ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2873 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 10-ը համապատասխանում է լուսնային 22-րդ օրվան: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության օր է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի հուշումներին, մազերը կտրել, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2873 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0