ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 547 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 5-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:20-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքով ուրախանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:20-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, կողքից դիտել ձեզ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Արդարությունը պաշտպանելու, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, ոսկեգույնը, դեղինը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 547 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0