ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 450 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 24-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:44-ը, գրքերի և գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:44-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ ու վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել ստամոքսն ու աղիները: Կարող եք նաև դեղեր ու թուրմեր պատրաստել:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու վերահսկել ֆիզիկական առողջությունը: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները, մի աղտոտեք ջուրը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնն ու երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 450 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0