ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Անսովոր կամուրջներ. Այոլա Այլենդ կամուրջն Ավստրիայում
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2346 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Համաշխարհային նշանակության եզակի կոթող կարելի է տեսնել ավստրիական Գրաց քաղաքում։ Այստեղ՝ Մուր գետի վրայով է անցնում աշխարհի միակ կամուրջ-ռեստորանը՝ Այոլա Այլենդը, որը վաղուց դարձել է տեղացիների հանգստի սիրելի վայրն ու զբոսաշրջիկների համար ամենագրավիչ զվարճանքի վայրերից մեկը։ Գետի երկու ափերը կապող այս ժամանակակից հետիոտնային կամուրջի կենտրոնում շատ գեղեցիկ ապակե տաղավար է կառուցված։

Տաղավարում հայտնի ռեստորան է գործում։ Բացի այդ, այցելուների համար կամուրջի վրա հիանալի դիտահարթակներ ու հատուկ լողափի հարթակներ են կառուցված, որտեղ տարվա տաք եղանակներին կարելի է արևային լոգանքներ ընդունել։

Մուր գետի զարմանալի կամուրջը բացվել է 2003 թվականին։ Նախագծի հեղինակը Նյու Յորքից ճարտարապետ Վիտո Ակոնչին է։

Բացի կարևոր ֆունկցիոնալ նշանակությունից, Այոլա Այլենդ կամուրջը հսկայական մշակութային արժեք է։ Նրա կղզյակում տեղավորված ռեստորանը օգտագործում են տոնական երեկույթներ անցկացնելու համար։ Հանգստի այս անսովոր վայրը առավել մեծ սեր է վայելում երիտասարդության շրջանում։

Շատ ճամփորդներ ու տեղաբնակները սիրում են ռոմանտիկ հետիոտնային կամրջով զբոսնել երեկոյան ժամերին, երբ այն զարդարում է գիշերային լուսավորությունը։ Պետք է նաև նշել, որ Մուր գետի կամուրջը բացվել է ի նշանավորում Գրաց քաղաքի՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք դառնալու իրադարձությանը։

Անսովոր կամուրջներ. Այոլա Այլենդ կամուրջն Ավստրիայում
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2346 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: անսովոր կամուրջներ | Վարկանիշ: 5.0/6