ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 768 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 19-ը կիսում են լուսնային 2-րդ և 3-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:22-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, սննդակարգին հետևելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 05:22-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը: Լավ է առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Կարկանդակներ թխեք, կերեք և հյուրասիրեք: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 768 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0