ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2455 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 12-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:13-ը, վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ  է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կաթնամթերք օգտագործեք, միսը խորհուրդ չի տրվում: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 00:13-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել: Հինը կործանելու և նոր սկսելու ժամանակ է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: 

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Ուշադիր եղեք աշխարհին և ինքներդ ձեզ: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը, կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի և սևի համադրությունը: Կարող եք կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2455 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0