ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 501 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 4-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 20:29-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:00-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, չարությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելը, ինքնակատարելագործվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է չարանալը, վիճելը, կենդանական սնունդ օգտագործելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:00-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքով ուրախանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա պարտքը կատարելու, օրենքին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, պայմանագրեր կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի կոտրվելը, չափիչ սարքերի փչանալը, ժամերի կանգ առնելը; Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Հում, աղի, դառը, կծու ուտեստներ կերեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0