ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 824 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 28-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:11-ը, մարմնային գայթակղությունների օր է, ուստի անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է հայհոյելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16:11-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք չար, ագրեսիվ ու նախանձ լինելուց: 

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն ու խաղաղություն կբերի: Կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ ու կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշաններ կլինեն առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա տվող երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 824 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0