական շրջանի տեսքն ու այստեղ հայ-թեք ոճի զարմանալի կամուրջ են կառուցել, որն իսկապես շատ նման է հսկա պիթոնի։

Կամուրջի գույնը պատահական ընտրություն է ու յուրահատուկ իմաստ չունի։ Մի քանի տարվա ընթացքում «Պիթոնը» Ամստերդամի էքսկուրսիոն ծրագրերի անպայման կետն է դարձել։ Այն գրավում է ոչ միայն հետաքրքրասեր զբոսաշրջիկներին, այլ նաև տարբեր երկրների շինարարներին։ Նիդեռլանդների մյուս կամուրջների նման այն շատ հուսալի ու ամուր է։ Կամուրջը կառուցելիս բացառապես բարձր որակի մետաղ են օգտագործել։

Անսովոր կամուրջներ. Կամուրջ «Պիթոն», Նիդեռլանդներ
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2534 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: անսովոր կամուրջներ | Վարկանիշ: 5.0/4