ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 462 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 25-ը կիսում են լուսնային 8-րդ և 9-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 19:55-ից՝ Կարիճի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:03-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ ու վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել ստամոքսն ու աղիները: Կարող եք նաև դեղեր ու թուրմեր պատրաստել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 13:03-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելը, ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված է, կսրվեն ֆոբիաները, սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0