ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԿԱՐԻՃ (Մաս 2-րդ)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2346 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԿԱՐԻՃ-ՁԻ

Վճռական Կարիճ-Ձին իր նպատակներին հասնելու համար նախանձելի համառություն է ցուցաբերում: Այս ինքնակամ համառին կանգնեցնելն անհնար է, փոխարենը մշտապես նրա գործերին խառնվելու դեպքում շատ հեշտ է ի դեմս նրա թշնամի ձեռք բերելը: Նա անհրաժեշտ չի համարում համընդհանուր կանոններին հետևելը, միշտ հետևում է իր ցանկություններին: Համատեղելիության հորոսկոպում Կարիճ-Ձին իշխող մարդ է, որն ուժեղ կամք ու տաքարյուր խառնվածք ունի: Չի վախենում դժվարություններից, աջակցություն չի փնտրում. շատ ազատասեր ու անկախ է օգնություն խնդրելու համար: Հպարտ, ինքնավստահ մարդու տպավորություն է թողնում, չնայած հաճելի է շփման մեջ, կարողանում է դուր գալ մարդկանց: Նույնիսկ պատրաստ է որոշ զիջումների գնալ, իհարկե, եթե դա չվնասի իր գործերին: Կարիճ-Ձին էգոիստ է, ինքնասեր, բայց նաև շատ գրավիչ. մարդիկ ձգտում են դեպի նա:

Բնութագիրը

Ակտիվ, նպատակասլաց Կարիճ-Ձիերը սովոր են հասնել իրենց ուզածին համառ աշխատանքի արդյունքում: Բարդ խառնվածք ունեն, բայց միշտ ազնիվ ու արդարացի են: Գործունյա Ձին ու կամային Կարիճը հաջող համադրություն է և իր ներկայացուցիչներին կենսունակությամբ, դիմացկունությամբ է օժտում: Նման մարդիկ պատրաստ են ցանկացած դժվարություն հաղթահարել: Շրջապատողները նրանց հաջողակ են համարում. ըստ նրանց՝ այս մարդիկ միշտ հասնում են իրենց ուզածին առանց հատուկ ջանքեր գործադրելու: Իրականում Ձի-Կարիճների հաջողությունը երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է: Իրենց երազանքներին հասնելու համար շատ բան են զոհում. այս մարդիկ հոգեկան մեծ ներուժ ունեն: Ծածկամիտ են, հույզերի հարցում զուսպ, չեն ուզում շրջապատողներին ցույց տալ իրենց թուլությունները: Կարիճ-Ձիերը բնածին հաղթողներ են, և դա չպետք է կասկածի ենթարկվի:

Ազատասեր Ձի-Կարիճը չի հանդուրժի ինչ-որ մեկի միջամտությունն իր գործերին. կոպիտ ու սուր արձագանք կտա: Նա չի վախենում ինքնուրույն որոշումներ ընդունել, չի սպասում շրջապատի հավանությանը: Ինքնաբավ անձնավորություն է, անկախ է իր դատողությունների մեջ: Չնայած այս Կարիճը հուզական Ձիու ազդեցությամբ ավելի շփվող է դառնում, բայց միևնույն է հավատարիմ է մնում իր սկզբունքին. երբեք փոխզիջման չի գնում: Կարիճ-Ձիու գլխավոր առանձնահատկությունը նրա անկախությունն է: Այս մարդիկ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ, սիրում են քննադատել շրջապատողներին ու ղեկավարել նրանց գործողությունները: Դրա հետ մեկտեղ, շատ քչերի հետ են կիսվում իրենց մտքերով, պաշտպանում են իրենց անձնական տարածությունը օտար միջամտությունից:

Իշխող Կարիճ-Ձին չի ձգտում դուր գալ մարդկանց, իրեն պահում է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Երբեմն շրջապատողների հանդեպ շատ դաժան ու պահանջկոտ է լինում, ինչն էլ դժվարություններ է առաջացնում շփումներում: Չնայած՝ ցանկության դեպքում Ձի-Կարիճը կարողանում է լավ տպավորություն թողնել: Բաց է շփման համար, սիրում է կատակել, ցանկացած ընկերախմբում իրեն ազատ է զգում: Այնքան հմայիչ ու խարիզմատիկ է, որ հեշտությամբ է իր վրա ուշադրություն հրավիրում: Ունակ է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց զգացմունքները, բայց միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ծածկամիտ ու փակ Կարիճ-Ձին շատ կենտրոնացած է ինքն իր վրա, մշտական լարված վիճակում է, պատրաստ է ցանկացած պահի հարված հասցնել: Չի վախենում միայնությունից, աշխատում է ժամանակը օգտավետ անցկացնել. շատ է մտորում ամենատարբեր թեմաների շուրջ:

Սիրո մեջ

Այս ինքնավստահ մարդու կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ չկան. կգտնի փոխադարձ սիրո հասնելու ձևը: Սիրային հորոսկոպում Կարիճ-Ձին կրքոտ կողակից է ու տաքարյուն խառնվածք ունի: Սեքսուալ առումով գրավիչ է, ինքնավստահ ու գերելու հարցում հնարամիտ: Հակառակ սեռի վրա կարողանում է անհրաժեշտ տպավորությունը թողնել: Կարիճ-Ձին սիրում է այնպես անել, որ սիրահարվեն իրեն ու խաղալ երկրպագուների կամ երկրպագուհիների զգացմունքների հետ: Իսկ ահա հարաբերությունները օրինականացնել չի շտապում, եթե միայն համոզված չլինի, որ գտել է իր իդեալը:

Անկախ, կամային Կարիճ-Ձին ամուսնության առաջին օրերից նախանշում է իր դերը. նա ընտանիքում գլխավորն է: Այս համադրության բոլոր ներկայացուցիչները, անկախ սեռից, ձգտում են ղեկավարել մտերիմներին, երբեմն չափազանց կոպիտ ու դաժան են լինում: Միայն թե այդպես են վարվում ամենալավ մտադրություններից ելնելով. նրանք փորձում են իրենց ընտանիքը հեռու պահել աղետներից ու դժբախտություններից: Ամուսնության մեջ Կարիճ-Ձին իրեն դրսևորում է որպես նվիրված ու հավատարիմ կողակից, անկեղծորեն հոգ է տանում իր մտերիմների բարեկեցության մասին: Ամեն հնարավորն անում է նրանց համար հարմարավետ կյանք ապահովելու համար:

Կարիերան

Փառասեր Կարիճ-Ձին փառք ու ճանաչում է տենչում, ձգտում է հաջող կարիերա անել: Ցանկացած մեթոդ օգտագործում է իր նպատակին հասնելու համար: Սիրում է փորձարկումներ անել, նոր բան փորձել: Կարիճ-Ձին չի վախենում պատասխանատվությունից, անկախ ու ազատ է դատում: Հիանալի գլուխ է հանում տարբեր բարդության գործերից, չնայած հակված չէ միատոն աշխատանք անելուն: Տեղում նստելու համար չափազանց ակտիվ է:

Մասնագիտական ոլորտում Կարիճ-Ձիու համար սահմանափակումներ չկան. գործունեության ցանկացած բնագավառում կարող է հաջողության հասնել: Նպատակասլաց է, համառ, համբերատար ու դիմացկուն: Այս խորաթափանց, ինտելեկտուալ մարդը նաև լավ քաղաքական գործիչ ու գիտնական է: Ոչ միայն նոր ինքնատիպ լուծումներ է գտնում բարդ խնդիրների համար, այլ նաև կարողանում է պնդել իրենը: Կարիճ-Ձին կոլեկտիվի աջակցության կարիքը չունի, իրեն լավ է զգում նաև միայնության մեջ: Նրանում ուժեղ է ձեռնարկատիրական ջիղը. կարող է կազմակերպել եկամտաբեր գործը:

Կարիճ-Ձի տղամարդը

Այս համադրությամբ տղամարդը կրքոտ, տարվող անձնավորություն է, առաջին հերթին առաջնորդվում է սեփական ցանկություններով: Նրան հետաքրքրում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչ, սիրում է շփվել: Տղամարդ Կարիճ-Ձին աշխատասեր ու ակտիվ է, ամբիցիաներից զուրկ չէ: Նրա համար հատուկ կարևորություն է ներկայացնում վստահությունը վաղվա օրվա հանդեպ, այնպես որ՝ ընտրում է այնպիսի մասնագիտություն, որը կայուն եկամուտ կբերի: Նախընտրում է էֆեկտիվ, վառ, բայց միևնույն ժամանակ հանգիստ ու զուսպ կանանց: Նրան կյանքի ընկեր է պետք, ով չի հակաճառի ու չի պնդի իրենը: Կարիճ-Ձի տղամարդը կփորձի իր մտերիմների համար կյանքի հարմարավետ պայմաններ ապահովել:

Կարիճ-Ձի կինը

Կարիճ-Ձի էֆեկտիվ գեղեցկուհին օժտված է մարդկանց դուր գալու ունակությամբ: Բնածին ձգողականության ու սեքսուալության շնորհիվ գրավում է երկրպագուների ուշադրությունը: Խելացի ու խորաթափանց այս կինը լավ հարաբերություններ է պահպանում բոլոր տղամարդկանց հետ, նույնիսկ նրանց, ում սերը մերժել է: Ակտիվ Կարիճ-Ձի կինը միշտ հասնում է իր ուզածին, ընդ որում՝ ոչ միայն համառ աշխատանքի, այլ նաև մարդկանց զգացմունքներն ու արարքները մանիպուլյացիայի ենթարկելու շնորհիվ: Որպես կյանքի ընկեր դիտարկում է պատկառելի ու լուրջ տաղամարդու, ով պատրաստ է ամեն հարցում զիջել իրեն: Միայն նա պետք է վճռական խոսք ունենա ընտանիքում, և եթե տղամարդը համաձայն չէ լիդերի նրա դերի հետ, բաժանումից խուսափել չի ստացվի:

ԿԱՐԻՃ-ԱՅԾ

Այս Կարիճը զգայուն Այծի ազդեցությամբ ավելի մեղմ է դառնում, բայց ոչ երբեք՝ կամքից զուրկ: Սա ջրային նշաններից ամենաուժեղն ու իշխողն է և անկախ ամեն ինչից հավատարիմ է մնում ինքն իրեն: Փոխարենը ամաչկոտ, անվճռական Այծը այս համադրությամբ սկսում է հավատալ ինքն իրեն, սովորում է դիմակայել դժվարություններին ու խնդիրներին: Այս երկու նշանների համադրությամբ մարդիկ առանձնանում են խիզախությամբ, անկախությամբ, դրա հետ մեկտեղ՝ ուրախ ու անհոգ են: Համատեղելիության հորոսկոպում Այծ-Կարիճը կոպիտ խառնվածքով ուժեղ, չզիջող անձնավորություն է: Երբեմն թեթևամիտ է, բայց միշտ գրավիչ է: Մարդկանց դուր գալու շնորհ ունի, բոլորը նրանից գոհ են, նույնիսկ եթե նա գործում է՝ առաջնորդվելով բացառապես սեփական հետաքրքրություններով:

Բնութագիրը

Ակտիվ, համառ Կարիճ-Այծը համարձակ քայլում է դեպի իր նպատակը: Վճռական է գործում, չի գնում փոխզիջման: Նա ուժեղ անձնավորություն է, պատրաստ է մինչև վերջ պայքարել: Սակայն իր հմայքի շնորհիվ Կարիճ-Այծը ստիպված չի լինում հաջողության հասնելու համար զոհողությունների գնալ. մարդիկ միշտ ուրախ են օգնել նրան: Չէ՞ որ նա այնքան հաճելի, գրավիչ ու բարյացակամ է: Շրջապատողները հաճախ թերագնահատում են նրան. նա տաղանդավոր մանիպուլյատոր է ու լավ ռազմավար: Այծի արտիստիզմը Կարիճի ուժեղ կամքի հետ համադրված նրա հաջողության գլխավոր գաղտնիքն են: Բացի այդ, բնությունը այս մարդկանց օժտել է ապագա իրադարձությունները կանխատեսելու ունակությամբ: Միայն թե երբեմն այնքան անհամբեր ու անկազմակերպ են, որ ցավալի ու հիմար սխալներ են անում:

Վախկոտ Այծի ու կամային Կարիճի միությունը իր ներկայացուցիչներին բարդ, հակասական խառնվածքով է օժտում: Նրանց իրական էությունը բացահայտելը բավականին բարդ է, այս մարդիկ չեն սիրում կիսվել իրենց գաղտնիքներով: Չնայած, հնարավոր է, նրանք իրենք էլ իրենց մինչև վերջ չեն հասկանում: Այծ-Կարիճի մեջ միանգամից մի քանի անձնավորություն է թաքնված: Նա տարբեր կարող է լինել՝ դաժան ու սենտիմենտալ, կամային ու ոչ կամային, գործնական ու թեթևամիտ: Անփոփոխ է մնում մի բան՝ լիակատար ինքնավստահությունը: Ինչպիսի կրքեր էլ որ փոոթորկվեն շուրջը, ինչ հակասություններ էլ որ տանջեն Կարիճ-Այծին, նա հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Չի լսում շրջապատողների կարծիքը, չի վախենում մնալ միայնության մեջ. սեփական հետաքրքրություններն ամեն ինչից վեր են:

Հմայիչ, ուրախ Կարիճ-Այծերը միշտ ուշադրության կենտրոնում են, իրենց վրա ուշադրություն հրավիրելու տաղանդ ունեն: Հեշտությամբ հարմարվում են ուրիշների հետաքրքրություններին, կարողանում են հաճոյանալ ու լավ տպավորություն թողնել: Սակայն նման վարքը վկայում է միայն նրանց գործնականության ու կյանքի իմաստնության մասին: Նրանք բնածին առաջնորդներ են, իրենց հետևից են տանում մարդկանց: Իրենց իրավունք են վերապահում ուրիշների փոխարեն որոշումներ ընդունել, շատ լավ զգում են շրջապատի տրամադրությունը, հմտորեն կառավարում են նրանց գործողությունները: Կարիճ-Այծի գլխավոր առանձնահատկությունը անզիջող լինելն է: Հակված չեն երկար վեճերի, պնդում են իրենցը: Ինքնասածի են, անկանխատեսելի ու կատեգորիկ իրենց արտահայտությունների մեջ, բայց, միևնույն է, ձգող անձնավորություններ են, հզոր էներգետիկա ունեն:

Սիրո մեջ

Տաքարյուն, խարիզմատիկ Կարիճ-Այծերը միայնության մեջ հազվադեպ են ձանձրանում: Անկախ ու ազատ են, ինչը նրանց համար բնական է: Դեպի իրենց են գրավում երկրպագուների ուշադրությունը: Անձնական հարաբերություններում սիրառատ, թեթևամիտ են: Հնարավոր է, ձգտում են ամուսնության, բայց նրանց վարքը նման բան չի հուշում: Սիրային հորոսկոպում Կարիճ-Այծը եսասեր, ավտորիտար կողակից է: Վառ հույզեր, նոր տպավորություններ է փնտրում, ձգտում է առավելագույն հաճույք ստանալ: Քիչ է մտահոգվում իր երկրորդ կեսի զգացմունքների մասին:

Ամուսնություն կնքելուց հետո Կարիճ-Այծը իսկական ընտանիքի մարդ է դառնում, ավելի շուտ՝ անկեղծորեն ուզում է այդպիսին լինել: Վատ է տանում միայնությունը, մտերիմ մարդկանց աջակցության կարիքն ունի: Հոգեկան ջերմության կարիք ունի, ուշադրություն է փնտրում. սիրում է փայլել նույնիսկ ընտանիքի անդամների շրջանում: Իր կողմից ձգտում է մտերիմներին սիրով ու հոգատարությամբ շրջապատել: Չնայած՝ երբեմն նրանց բարձր պահանջներ է ներկայացնում, սպասում է, որ առանց հակաճառելու ենթարկվեն իրեն: Կարիճ-Այծը ոգևորությամբ է կառավարում իր մտերիմների կյանքը. սցենարներ է գրում նրանց համար ու, իհարկե, շնորհակալություն է ակնկալում:

Կարիերան

Անվճռական Այծը, զգալով Կարիճի աջակցությունը, գործնականության հրաշքներ է ցուցադրում. կարիերայում հսկայական բարձունքների է հասնում: Այս երկու նշանների համադրությունը շատ արդյունավետ է: Կարիճը պատասխանատու է պրագմատիզմի ու նպատակասլացության համար, իսկ Այծը ձգտում է կյանքի կոչել իր ստեղծագործ ամբիցիաները: Այդ իսկ պատճառով, այս համադրությամբ մարդիկ իրենց վստահ են զգում գործունեության ցանկացած ոլորտում, շատ մասնագիտություններ նրանց ուժերի սահմաններում են: Կարիճ-Այծերի մեջ կան գրողներ, նկարիչներ, դերասաններ, մանկավարժներ ու գիտաշխատողներ:

Նպատակասլաց, աշխատասեր Այծ-Կարիճի համար հաջողության տանող ճանապարհին միայն մեկ լուրջ խոչընդոտ կա՝ սեփական ծուլությունը: Թվում է, թե այս ակտիվ, վճռական մարդը ունակ է ցանկացած դժվարությունից գլուխ հանել: Ուժեղ ինտուիցիա ունի, որը նրան հեռու է պահում սխալներից, հնարամիտ է, ինչն էլ թույլ է տալիս միանգամից արձագանքել իրավիճակին: Միայն թե Կարիճ-Այծը ապատիայի ու ծուլության բռնկումներ է ունենում, բայց նույնիսկ այդ շրջանում իր մեջ ուժ է գտնում շուրջը բոլորին կառավարել: Նա բնածին ղեկավար է, ունակ չէ ենթարկվել կամ կատարել ինչ-որ մեկի հրահանգները:

Կարիճ-Այծ տղամարդը

Տղամարդ Կարիճ-Այծը ակտիվ, նպատակասլաց մարդ է: Սիրում է լուծել բարդ խնդիրները՝ չնայած հաճախ չարաշահում է իր ծառայողական պարտականությունները, աշխատում է՝ ըստ տրամադրության: Եսասեր ու ինքնավստահ է, նրան իր կամքին հակառակ ինչ-որ բան ստիպել անել չի կարող նույնիսկ ամենախիստ ղեկավարությունը: Փոխարենը իրենք շատ լավ մանիպուլյացիայի են ենթարկում մարդկանց: Նրանք իշխող տաղամարդիկ են, քամահրանքով են վերաբերվում մարդկանց, այդ թվում նաև իրենց երկրպագուհիներին: Իսկ կանայք փաստացի աստվածացնում են խարիզմատիկ Կարիճ-Այծերին, նրանց բնածին ձգողականությունն ու սեքսուալությունը չեն կարող են անտարբեր թողնել նույնիսկ ամենախիստ կանանց: Սիրային հարաբերություններում չեն առանձնանում հավատարմությամբ ու կայունությամբ, հաճախ փոխում են ընկերուհիներին:

Կարիճ-Այծ կինը

Կարիճ-Այծ կանանց հետ շփումները հաճույք են, իսկ ահա նրանց հետ ապրելը շատ ավելի դժվար է: Նրանք հետաքրքիր, խելացի զրուցակիցներ են, մի քիչ իմպուլսիվ, բայց դա նրանց միայն գրավչություն է ավելացնում: Սակայն սիրային հարաբերություններում Կարիճ-Այծ կանայք քմահաճ, եսասեր ու անկանխատեսելի են: Նրանց դուր է գալիս տղամարդկանց խենթացնելը, ընդ որում՝ դա հատուկ չեն անում: Պարզապես իրենք էլ մինչև վերջ չեն կարողանում գլուխ հանել իրենց զգացմունքներից ու ցանկություններից: Նրանք համառ են, աշխատասեր, բայց միևնույն ժամանակ՝ ծույլ ու անպատասխանատու: Այս զգացմունքային էակները կարող են հաշվենկատ ու սառը լինել, եթե խոսքը ընտրություն անելու անհրաժեշտության մասին լինի: Կարող են երջանկություն գտնել մի տղամարդու հետ, որն ունակ է ներողամտորեն վերաբերվել իրենց թուլություններին ու տարօրինակություններին:

ԿԱՐԻՃ-ԿԱՊԻԿ

Եռանդուն ու աղմկոտ Կարիճ-Կապիկն անպայման իր վրա ուշադրություն կհրավիրի: Հզոր էներգետիկա ունի, գրավիչ ու խարիզմատիկ է. նրան դիմակայելն անհնար է: Ճարպիկ Կապիկի ու հպարտ, բռնկուն Կարիճի միությունը պայթյունավտանգ համադրություն է, որն իր ներկայացուցիչներին մեծ ուժով է օժտում: Բոլոր գործերում հաջողությունն ուղեկցում է նրանց. չնայած դժվարություններին ու խոչընդոտներին՝ հասնում են իրենց ուզածին: Ընդ որում՝ դա անում են կարծես խաղալով, առանց նշանակալի ջանքեր գործադրելու: Նպատակներին հասնելու հարցում վճռական ու համառ են: Համատեղելիության հորոսկոպում Կարիճ-Կապիկը կենսական էներգիայով լի բազմաշերտ, ինքնատիպ անձնավորություն է: Այս մարդկանց համար անլուծելի խնդիրներ չկան՝ ուզում եմ, ուրեմն կարող եմ:

Բնութագիրը

Խորաթափանց, զարգացած ինտուիցիայով Կարիճը հազվադեպ է սխալվում իր գնահատականներում: Հնարամիտ Կապիկն էլ օգնում է նրան ֆենոմենալ հաջողության հասնել բոլոր գործերում: Այս ամբիցիոզ մարդը ձգտում է իշխանության, ընդ որում՝ ակտիվ ու վճռական է գործում: Կապիկ-Կարիճը վտանգավոր հակառակորդ է: Նենգ է, վրեժխնդիր ու ծայրահեղ ինքնասեր: Մտերիմների համար Կարիճ-Կապիկը հուսալի մարդ է, շատ նվիրված է ընկերությանը: Փոխարենը թշնամիների դեմ վճռական է տրամադրված, ձևականությունների հետևից չի ընկնում: Կասկածամիտ է, ամեն տեղ թակարդ է փնտրում, հեշտությամբ ճանաչում է սուտը, խաբեությունը: Նա բնածին ինտրիգան է, ընդհատակյա խաղերի վարպետ: Ունակ է վրեժի խորամանկ ծրագիր մշակել ու վարպետորեն կյանքի կոչել այն:

Կարիճ-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը անկանխատեսելիությունն է: Այս իմպուլսիվ, ձգտող մարդը նախընտրում է գործել, այլ ոչ թե ժամանակ վատնել երկարատև մտորումների վրա: Շարժուն, ակտիվ Կապիկը, զգալով ուժեղ Կարիճի աջակցությունը, բաց դրսևորում է իր հույզերը: Այս համադրությամբ մարդիկ հնարամիտ են, կարողանում են ցանկացած իրավիճակից օգուտ քաղել: Հեշտությամբ են փոխում վարքի ռազմավարությունը, հիանալի հարմարվում է ամենատարբեր պայմաններին: Արագ են որոշումներ ընդունում ու միանգամից անցնում են իրենց պլանների իրագործմանը: Երբեմն նրանց ձգտող լինելն ու իմպուլսիվությունը տհաճությունների են հանգեցնում: Կարող են վիրավորել անզգույշ խոսքով կամ տգեղ արարքով: Սակայն հնարամիտ Կարիճ-Կապիկները գիտեն՝ ինչպես քավեն իրենց մեղքը:

Հմայիչ Կարիճ-Կապիկը շփման մեջ հաճելի մարդ է: Հումորի լավ զգացում ունի, կարողանում է գրավել իր գաղափարներով: Նա բնածին առաջնորդ է, սիրում է գտնվել ուշադրության կենտրոնում: Մարդկանց է փոխանցում իր լավատեսությունը, պատրաստ է դժվար պահին աջակցել: Չնայած՝ իր շրջապատն ընտրելիս զգույշ է. նրա կողքին ավելորդ մարդիկ չկան: Կասկածամիտ է, եսասեր, միշտ գործում է՝ առաջնորդվելով սեփական հետաքրքրություններով: Իր թանկարժեք ժամանակը զուր չի վատնի, վստահում է միայն մարդկանց սահմանափակ քանակի: Հետաքրքրասեր Կարիճ-Կապիկը շփման, նոր գիտելիքների համար բաց է, բայց, միևնույն է, հնարավորինս զգույշ ու զգոն է: Բարդ խառնվածք ունի, նրա գործողություններն ու արարքները շրջապատին միշտ չէ, որ հասկանալի են:

Սիրո մեջ

Վառ, էֆեկտիվ Կապիկ-Կարիճները հակառակ սեռի հանդեպ իշխանություն ունեն. սեքսուալ առումով գրավիչ են, գայթակղող ու շատ հուզական: Այս ազատ մարդիկ չեն թաքցնում իրենց ցանկությունները: Կարիճ-Կապիկը տաքարյուն, զգայուն սիրեկան է, տիրապետում է սիրո գիտությանը: Ճիշտ է, մի քիչ եսասեր է ու այնքան էլ ուշադիր չէ իր երկրորդ կեսի հանդեպ: Միշտ առաջին հերթին մտածում է իր հետաքրքրությունների մասին: Փոխարենը կարողանում է զարմացնել. չի հոգնում արկածներ ու զվարճանքներ փնտրելուց:

Կարիճ-Կապիկի համար ընտանիքը հատուկ արժեք է ներկայացնում. նա սեփականատիրական մեծ զգացում ունի: Պաշտպանում է իր մտերիմներին, աշխատում է նրանց սիրով ու հոգատարությամբ շրջապատել: Ճիշտ է, որպես պատասխան լիակատար հնազանդություն է պահանջում: Քմահաճ է, ինքնասեր, չի ընդունում ոչ ոքի իշխանությունը, այդ թվում՝ նաև իր երկրորդ կեսի: Կարիճ-Կապիկը լիդեր է, հեղինակություն, միայն նա կարող է կարևոր որոշումներ ընդունել: Փոխարենը շատ ուրախ էություն ունի, հնարամիտ ու ակտիվ է, չի հոգնում հաճելի անակնկալներով ուրախացնել մտերիմներին:

Կարիերան

Վճռական Կարիճ-Կապիկը ոչնչի առաջ կանգ չի առնի, մինչև չհասնի հաջողության: Առաջ է տանում իր հետաքրքրությունները, նախընտրում է շփվել օգտակար մարդկանց հետ: Հեշտությամբ գլուխ է հանում բարդ առաջադրանքներից, պատասխանատու ու աշխատասեր է: Կարիճ-Կապիկն իրեն հրաշալի է զգում ղեկավարի աթոռին. նա լավ կազմակերպիչ է, պահանջկոտ և միևնույն ժամանակ արդարացի տնօրեն է: Չնայած երբեմն տրվում է գայթակղություններին, հակված է չարդարացված ռիսկի: Բայց կարողանում է գործը հարթել ու իր խմբին հաղթանակի տանել:

Կապիկ-Կարիճները վառ, ձգող անձնավորություններ են, հսկայական հմայք ունեն: Շատ լավ են զգում մարդկանց տրամադրությունը, կարողանում են դուր գալ նրանց: Կարող են կայանալ նաև դերասանության մեջ, ընդ որում՝ նրանց ուժերի սահմաններում է մտնել յուրաքանչյուր կերպարի մեջ: Կարիճ-Կապիկները ի ծնե հաղթողներ են, ձգտում են բարձր արդյունքների: Չեն վախենում դժվարություններից, հեշտությամբ հաղթահարում են խոչընդոտները, կարծում են, որ դժվարությունները կոփում են բնավորությունը: Կարող են հաջողության հասնել, եթե իրենց նվիրեն պրոֆեսիոնալ սպորտին:

Կարիճ-Կապիկ տղամարդը

Ակտիվ Կարիճ-Կապիկ տղամարդիկ ձգտում են ցանկացած գնով հաջողության հասնել: Հեշտությամբ հաղթահարում են խոչընդոտները, ճիշտ է, մինչև այն պահը, քանի դեռ հետաքրքրված են գործով: Կապիկի անկայուն էությունը երբեմն հաղթում է Կարիճի ակտիվությանն ու աշխատասիրությանը: Այս վառ, խարիզմատիկ մարդիկ իրենց վրա են հրավիրում մարդկանց ուշադրությունը: Կանայք շատ հետաքրքրված են նրանցով, սակայն փոխադարձ ուշադրության հասնելը բարդ է: Տաքարյուն, ակտիվ այս տղամարդիկ եսասեր են, մտածում են միայն իրենց մասին: Չեն նստի տանը՝ վայելելով ընտանեկան երջանկությունը. նրանց համար ավելի հետաքրքիր է աշխարհը ճանաչելը: Միայն շատ ուժեղ զգացմունքը կարող է նրանց կնոջ ու երեխաների համար ցանկացած հերոսության ունակ հոգատար ամուսին դարձնել:

Կարիճ-Կապիկ կինը

Կարիճ-Կապիկ կանայք իշխող, պահանջկոտ էություն ունեն, չնայած փորձում են թաքցնել դա: Նրանց ավելի հոգեհարազատ է ճակատագրական, գայթակղիչ գեղեցկուհու դերը: Նրանց բնածին ձգողականությունը, սեքսուալությունը գրավում են տղամարդկանց, ստիպում խենթություններ անել: Բայց նրանք իրենք չեն փորձում զիջումների գնալ ու գոհացնել իրենց երկրպագուներին: Կարիճ-Կապիկ կանայք համառ են, եսասեր, հասնում են դրված նպատակներին: Շատ նվիրված են իրենց գործին, աշխատավայրում նրանց գնահատում են բարձր մասնագիտական կարողությունների, աշխատասիրության համար: Հնարավոր է՝ Կարիճ-Կապիկ կինը զոհի իր կարիերան ընտանիքի համար, բայց տղամարդը նրան պետք է ավելի խոշոր բան առաջարկի: Հակառակ դեպքում իր հետաքրքրությունները զոհելու իմաստ նա չի տեսնի: Իսկ նման կանանցից զիջումներ ու խղճահարություն սպասելն անօգուտ է:

ԿԱՐԻՃ-ԱՔԱՂԱՂ

Ակտիվ Կարիճ-Աքաղաղը տանել չի կարողանում ձանձրույթն ու անգործությունը: Նրան գոհացնելը բավականին բարդ է՝ անհանդուրժող է մարդկային թուլությունների հանդեպ, ընդունում է միան հավասար գործընկերությունը: Կարիճ-Աքաղաղը ծնվել է մարդկանց ղեկավարելու ու ճշմարիտ ուղու վրա դնելու համար: Առանձնանում է հպարտ էությամբ, բավականին կոպիտ ու կտրուկ է, բայց կարողանում է լավ տպավորություն թողնել: Նա բարդ խառնվածք ունեցող շատ հետաքրքիր, գործնական անձնավորություն է: Նրանում միավորվել են Աքաղաղի փառասիրությունն ու Կարիճի զգայունությունը, և այս երկուսի արդյունքը ծով հմայքն ու ամբիցիաներն են: Համատեղելիության հորոսկոպում Կարիճ-Աքաղաղը հպարտ, փառասեր անձնավորություն է, ուժեղ ինտուիտիվ հոտառություն ու մեծ կամք ունի: Մարդկանց հանդեպ իշխանություն ունի, մարդիկ ուզում են նրան հավատալ ու կատարել նրա բոլոր հրահանգները:

Բնութագիրը

Խարիզմատիկ Աքաղաղ-Կարիճը ցնցող տպավորություն է թողնում՝ շատ լավիկն է, հմայիչ ու ինտելեկտուալ: Այս մարդը չի կարող աննկատ մնալ. միշտ ուշադրության կենտրոնում է: Հաճախ մարդիկ բողոքում են Կարիճ-Աքաղաղի անզսպությունից ու կոպտությունից, բայց, միևնույն է, շարունակում են շփվել նրա հետ: Նրա հմայքին դիմակայելն անհնար է, բացի այդ, նա անտարբեր մարդ չէ, պատրաստ է աջակցել ու օգնել: Չնայած երբեմն Կարիճ-Աքաղաղը գերագնահատում է իրեն ու անհարմար իրավիճակներում է հայտնվում: Նա պետք է սովորի քննադատորեն գնահատել իր հնարավորություններն ու անիրագործելի խնդիրներ չստանձնի: Սակայն կասկած չկա, որ Աքաղաղ-Կարիճը վաղ թե ուշ կհասնի իր ուզածին, նույնիսկ եթե նրա հաջողությանը ոչ ոք չէր հավատում:

Այս տղամարդկային ու դիմացկուն մարտիկը ոչ մի բանի առջև կանգ չի առնի, մինչև չստանա իր ուզածը: Աքաղաղ-Կարիճը առաջնորդի բոլոր հատկանիշներն ունի՝ համառություն, նպատակասլացություն ու վճռականություն: Համոզելու ձիրք ունի. մարդկանց գրավում է իր գաղափարներով: Պատասխանատվությունից չի խուսափում, չի վախենում ռիսկի դիմել: Ճիշտ է, երբեմն կտրուկ ու պահանջկոտ է դառնում, չի ներում թուլություններն ու սխալները: Անհամբեր Կարիճ-Աքաղաղը շտապում է կյանքից ստանալ ամեն ինչ ու միանգամից, այնպես որ՝ չի կարող սպասել մյուսներին: Լրիվ այլ ինտելեկտուալ մակարդակի վրա է գտնվում, շրջապատին միշտ չի հասկանում, բայց հազվադեպ է բացատրություններին անցնում: Այս մարդն այնքան ինքնաբավ ու համոզիչ է, որ մարդիկ հիանում են նրանով ու փորձում են աջակցել նրա նախաձեռնություններին:

Կարիճ-Աքաղաղը սիրում ու գնահատում է իր ընկերներին, բարյացակամ է նաև մյուսների նկատմամբ: Բաց է շփումների համար, չի խուսափում նոր ծանոթություններից, մեծ հաճույքով ճամփորդում է: Ակտիվ է, չի սիրում նստել տեղը: Նրա գործունյա էությունը տանել չի կարող հանգստությունն ու լռությունը. նոր տպավորությունների կարիք ունի: Այս ամենի հետ մեկտեղ, բավականին խելամիտ է, խելացի է բաշխում իր ժամանակն ու ֆինանսները: Աքաղաղ-Կարիճի կյանքում լուրջ անակնկալներ ու տհաճություններ չեն լինում: Այս խորաթափանց մարդը ոչ միայն հաշվարկում է իրավիճակը, այլ նաև կանխատեսում է ապագա իրադարձությունները: Այս Կարիճը ջրի տարերքի մյուս բոլոր նշանների նման զարգացած ինտուիցիա ունի: Հեշտությամբ կռահում է մարդկանց տրամադրությունը, չի ներում սուտն ու դավաճանությունը:

Սիրո մեջ

Կրքոտ Կարիճ-Աքաղաղները կարողանում են գայթակղել. անմիջապես ծանոթանալուց հետո առանց անհարմարության զգացման անցնում են սիրատածելուն: Սիրային հորոսկոպում Կարիճ-Աքաղաղը զգացմունքային զուգընկեր է, հզոր սեքսուալ էներգիա ունի: Ամբողջությամբ իրեն է ենթարկեցնում իր ընտրյալին: Կարող է ընդհանուր լեզու գտնել այն մարդու հետ, որն ամեն հարցում կզիջի իրեն: Փոխարենը հավատարմությունը երաշխավորված է. Կարիճ-Աքաղաղը նուրբ, զգացմունքային էություն է, չնայած՝ հերոս-սիրեկանի տպավորություն է թողնում:

Կարիճ-Աքաղաղի համար ընտանիքը հսկայական արժեք է, կյանքի գլխավոր ձեռքբերումը: Շատ է հպարտանում իր երկրորդ կեսով ու երեխաներով: Սակայն չափից դուրս մեծ ջանքեր է գործադրում նրանց բոլոր աղետներից պաշտպանելու գործում: Դեսպոտ է, խանդոտ ու պահանջկոտ. այդպես նա ընդգծում է իր առաջատարի դերը: Մտերիմները պետք է ընդունեն նրա այդ դերը, քանի որ նա աշխատում է ընտանիքի բարեկեցության համար: Կարիճ-Աքաղաղը մտերիմների հետ հարաբերություններում անշահախնդիր է, փոխադարձ ոչինչ չի սպասում, միայն հնազանդություն: Պատրաստ է շատ աշխատել նրանց բարեկեցության համար, շատ առատաձեռն է:

Կարիերան

Ամբիցիոզ ու աշխատասեր Կարիճ-Աքաղաղը իրեն տեսնում է միայն ղեկավարի դերում: Համառ է, հպարտ, ունակ չէ ենթարկվել. ցանկացած հրահանգի ագրեսիվ արձագանք է տալիս: Փոխարենը աշխատասեր է, վճռական ու կազմակերպված, ունակ է գործունեության ցանկացած ոլորտում հաջողության հասնել: Հատկապես եթե աշխատեցնի իր սեփական գործը, ոգևորվածությամբ ու նվիրվածությամբ կտրվի նրան: Առանձնանում է բարեխղճությամբ ու ազնվությամբ: Չնայած դաժան է մրցակիցների հանդեպ, բայց երբեք նրանց դեմ խարդավանքներ չի հյուսի: Վայելում է գործընկերների հեղինակությունը, գործնական շրջանակներում կշիռ ունի:

Կարիճ-Աքաղաղը աշխատավայրում հեշտությամբ է խուսափում տհաճ իրավիճակներից: Արագ ու վճռական է գործում, չի վախենում համարձակ որոշումներ ընդունել: Նա առանձնանում է զարգացած ինտելեկտով, այնպես որ՝ հստակ որոշում է վերջնական նպատակը: Կարիճ-Աքաղաղը ոչ միայն պահանջկոտ է գործընկերների հանդեպ, այլ նաև հովանավորում է նրանց: Չնայած չի ներում թուլությունները, բայց փորձում է օգնել, հաճախ ուրիշների սխալների համար պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Իր գործի իսկական երկրպագու Աքաղաղ-Կարիճի համար կատարելության սահման գոյություն չունի. միշտ հասնում է իդեալական արդյունքի:

Կարիճ-Աքաղաղ տղամարդը

Կամային Կարիճ-Աքաղաղ տղամարդիկ միշտ հասնում են իրենց ուզածին: Նրանք ազնիվ ու բարեխիղճ մարդիկ են, հակված չեն ստի: Այդ իսկ պատճառով նրանց սիրում ու գնահատում են ոչ միայն ընկերները, այլ նաև գործընկերները: Աշխատանքին պատասխանատու են վերաբերվում, Կարիճ-Աքաղաղ տղամարդիկ բիզնեսում հաջողակ են, ունակ են իրենց ընտանիքին ապահովել ամեն անհրաժեշտ բանով: Կյանքի համար հարմարավետ պայմաններ կստեղծեն, կինն ու երեխաներն էլ շրջապատված կլինեն սիրով ու հոգատարությամբ: Բայց կանայք պետք է պատրաստ լինեն նրան, որ նրանք բռնկուն, էմոցիոնալ մարդիկ են: Նրանց հետ կարող է դժվար լինել, կողակցին մեծ պահանջներ են ներկայացնում: Երջանիկ կլինեն բարի, հասկացող կնոջ հետ, ով ունակ է հարթել սուր անկյունները ու մարել նրանց բարկության բռնկումները:

Կարիճ-Աքաղաղ կինը

Կարիճ-Աքաղաղ կինը բավականին խորհրդավոր անձնավորություն է, լի է հակասություններով: Սիրում ու գնահատում է իր ընտանիքը, պատրաստ է շատ բան զոհել մտերիմների երջանկության համար: Դրա հետ մեկտեղ հաշվենկատ է, գործնական, հակված չէ փոխզիջումների: Նրա հետ հրաբերություններ կառուցելը բավականին բարդ է, բայց կարող եք չկասկածել նրա ազնվության վրա: Մինչև վերջ առաջ կտանի իր համոզմունքները, այս կամային կնոջը տարահամոզելը դժվար խնդիր է: Երջանիկ կլինի ինքնաբավ տղամարդու հետ, որը չի պայքարի կնոջ առաջատարի ամբիցիաների հետ: Կարիճ-Աքաղաղը ընտանիքի կին է, նրան չեն հետաքրքրում արկածները: Նա շատ հոգատար ու պատասխանատու մայր է, խիստ է ու պահանջկոտ:

ԿԱՐԻՃ-ՇՈՒՆ

Հպարտ Կարիճ-Շունը անսահման ինքնավստահ է, իրեն պահում է ազատ ու անկախ: Անմատչելի ու գոռոզ մարդու տպավորություն է թողնում, սակայն իրականում զգայուն ու կարեկցող է: Պարզապես այնքան էլ չի վստահում շրջապատողներին, հատկապես անծանոթ մարդկանց հետ շփվելիս կասկածամիտ ու զգույշ է: Կարիճը խորհրդավոր նշան է, որն իր ներկայացուցիչներին ուժեղ ինտուիցիայով է օժտում: Ուշադիր Շան հետ համադրված՝ նրա ներքին հոտառությունն ավելի է ուժեղանում: Համատեղելիության հորոսկոպում Կարիճ-Շունը մարդկանց տրամադրությունը շատ լավ զգացող, ապագա իրադարձությունները կանխատեսել կարողացող մարդ է: Նա բարեխիղճ մարդ է, հավատարիմ ընկեր ու նվիրված զուգընկեր, բայց մտերիմները պետք է հաշվի առնեն նրա կարծիքը:

Բնութագիրը

Ինքնասեր Կարիճ-Շունը ոչ ոքի թույլ չի տա ազատ վարվել իր հետ, նույնիսկ շատ մտերիմ մարդկանց: Ճիշտ է, շրջապատի հետ հարաբերությունները չփչացնելու համար բավական խելացի է: Բարեհամբույր է, շփման մեջ զիջող, կարողանում է դուր գալ մարդկանց՝ հմայիչ ու հաճելի զրուցակից է: Սակայն միշտ մնում է իր կարծիքին, չնայած՝ չի պնդում այն: Արտաքուստ շատ բավարարված է շուրջը տեղի ունեցող ամեն ինչով, իսկ այն, ինչ վերաբերում է նրա զգացմունքներին, խիստ անձնական է: Չնայած ժամանակ առ ժամանակ Շուն-Կարիճն անհրաժեշտ չի համարում զսպել իր հույզերը: Դառնում  է փնթփնթան, քմահաճ ու դժգոհ մարդ: Նման պահերին լավ է նրան միայնակ թողնել. դա ոչ միայն լավ ռազմավարություն կլինի, այլ նաև նրա հետ լավ հարաբերությունները պահպանելու ճիշտ եղանակ:

Մարդիկ ձգտում են դեպի այս ուժեղ մարդը, ի դեմս նրա հենարան են տեսնում: Կարիճ-Շունը պատրաստ է աջակցել յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ունի. առատաձեռն է, վեհանձն ու օգնելու պատրաստ: Կարողանում է ճիշտ խորհուրդներ տալ, բացի այդ, չի զլանում օգնել կոնկրետ գործերով: Գումարի հետ ազատ է վարվում, հաճույքով պարտք է տալիս: Նա գեղեցիկ իրերի սիրահար է: Գնում է այն, ինչ հավանում է ու չի մտածում իր ծախսերի հետևանքների մասին: Կարիճ-Շունը էսթետ է, շատ լավ ճաշակ ունի ու գնահատում է գեղեցիկը: Կարողանում է իսկապես արժեքավոր, ինքնատիպ իրեր գնել: Նա նորաձևության մեծ գիտակ է, նրա զգեստապահարանը լի է հայտնի բրենդերի հագուստով: Շրջապատողները հաճախ են նրան դիմում նորաձևության հետ կապված խորհուրդների հարցով:

Կարիճ-Շունը կամային, մտորումների հակված, ապրումակցող մարդ է: Կարողանում է ընկերություն անել, հոգատար ու ուշադիր է մտերիմների հանդեպ: Հակված չէ ձևականությունների, միշտ ուղիղ հայտնում է սեփական ցանկություններն ու շրջապատից էլ անկեղծություն է սպասում: Չնայած իր ուժեղ, անկախ բնավորությանը, Կարիճ-Շունը որոշ հարցերում զիջելն ամոթ բան չի համարում: Նրա բնավորության գծերից է մտերիմներին գոհացնելը, միայն թե խոսքն իսկապես հոգեհարազատ մարդկանց մասին է: Իսկ մնացածների համար նա շփման մեջ հաճելի, կամային մարդ է, ով ունակ է վճռական արարքների: Չի ձգտում բոլորի հետ ընկերություն անել, անծանոթ մարդկանց հետ չի կիսվում իր մտքերով: Փոխարենը մտերիմ մարդկանց շրջանում բարի, օգնելու պատրաստ մարդու հեղինակություն է վայելում:

Սիրո մեջ

Խարիզմատիկ Կարիճ-Շունը շատ տղամարդկանց ու կանանց երազանքն է: Հակառակ սեռի հանդեպ զուսպ է. գիտի իր գինն ու չի շտապում ամուսնանալ: Սիրային հորոսկոպում Կարիճ-Շունը կրքոտ մարդ է և ունակ է բավարարել սիրելիի պահանջմունքները: Մեծ սեքսուալ պոտենցիալ ունի ու սիրառատ է: Նրա սրտի համար պետք է պայքարել. Կարիճ-Շունը բազմաթիվ երկրպագուներ ու երկրպագուհիներ ունի: Չի առանձնանում կայունությամբ, հաճախ փոխում է զուգընկերներին:

Չնայած սիրային հարաբերություններում իր թեթևամտությանը՝ Կարիճ-Շունը ընտանիքի մարդ է: Ամուսնություն կնքելուց հետո պատասխանատվություն է զգում ընտանիքի բարեկեցության համար: Նա լավ ծնող է. սիրում է երեխաներին, հպարտանում նրանց հաջողություններով: Առատաձեռն Կարիճ-Շունը պաշտում է նվերներ անել, հաճախ անակնկալներ է պատրաստում: Նրա հետ ընտանեկան կյանքը լի է հաճելի իրադարձություններով, բայց մտերիմները պետք է պատրաստ լինեն փոխզիջումների, իսկ ավելի շուտ՝ ենթարկվելու: Կարիճ-Շունը լիդեր է. նրա որոշումները չեն քննարկվում:

Կարիերան

Ակտիվ Կարիճ-Շունը սովոր չէ նահանջել դժվարությունների առաջ. հանգիստ է տանում տհաճություններն ու շարժվում է առաջ: Չնայած նրան, ինչպես յուրաքանչյուր փառասեր մարդու, տհաճ է խոստովանել իր անօգնական լինելը: Կարիճ-Շունը նպատակասլաց, վճռական մարդ է: Անպիտան գործերով չի զբաղվում, մի շեղվում մանր բաների վրա, այլ պարզապես առաջ է շարժվում: Կարիճ-Շան գործընկերները պետք է պատրաստ լինեն ամեն հարցում զիջել նրան, հակառակ դեպքում հարաբերությունները չեն դասավորվի:

Այս մարդը կարողանում է գլխավորն առանձնացնել երկրորդականից, հեշտությամբ է հասնում դրված նպատակներին: Ղեկավարությունը բարձր է գնահատում նրա վերլուծական ունակություններն ու աշխատասիրությունը: Երբեք չի մոռանում սեփական հետաքրքրությունների մասին, չի համաձայնում ոչ շահավետ պայմաններին: Նա բնածին արտիստ է. ցանկացածին կարող է համոզել իր ճշմարտացիության մեջ: Հեշտությամբ լեզու է գտնում գործընկերների ու մրցակիցների հետ, հրաշալի է վարում գործնական բանակցությունները: Կարիճ-Շանը հաճույքով բարձրացնում են մասնագիտական սանդուղքով ու գնահատում՝ որպես անփոխարինելի աշխատակցի:

Կարիճ-Շուն տղամարդը

Ուժեղ, ակտիվ Կարիճ-Շուն տղամարդը շրջապատի վրա ոչ միանշանակ տպավորություն է թողնում, հատկապես՝ համեստ, լռակյաց կանանց վրա: Բարդ, հակասական խառնվածք ունի, որը տանելը բավականին բարդ է: Ինքնավստահ, կամային այս մարդը գիտի, թե ինչ նպատակներ է հետապնդում, նրա մեջ ամաչկոտություն ու շփոթմունք չես տեսնի: Բայց Շան բարությունը, ազնվությունը դրսևորվում են այս տղամարդկանց վարքում: Հզոր սեքսուալ էներգիա ունեցող այս սրտակերը միևնույն ժամանակ լավ ընտանիքի մարդ է, հավատարիմ ամուսին ու սիրող հայր: Աշխատավայրում սառը, հաշվենկատ մարդու հեղինակություն է վայելում, որը կենտրոնացած է կարիերայի վրա, բայց անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք կմեկնի, միայն պայմանով՝ նրան ամբողջությամբ պետք է ենթարկվեն ու հնազանդվեն:

Կարիճ-Շուն կինը

Հանգիստ ու միապաղաղ կյանքը խիստ ակտիվ ու գործունյա Կարիճ-Շուն կնոջ սրտով չէ: Երբեմն ինքն իր համար խնդիրներ է ստեղծում, ձգտում է հասնել այնպիսի բարձունքների, որոնք մարդկանց մեծամասնության համար հասանելի չեն: Փառասեր ու ինքնավստահ այս կինը համարձակ հայտարարում է իր ցանկությունների մասին ու շատ բան է պահանջում զուգընկերոջից: Ձգտում է նրան իր հետ կապել, ամբողջովին վերահսկում է նրա արարքներն ու գործողությունները: Նմանատիպ ոգևորությամբ է վերաբերվում նաև աշխատանքին, պատասխանատու է վերաբերվում իր պարտականություններին, բայց չափազանց հուզական ու անհամբեր է: Ընդհանուր առմամբ նա բարեխիղճ կին է, անտարբեր չէ շրջապատի հանդեպ, ունակ է ապրումակցել: Պարզապես իմպուլսիվ ու համառ է, շատ քննադատորեն է տրամադրված մարդկանց հանդեպ, բայց նույնքան պահանջկոտ է նաև իր հանդեպ:

ԿԱՐԻՃ-ԽՈԶ

Վստահող Խոզը ուժեղ ու ակտիվ Կարիճի ազդեցությամբ դադարում է նախկին միամիտը լինել: Այս երկու նշանների համադրությունն իր ներկայացուցիչներին բարդ ու քմահաճ խառնվածքով է օժտում: Խոզ-Կարիճները եսասեր են, ամբողջությամբ կենտրոնացած են իրենց վրա: Շրջապատից ուշադրություն են պահանջում, խանդոտ ու կասկածամիտ են. ողջ աշխարհը պետք է պտտվի նրանց շուրջ: Եվ չնայած այս ամենին՝ այս Կարիճը բոլոր հնարավոր համադրությունների մեջ ամենահանգիստն է: Կարողանում է դուր գալ մարդկանց, հեշտությամբ ծանոթություններ է հաստատում: Կոմպլեքսներ չունի, խորամանկ ու զգույշ է, անհրաժեշտության դեպքում դիմում է համոզելուն ու քծնանքին: Ընդհանուր առմամբ Կարիճ-Խոզը հուզական, խարիզմատիկ մարդ է, սիրում է գտնվել ուշադրության կենտրոնում:

Բնութագիրը

Շփվող, ակտիվ Կարիճ-Խոզերը շտապում են զգալ ու ապրել: Սիրում են շփումները, հաճախ շատախոս են, ինչով հոգնեցնում են շրջապատողներին: Նրանց համար հանգստությունն ու լռությունը բոլոր հնարավոր պայմաններից ամենավատն է: Նախընտրում են գործել, այլ ոչ թե ապավինել ճակատագրին: Ամոթխած չեն, ունակ են էքստրավագանտ արարքների: Եվ նրանք իրենց ձևով իրավացի են. իրենց համարձակության ու ակտիվության շնորհիվ կյանքում հեշտությամբ են հաջողության հասնում: Համատեղելիության հորոսկոպում Կարիճ-Խոզը ամբիցիոզ մարդ է, ձգտում է կարիերայի բարձունքների հասնել, չի հանդուրժում հակաճառությունները: Այս մարդն իր ուզածին հասնում է հնարավոր բոլոր միջոցներով, տարբերություն չի դնում դրանց միջև: Հեշտությամբ պիտանի ծանոթությունների է հաստատում, ամեն ինչի մեջ շահ է փնտրում:

Նոր տպավորությունների ծարավ Խոզ-Կարիճները չեն վախենում համարձակ որոշումներ ընդունել: Այս նախաձեռնող մարդիկ վստահ են իրենց ուժերին, հեշտությամբ են կապեր հաստատում: Ընդ որում՝ շփումների մեջ այնքան հաճելի են, որ տհաճ հույզեր չեն առաջացնում: Կարիճ-Խոզերը բարյացակամ ու առատաձեռն մարդիկ են: Ուշադիր են մտերիմների հանդեպ, կարողանում են գեղեցիկ շատախոսել, սիրում են տոներ կազմակերպել: Ճիշտ է, մանրամասն վերահսկում են իրենց ծախսերը, գումարը քամուն չեն տալիս: Եթե թանկ նվեր են արել, նշանակում է՝ դրանով փորձում են իրենց վրա ուշադրություն հրավիրել կամ պատասխան նվեր ու ծառայություն են ակնկալում: Այս ամենի հետ մեկտեղ՝ շարունակում են հաճելի ու գրավիչ մարդիկ մնալ, որոնք իրենց վրա են հրավիրում համընդհանուր ուշադրությունը:

Կարիճ-Խոզն առանձնանում է ակտիվությամբ, գիտելիքների ու բացահայտումների ծարավով: Հետաքրքրասեր է, աշխարհում ամեն բան հետաքրքիր է նրան: Չի կարող անտարբեր մնալ շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, կյանքը մշտական շարժման մեջ է անցկացնում: Միանման ոգևորությամբ և՛ աշխատում է, և՛ հանգստանում, միշտ իր համար հետաքրքիր ու օգտակար զբաղմունք է գտնում: Սիրում է ժամանակ անցկացնել բնության մեջ, մեծ հաճույքով զբաղվում է այգեգործությամբ: Կարիճ-Խոզն այնքան տաղանդավոր է, որ կարողանում է անել բացառապես ամեն ինչ: Նա միաժամանակ լավ դերձակ է, փորձառու այգեգործ և տաղանդավոր կազմակերպիչ: Նրա ձեռքում ցանկացած իր վերածվում է արվեստի գործի:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Կարիճ-Խոզը գրավիչ անձնավորություն է: Իրեն հնարավորինս զուսպ է պահում, վերահսկում է հույզերը: Խորհրդավոր է, անկանխատեսելի ու նույնիսկ մի քիչ սառը, բայց վաղ թե ուշ բացում է սիրտը իր ընտրյալի առաջ: Սիրային հորոսկոպում Կարիճ-Խոզը զգայուն ու տաքարյուն կողակից է: Իսկ նրա սեքսուալ գրավչության ծագումն ակնհայտ է՝ Խոզի սիրառատությունն ու Կարիճի կրքոտությունը: Այնքան վառ ու խարիզմատիկ է, որ հեշտությամբ է հասնում փոխադարձ զգացմունքների:

Խոզ-Կարիճի հետ ընտանեկան կյանքը լի է անակնկալներով: Այս մարդը բավական քմահաճ է, պահանջկոտ ու անհանդուրժող է իր երկրորդ կեսի թերությունների հանդեպ: Ընտանիքի բոլոր անդամները պետք է հետևեն նրա հրահանգներին, համաձայնեն նրա բոլոր որոշումների հետ: Հակաճառություններ չի հանդուրժում, խանդոտ է, եսասեր ու նեղացկոտ: Նույնիսկ եթե փորձում է թաքցնել իր դժգոհությունը, նրա մոտ դա շատ վատ է ստացվում: Կարիճ-Խոզը վրիժառու է. կգտնի մտերիմներին չհնազանդվելու համար պատժելու ձևը: Այս ամենի հետ մեկտեղ, ուշադիր է իր կողակցի ու երեխաների պահանջմունքների հանդեպ:

Կարիերան

Նպատակասլացությունն ու համառությունը Խոզ-Կարիճի գլխավոր առանձնահատկություններն են: Նրան բնորոշ է անկախ դժվարություններից ուզածին հասնելու ունակությունը: Չի կարող հաշտվել անհաջողությունների հետ, կաշխատի այնքան ժամանակ, մինչև չհասնի ուզածին: Ամբիցիոզ Կարիճ-Խոզը ծնվել է մեծ գործերի համար, նա հիանալի կազմակերպիչ է: Կարողանում է կառավարել մարդկանց, չնայած՝ երբեմն շատ է տարվում ղեկավարելու ցանկությամբ: Լինում է կոպիտ, պահանջկոտ ու նույնիսկ վրեժխնդիր, բայց բացառապես՝ ի օգուտ գործի:

Այս փառասեր մարդը կարող է հաջողության հասնել գործունեության ցանկացած բնագավառում: Նրա համար շատ կարևոր է կայանալ մասնագիտության մեջ: Երբեմն այնքան է տարվում իր երազանքով, որ փչացնում է շրջապատի հետ հարաբերությունները: Շատ մեծ նշանակություն է տալիս նյութական արժեքներին, շատ է աշխատում իր պահանջմունքները բավարարելու համար: Գործով նման մոլի տարվածությունը խանգարում է նրան իրատես լինել: Կարիճ-Խոզը պետք է սովորի գրագետ դնել առաջնահերթությունները ու չվազի գումարի և մասնագիտական աճի հետևից:

Կարիճ-Խոզ տղամարդը

Նշանների նման համադրությամբ տղամարդիկ տանել չեն կարողանում հանգիստն ու լռությունը, աշխատում են ակտիվ կենսակերպ վարել: Օրեր շարունակ տանը նստելու համար չափազանց ակտիվ են: Կյանքը լավացնելու գաղափարներով ու պլաններով լի են, ընդ որում՝ առանց անհարմարության զգացման ճիշտ ապրելու հրահանգներ են տալիս մյուսներին: Կարիճ-Խոզ տղամարդը բնածին ղեկավար է, պատրաստ է իր վրա վերցնել մեծ կոլեկտիվի համար պատասխանատվությունը: Չի սիրում քննադատությունն ու նկատողությունները, կոպիտ կերպով վերջ է տալիս իր որոշումների վրա ազդելու ցանկացած փորձի: Տաքարյուն Կարիճ-Խոզ տղամարդը սիրում է քծնանքն ու հաճոյախոսությունը, անտարբեր չէ գեղեցիկ կանանց նկատմամբ: Ճիշտ է, նրա ընտրյալը պետք է պատրաստ լինի, որ ժամանակի հետ իր առատաձեռն, հմայիչ երկրպագուի փոխարեն տեսնելու է պահանջկոտ ու խանդոտ ամուսնու:

Կարիճ-Խոզ կինը

Այս հուզական կանայք անհրաժեշտ չեն համարում զսպել իրենց զգացմունքները: Սիրում են շատախոսել, պճնվել ու հյուր գնալ: Կարիճ-Խոզ կանայք վառ էություններ են ու ուշադրություն են պահանջում: Երկրպագուից գեղեցիկ հաճոյախոսություններ ու շքեղ նվերներ են ակնկալում: Անտարբեր չեն գեղեցիկ իրերի հանդեպ, ծախսելիս չափը չեն ճանաչում: Հեշտությամբ են նեղանում, չեն ուզում խոստովանել իրենց սխալները: Այդ ամենի հետ մեկտեղ, աշխատասեր են, նրանց վրա կարելի է հույս դնել: Կարիճ-Խոզը չի կարողանում զսպել իր խանդն ու վիրավորանքը, այնպես որ՝ այլ կանանց հետ շփվելիս նրա տղամարդը պետք է շատ զգույշ լինի: Եթե նույնիսկ ների դավաճանությունը, ամուսնուն հունից կհանի մշտական պահանջներով ու նկատողություններով: Երջանիկ կլինի այն տղամարդու հետ, ով ընտանեկան հարաբերություններում առաջնորդի դերին չի ձգտի:


Տարվա և ամսվա համադրությունը. ԿԱՐԻՃ (Մաս 1-ին)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2346 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Կարիճ | Վարկանիշ: 5.0/5