ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 6-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 19:34-ից՝ Կշեռքի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:30-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը, ուրիշներին սովորեցնելը, փորձ փոխանցելը, աշակերտներ պատրաստելը, առատաձեռն լինելը կամ պարզապես գիտելիքներ կուտակելը: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:30-ից, վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Մարդու մոտ այսօր արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրությամբ զբաղվելը, կաթնաշոռ և այլ կաթնամթերք ուտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելն ու միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Կարող եք ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն որոտն ու կայծակը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0