ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 431 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 20-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 20:12-ից՝ Կույսի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:41-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 06:41-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր տնկելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խեցգետինի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, քանի որ սա հինը նորով փոխարինելու օր է: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Կարող եք ոտքի վրա սնվել: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 431 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0