ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2497 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 11-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 02:55-ից՝ Ցուլի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ի մինչև 00:04-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:04-ից վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ  է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կաթնամթերք օգտագործեք, միսը խորհուրդ չի տրվում: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրե գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության և բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստն ու քորոցները կորցնելը, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Ուտելիքը պիտի լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2497 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0