ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կարիճի համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 18458 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Կարիճ կնոջ համատեղելիությունը

Կին Կարիճ-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոթորիկի ներդաշնակությունը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ և՛ ինքնավստահ Խոյը, և՛ բռնկուն կին Կարիճը ունակ են ստանալ այն, ինչին ենթագիտակցորեն ձգտում են՝ ներդաշնակության, սիրո, փոխօգնության ու փոխհասկացողության։ Նրանք հիանալի սեռական համատեղելիություն ու շատ նման հատկանիշներ ունեն, ինչպես օրինակ՝ ակտիվությունը, անկեղծությունն ու ինքնուրույնությունը։ Իհարկե դա չի նշանակում, որ նրանց հանգիստ ընտանեկան կյանք է սպասվում։ Տղամարդ Խոյի ու կին Կարիճի հարաբերությունների ներդաշնակությունը հանգիստ հավասարակշռության մեջ չի լինի, այլ զգացմունքների, ցանկությունների ու կրքերի շրջապտույտի մեջ, որոնք երբեմն-երբեմն նրանց ընտանեկան մակույկին խորտակմամբ կսպառնան, բայց փոխարենը նրանց համատեղ կյանք լիություն, հետաքրքրություն կմտցնեն ու դրան իմաստ կհաղորդեն։

Ընդ որում՝ նրանց ընտանեկան մակույկը շատ ամուր կլինի։ Կին Կարիճը պատրաստ է կարևոր հարցերում առաջնությունը զիջել ամբիցիոզ տղամարդ Խոյին ու նույնիսկ օգնել նրան կարիերա անել՝ ի վնաս սեփական կարիերայի։


Կին Կարիճ-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Բազմապատկված ուժ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա բավականին տարածված միություն է։ Ե՛վ Ցուլը, և՛ կին Կարիճը ուժեղ անձնավորություններ են, և դա նրանց թույլ է տալիս ոչ միայն սիրել, այլ նաև հարգել մեկը մյուսին, ինչը նրանց համար կենսական անհրաժեշտություն է։ Կին Կարիճը Ցուլի մեջ գնահատում է ինքնուրույնությունը, համառությունը, գումար աշխատելու ունակությունը, իսկ նա կին Կարիճի մեջ՝ ուժեղ խառնվածքն ու կանացիությունը։

Բացի այդ, այս երկուսը շատ լավ սեռական համատեղելիություն ունեն ու ընտանիքի հանդեպ նույնատիպ հայացքներ, որին երկուսն էլ շատ պատասխանատու ու լուրջ են մոտենում։ Այլ կերպ ասած՝ սա համարյա իդեալական կապ է։ Կին Կարիճը չի սիրում թույլ տղամարդկանց, նա հանգիստ Ցուլին կտրամադրի ընտանիքի գլխավորը լինելու դերը, նաև կօգնի կարիերա անել։


Կին Կարիճ-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Տիտանների պայքարը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Տղամարդ Երկվորյակը անկախ ու անկայուն է, իսկ կին Կարիճը՝ շատ խանդոտ։ Այլ կերպ ասած՝ այս կապն իսկական պայթյունավտանգ համակցություն է։ Նրանում շատ կիրք ու ռոմանտիկա, վեճեր ու խանդ կլինի։

Որպես կանոն, տղամարդ Երկվորյակի ու կին Կարիճի հարաբերություններին կարելի է մեղադրել ամեն ինչում, միայն ոչ սովորական լինելու մեջ, քանի որ երկուսն էլ ուժեղ անձնավորություններ են ու ուժեղ հույզեր ունեն։ Մրցակցությունով, կրքերով ու վիրավորանքներով լի այս հույզերի վառ կոկտեյլը երկարատև չի լինի, փոխարենը երկուսն էլ դեռ երկար ժամանակ կհիշեն այն։


Կին Կարիճ-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Սեղմված զսպանակի էներգիան
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Սովորաբար այս բարդ միության մեջ ղեկավար դերում կին Կարիճն է, որի հզոր էներգիան ու ուժը այս զույգի համար կարող է և՛ ստեղծարար, և՛ կործանարար լինել։ Հենց կին Կարիճն է ունակ զգուշավոր Խեցգետնին մղել համարձակ արարքների, ստիպել նրան հավատալ սեփական ուժերին, լավ աշխատանք գտնել ու ընդհանրապես կյանքը դեպի լավը փոխել։

Մյուս կողմից էլ, Կարիճին հաճախ նյարդայնացնում է Խեցգետնի պասիվությունն ու դանդաղկոտությունը։ Վատ տրամադրության մեջ, որը Կարիճի հետ հաճախ է լինում, նա կարող է իր պահանջկոտությամբ ու հուզական վարքով բարդացնել զգայուն Խեցգետնի կյանքը։ Բայց Խեցգետինն ու Կարիճը հաշտվելու շանսեր միշտ ունեն։ Երկուսն էլ զգայուն էություններ են ու անկողնում շատ հարմար են իրար։ Խեցգետնի համար կարևորը ընտանիքի գլխավորի դերը չզիջելն է։ Կին Կարիճը պետք է տան մեջ իսկական տղամարդ տեսնի, հակառակ դեպքում հպարտությունը նրան թույլ չի տա մնալ Խեցգետնի հետ։


Կին Կարիճ-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մարտեր առանց կանոնների
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Սովորաբար բնավորությունների պայքարում հաղթողներ չեն լինում ու համատեղ կյանքը պայքարի համար այնքան էլ լավ մարտադաշտ չէ։ Իսկ մաքսիմալիստ Առյուծն ու կին Կարիճը իրենց հարաբերություններից կարող են ամբիցիաների իսկական պատերազմ սարքել։

Կենցաղում այս ամենը հաճախ կոնֆլիկտների ու հարաբերություններ պարզելու է բերում, ընդ որում՝ կին Կարիճն ունակ է ինքնասեր Առյուծին ավելի ցավոտ հարվածներ հասնել, քան Առյուծը նրան։ Եթե այս հարաբերությունները երկուսի համար էլ կարևոր են, նրանք պետք է մոռանան այն մասին, որ առանց համբերության ու զիջումների կարող են գլուխ հանել։ Հակառակ դեպքում սիրային ֆրոնտում միայն պարտվողներ կլինեն։


Կին Կարիճ-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հիանալի թիմ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Տղամարդ Կույսին ու կին Կարիճին շատ բան է միավորում, և առաջին հերթին այնպիսի ընդհանուր գծերը, ինչպիսիք են ազնվությունը, արդարության հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը։ Բացի այդ, նրանք երկուսն էլ ուժեղ անձնավորություններ են։ Կյանքից ու ճակատագրից նրանք նվերներ չեն սպասում, հերոսաբար տանում են փորձությունները ու սովոր են ամեն ինչի սեփական աշխատանքով հասնել։

Այս երկուսի միությունը առաջին հերթին սեր-ընկերություն, սեր-աջակցություն է։ Բացի այդ, կին Կարիճը կրքոտ է ու նրա կրակը բավականացնում է երկուսի համար։ Այլ հարց է, որ Կարիճը սովոր է լայն մտածել, իսկ Կույսի ճշտապահությունը, մանրուքների հետևից ընկնելն ու խնայող լինելը նրան կարող են դուր չգալ։ Իսկ Կույսն էլ դժվարությամբ է տանում կնոջ հույզերի բուռն դրսևորումները։ Այս միությունը իսկապես ամուր կլինի միայն այն դեպքում, եթե երկուսն էլ սովորեն հաշվի նստել մեկը մյուս զգացմունքների հետ։


Կին Կարիճ-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Հրաշքներ վիրաժներում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միության մեջ հնարավոր են փոխհարաբերությունների բոլոր հնարավոր տարբերակները՝ ընկերությունից մինչև համագործակցություն և ատելությունից մինչև սեր։ Վերջին տարբերակն ընտրելու դեպքում նրանք հազիվ թե զղջան, քանի որ այս երկուսի միությունը իսկապես կարելի է վառ, թեժ ու կրքոտ անվանել։

Զարմանալի չէ, որ սիրառատ Կշեռքն ու զգայուն կին Կարիճը սկզբնական շրջանում խենթանում են իրար համար։ Բացի սեռական ներդաշնակությունից, նրանք միավորող շատ բաներ ունեն։ Եվ այդ ամենը միասին կարող են կրակոտ ամուսնության հիմք դառնալ, որտեղ կլինեն և՛ աղմկոտ կռիվներ, և՛ վիրավորանքներ, և՛ սեր, և՛ կիրք։

Ճիշտ է, ժամանակի ընթացքում այս միությանը կարող է վերջ դնել կին Կարիճը։ Նա Կշեռքի մեջ չի տեսնի այն վճռականությունը, որը սիրում է տղամարդկանց մեջ; Բացի այդ, Կշեռքը այնքան էլ փառասեր չէ, իսկ ամբիցիոզ կին Կարիճի համար դա նույնպես թերություն է։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են լինում, եթե այդպես էլ ամուսնության չեն հասնում ու մնում են ոչինչ չպարտավորեցնող սիրային հանդիպումների մակարդակում։


Կին Կարիճ-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Աշխարհների պատերազմ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Ցավոք, բայց այս պայթյունավտանգ միության հեռանկարներն այնպիսին են, ինչպիսին մեկ տանիքի տակ երկու մրրիկներինը։ Այս հարաբերությունները կարող են սկսվել առաջին հայացքից սիրուց, ապա շարունակվել բուռն ու կրքոտ սիրավեպով։

Բոլոր դեպքերում, ժամանակի հետ երկու ինքնավստահ Կարիճների համատեղ կյանքը կարող է երկու շատ ուժեղ, վառ ու անկախ անձնավորությունների չդադարող պատերազմի վերածվել։ Դրանից կարելի է խուսափել, եթե կողմերից յուրաքանչյուրը սանձի իր բուռն խառնվածքը, սովորի համբերատարության ու զիջումների արվեստը։


Կին Կարիճ-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Բուռն կրքերի հեղեղ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս կրքոտ ու բուռն միությունը հազվադեպ է երկարատև ու ամուր լինում։ Կին Կարիճի համար ամենից դժվարը դավաճանության հետ հաշտվելն է այն դեպքում, երբ ազատասեր տղամարդ Աղեղնավորը հավատարմության մասին սեփական պատկերացումներն ունի։ Նա կանանց շրջանում հաջողություն է վայելում ու ոչ մի վատ բան չի տեսնում ֆլիրտի մեջ։

Այլ կերպ ասած՝ այս զույգի կյանքում հազվադեպ չեն լինի կոնֆլիկտներն ու խանդի տեսարանները։ Բացի այդ, կին Կարիճին բարկացնում է Աղեղնավորի պարտականություններից խուսափելն ու կյանքում հստակ նպատակների բացակայությունը։ Հաճախ այս երկուսի հարաբերությունները վերջանում են նրանով, որ երկուսն էլ հոգնում են հակադրությունների անվերջանալի պայքարից։


Կին Կարիճ-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ողջ գամման
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միության մեջ կա և՛ կիրք, և՛ սեր, և՛ փոխադարձ հարգանք։ Համառ Այծեղջյուրի ու բուռն հույզեր ունեցող կին Կարիճի հարաբերությունները չի կարելի հանգիստ անվանել։ Երկուսն էլ ուժեղ ու ինքնուրույն անձնավորություններ են, որոնք սովոր են սեփական խելքով ապրել։ Այդ պատճառով էլ համատեղ կյանքում սկզբում դժվարությամբ են հարմարվում մեկը մյուսին, դժվարությամբ են սովորում զիջումների գնալ։ Բայց եթե դա նրանց հաջողվում է, ամուսնությունը երկարատև ու ամուր է ստացվում։

Այծեղջյուրն ու կին Կարիճը ինչպես ոչ ոք ունակ են գնահատել մեկը մյուսի արժանիքները։ Նրանց հարաբերություններում ամեն ինչ կա՝ ռոմանտիկա, քնքշություն, հուսալիություն, կայունություն։ Ընդ որում՝ երկուսն էլ լուրջ հարաբերությունների են ձգտում, գնահատում են հավատարմությունն ու ազնվությունը և ունակ են ձեռք ձեռքի անցկացնել իրենց կյանքը։


Կին Կարիճ-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Աներևակայելի հրաշք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Հուզական առումով սա շատ բարդ միություն է։ Մի կողմից, Ջրհոսն ու կին Կարիճը հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Կարիճի կիրքը երկուսին էլ բավականացնում է, իսկ վառ Ջրհոսը այս հարաբերություններ անկանխատեսելիություն ու հմայք է բերում։ Հաճախ այս երկուսը հենց առաջին ժամադրությունից սիրահարվում են, բայց համատեղ կյանքում բնավորությունների տարբերությունը իրեն զգացնել է տալիս՝ վերածվելով հարաբերություններ պարզելուն։

Կին Կարիճը, որպես կանոն, հաճույքով կիսում է Ջրհոսի նախասիրությունները, միայն թե կարծում է, որ վերջինս իրեն դատարկ ու անօգուտ ժամանակ է վատնում՝ տարվելով մեկ մի բանով, մեկ՝ ուրիշ։ Եվ չնայած ամենին՝ Ջրհոսն ու կին Կարիճը հետաքրքիր համատեղ կյանք են վարում։ Նրանք միշտ զրուցելու թեմա ունեն, այդ իսկ պատճառով այս վառ, էքստրավագանտ կապը հաղթահարում է ժամանակի փորձությունը։


Կին Կարիճ-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոխադարձ հաջողություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Սա ընդհանուր առմամբ հաջող միություն է, քանի որ զգացմունքային տղամարդ Ձկներն ու կին Կարիճը շատ լավ սեռական համատեղելիություն ունեն։ Ու բացի այդ ոլորտից նրանց շատ բան է միավորում՝ երկուսն էլ ձգտում են լուրջ հարաբերությունների, զուգընկերոջ մեջ գնահատում են հավատարմությունն ու կայունությունը։

Կենցաղում կին Կարիճը կարող է մի քիչ ճնշել Ձկներին՝ ստիպելով նրան հասնել ավելիին։ Ընդ որում՝ դա հաճախ օգտակար է լինում հենց Ձկների համար։ Կարիճը ունակ է իր վրա վերցնել ընտանիքի կազմակերպչի դերը՝ մայրաբար լուծելով բոլոր խնդիրները։ Նրանց հարաբերություններում կա և՛ սեր, և՛ ընկերություն, և՛ փոխհասկացողություն, այնպես որ՝ նրանք միասին կարող են երկար տարիների համատեղ կյանք վարել։


Կարիճ տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Կարիճ-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կրքի ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Սա շատ վառ ու կրքոտ կապ է, բայց ի տարբերություն մյուս էմոցիոնալ միությունների, կարող է շատ ամուր լինել։ Բանն այն է, որ և՛ Կարիճը, և՛ Խոյը ոչ միայն ուժեղ խառնվածքների տեր են, այլ նաև ռոմանտիկ էություն ունեն։ Երկուսն էլ իրար մեջ գնահատում են ազնվությունը, հուսալիությունը, հավատարմությունը, արդարության հանդեպ սերը։ Դրա հետ մեկտեղ՝ Կարիճն ու կին Խոյը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, ինչը նրանց կյանքը երկակի անմոռանալի ու վառ է դարձնում։

Քանի որ Կարիճն ու Խոյը ուժեղ հույզերի տեր են, նրանց ընտանեկան կյանքն առանց վեճերի չի անցնում։ Կին Խոյը շատ մեծ դժվարությամբ է առաջատարի դերը զիջում Կարիճին։ Իսկ ընդհանուր առմամբ և՛ Կարիճը, և՛ Խոյը այնքան էլ չեն տառապում հարաբերություններ պարզելուց։ Երկուսն էլ ակտիվ են, սովոր են այդ ձևով թուլանալ։ Փոխարենը, եթե այս երկուսը որոշեն միասին ապրել, ապա, որպես կանոն, դա երկար կտևի։


Տղամարդ Կարիճ-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Թել ու ասեղ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս զույգը հիանալի սեռական համատեղելիություն ունի։ Զգայուն Կարիճն ու կին Ցուլը սեռական առումով շատ հարմար են իրար, իսկ կենցաղում հանգիստ բնավորություն ունեցող Ցուլի մոտ շատ լավ է ստացվում Կարիճի խայթիչ նկատողություններին չարձագանքելը։ Կարիճը, որը ամենից շատն է տառապում իր իսկ բարդ բնավորության պատճառով, շնորհակալ կլինի նրան դրա համար ու պատրաստ կլինի սարեր շրջել։

Սովորաբար կին Ցուլը հաճույքով է զբաղվում տնտեսությամբ, տանը իդելական հարմարություններ է ստեղծում ու հոգ է տանում երեխաների մասին։ Դրա հետ մեկտեղ՝ երկուսն էլ տրամադիր են լուրջ հարաբերությունների ու պատրաստ են խնդիրները լուծել համագործակցելու միջոցով, այնպես որ՝ նրանց ամուսնությունը ամուր ու երջանիկ լինելու բոլոր շանսերն ունի։


Տղամարդ Կարիճ-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կիրք և խանդ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միության մեջ չի բացառվում սերն առաջին հայացքից, սակայն այն հազվադեպ է շատ ամուր լինում։ Սեփականատիրական զգացումներ ունեցող Կարիճի համար դժվար է համակերպվել անպատասխանատու կին Երկվորյակին։ Նրա շուրջ միշտ շատ երկրպագուներ կան, ինչն էլ Կարիճի մեջ այրող խանդ է առաջացնում։ Բացի այդ, Երկվորյակը սովորաբար չի շտապում իրեն նվիրել ընտանեկան գործերին ու կարողանում է ամեն հարմար առիթ օգտագործել տանից դուրս պրծնելու համար։ Այս ամենը Կարիճին հանում է հավասարակշռությունից, կոնֆլիկտներ ու խանդի տեսարաններ առաջ բերում։

Եթե Կարիճը Երկվորյակից ավելի տարիքով է, ապա կապն ավելի ամուր կլինի։ Այս դեպքում Կարիճը պատրաստ կլինի հաշտվել նրա փոքրիկ թերությունների հետ, շատ բան ներել նրան կենդանի բնավորության ու հմայքի հաշվին։


Տղամարդ Կարիճ-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Զուգահեռ աշխարհներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Չնայած նրան, որ այս կապը սովորաբար այնքան էլ ամուր չէ, վառ հիշողությունները երկուսին էլ երկար տարիներ ուղեկից կլինեն։ Կարիճն ու կին Խեցգետինը ձգտում են իրար, նրանք միասին լավ են զգում իրենց, իսկ նորույթի զգացումը կարող է երկար տարիներ ուղեկցել նրանց։Միայն թե նրանց կյանքի հանդեպ

հայացքներն ու խառնվածքները շատ տարբեր են։ Կարիճը մարտիկ է, նա համառորեն առաջ է շարժվում ու պատրաստ է խոշոր ճակատամարտերի, իսկ կին Խեցգետինը առաջին տեղում դնում է տնային խնդիրներն ու հարմարավետությունը։ Կարիճն իր հույզերի բռնկումներով ու խանդով կարող է վիրավորել Խեցգետնին, իսկ վերջինս սովոր է վիրավորանքները ներսում կուտակել։

Մյուս կողմից էլ միայն Կարիճը կարող է նրան խիզախություն սովորեցնել, որի կարիքը Խեցգետինը շատ ունի։ Երկարատև հարաբերություններ այս զույգը կարող է ունենալ, եթե Կարիճը մեղմացնի իր բնավորությունը, իսկ զգայուն կին Խեցգետինը սովորի ավելի հանգիստ տանել ամուսնու բարկության նոպաները։


Տղամարդ Կարիճ-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկու աստղ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս երկու կրքոտ, ինքնուրույն էությունների միությունը հաճախ շատ վառ է լինում։ Բայց այն շատ ավելի հարմար է սիրո, քան ընտանեկան կյանքի համար։ Ե՛վ Կարիճը, և՛ Առյուծը սովոր են առաջնորդ լինել ու հակված չեն զիջել։ Այդ իսկ պատճառով կենցաղում նրանց միջև հազվադեպ չեն կոնֆլիկտները, խանդը, ընտանիքում առաջնորդի դերի համար պայքարը։ Բայց նրանք բոլոր խնդիրներն ունակ են լուծել հիանալի սեռական համատեղելիության շնորհիվ։

Ընդհանուր առմամբ Առյուծին դուր է գալիս Կարիճի ոգեշնչվածությունն ու նպատակասլացությունը, վերջինս էլ ունակ է գնահատել Առյուծի հպարտությունն ու մաքսիմալիզմը։ Երբ Կարիճն ու Առյուծը սկսում են զիջել մեկմեկու, նրանց բուռն հարաբերությունները կարող են ամրության բոլոր քննություններն անցնել։


Տղամարդ Կարիճ-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասին բոլորի դեմ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Եթե բնության մեջ գոյություն ունեն երկու հակադրությունների վրա հիմնված իդեալական ամուսնություններ, ապա այդպիսին է հանգիստ Կույսի ու բուռն Կարիճի միությունը։ Իսկապես, չնայած այս երկու նշաններն առաջին հայացքից հարմար չեն իրար, բայց բոլոր շանսերն ունեն մեկ միասնության երկու մասերը լինել։

Եթե ուշադիր լինեք, իրականում այս երկուսն այնքան էլ քիչ ընդհանուր բան չունեն։ Երկուսն էլ ուժեղ էություն ունեն, սովոր չեն նահանջել դժվարությունների առաջ ու շատ լուրջ են նայում համատեղ կյանքին։ Աշխատասեր, պատասխանատու Կույսը հաճախ հուսալի հենարան է ակտիվ Կարիճի համար, իսկ վերջինս Կույսի համար ոգեշնչվածության ու կենսական ուժերի աղբյուր է։ Նրանք երկուսով կարող են սարեր շրջել։


Տղամարդ Կարիճ-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Փխրուն հավասարակշռություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս միությունը բավականին բարդ է և՛ Կարիճի, և՛ կին Կշեռքի համար։ Մի կողմից՝ այս երկուսը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, իսկ մյուս կողմից էլ՝ քնքուշ, նրբազգաց Կշեռքի համար դժվար է ապրել կտրուկ, երբեմն նույնիսկ կատաղի Կարիճի հետ։

Կարիճն իր սրամտությամբ, խանդով ու բարկության նոպաներով կարող է ստիպել Կշեռքին տառապել, ինչն էլ բաժանման պատճառ կարող է դառնալ։ Եթե Կարիճը մտադիր է պահպանել այս հարաբերությունները, նա պետք է սովորի մեղմացնել իր հուզական բնավորությունը։ Այդ դեպքում առաջին պլանում կհայտնվեն նրա բազմաթիվ արժանիքները՝ պատասխանատվությունը, վճռականությունն ու ազնվությունը, ու դրանք կին Կշեռքի աչքին նրան իդեալական տղամարդ կդարձնեն։


Տղամարդ Կարիճ-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Աշխարհների պատերազմ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Ցավոք, բայց այս պայթյունավտանգ միության հեռանկարներն այնպիսին են, ինչպիսին մեկ տանիքի տակ երկու մրրիկներինը։ Այս հարաբերությունները կարող են սկսվել առաջին հայացքից սիրուց, ապա շարունակվել բուռն ու կրքոտ սիրավեպով։

Բոլոր դեպքերում, ժամանակի հետ երկու ինքնավստահ Կարիճների համատեղ կյանքը կարող է երկու շատ ուժեղ, վառ ու անկախ անձնավորությունների չդադարող պատերազմի վերածվել։ Դրանից կարելի է խուսափել, եթե կողմերից յուրաքանչյուրը սանձի իր բուռն խառնվածքը, սովորի համբերատարության ու զիջումների արվեստը։


Տղամարդ Կարիճ-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Խաղ կրակի հետ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա հաճախ հանդիպող, բայց այնքան էլ ամուր միություն չէ։ Չնայած նրան, որ Կարիճն ու կին Աղեղնավորը նման շատ հատկանիշներ ունեն, ինչպիսիք են անկախությունը, ազատասիրությունը, ուժեղ զգացմունքները, բոլոր դեպքերում, որպես կանոն, դրանք ունակ չեն նրանց ընդմիշտ միավորել։ Հաճախ ժամանակ է պետք, որպեսզի նրանք մեկը մյուս մեջ տեսնեն ու գնահատեն միմյանց արժանիքները։ Բայց երբ դա տեղի է ունենում, նրանց սիրավեպը վառ ու կրքոտ է լինում։

Համատեղ կյանքում կին Աղեղնավորը խանդոտ տղամարդ Կարիճին հարաբերություններ պարզելու առիթներ է տալիս, ընդ որում՝ Աղեղնավորն այդ խանդն ընկալում է որպես ճնշում սեփական ազատությանը։ Նրանց հարաբերությունների հարատևությունը կախված է առաջին հերթին Կարիճի համբերատարությունից, նրա՝ Աղեղնավորին ամուսնության օգուտի մասին մտքեր ներշնչելու ունակությունից։


Տղամարդ Կարիճ-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Վառ զգացմունքների շրջապտույտ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Որպես կանոն, այս վառ ու կրքոտ հարաբերություններում վառ զգացմունքների ողջ գամմա կա՝ և՛ քնքուշ սեր, և՛ ռոմանտիկա, և՛ խանդ։ Այլ կերպ ասած՝ դրանք կարելի է անմոռանալի համարել։ Հուզական Կարիճը կին Այծեղջյուրի կյանքը զարդարում է ծիածանի բոլոր գույներով, վերջինս էլ իր հերթին տանը ստեղծած հարմարավետությամբ ու ֆինանսական կայունությամբ է պատասխանում։

Բուռն Կարիճին հիացնում է կին Այծեղջյուրի ամրությունը ու զսպվածությունը, իսկ Այծեղջյուրին՝ նրա վճռականությունն ու խիզախությունը։ Ճիշտ է, երկուսն էլ ուժեղ խառնվածքներ ունեն ու համատեղ կյանքում սովոր չեն զիջել, ինչն էլ ընտանեկան կոնֆլիկտների է հանգեցնում։ Բայց ընդհանուր առմամբ ո՛չ Կարիճին և ո՛չ էլ առավել ևս Այծեղջյուրին անխելք անվանել չի կարելի, նրանք երկար ու լուրջ հարաբերությունների են ձգտում ու ունակ են միասին հաղթահարել բոլոր փորձությունները, և նրանց միությունը  երկար ու երջանիկ լինելու բոլոր շանսերն ունի։


Տղամարդ Կարիճ-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հավասարակշռում եզրին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Ցավոք, չնայած հաճախ հանդիպող առաջին հայացքից սիրուն, այս հարաբերությունների հեռանկարները լավատեսություն չեն հաղորդում։ Բանն այն է, որ և՛ Կարիճը, և՛ կին Ջրհոսը վառ էություններ ու ուժեղ անհատականություններ են, ընդ որում՝ Ջրհոսը դժվարությամբ է գնահատում ընտանեկան կապերի հմայքը։ Կարիճն էլ, հակառակը, լուրջ է տրամադրված ու իր երկրորդ կեսից կայունություն է ակնկալում։

Ճիշտ է, չնայած իր անկախությանը, կին Ջրհոսը Կարիճին խանդի առիթներ չի տալիս, բայց ազատասեր կենսակերպն ու գազօջախի առաջ չկանգնելու նրա ցանկությունը հեռու են Կարիճի՝ իդեալական կնոջ ու տնտեսուհու մասին պատկերացումներից։

Այսպիսի պայմաններում նրանց ընտանեկան օջախը կարող է մարտական դաշտի վերածվել։ Դրանից խուսափել կարելի է, եթե երկու կողմն էլ փորձի մեղմել իր բնավորությունն ու համբերատարություն սովորի։


Տղամարդ Կարիճ-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հասանելի իդեալ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունը կարելի է միստիկ անվանել։ Նրանում զուգընկերների էներգիան մեկը մյուսի միջով է անցնում՝ ստիպելով նրանց անքակտելի, խորը կապվածություն զգալ։ Եվ դա այն դեպքում, երբ այս երկուսի բնավորությունները լրիվ հակապատկեր են իրար։

Կարիճը ուժեղ խառնվածք ու ոգեշնչվածություն ունի, իսկ Ձկները կենդանի երևակայությամբ է օժտված ու կարողանում է այդ ամենը հանգիստ ընդունել, ինչն էլ Կարիճին հանգստություն է տալիս։ Այս միությունը հաճախ չի հանդիպում ու կողքից կարող է անսովոր թվալ, բայց և՛ Ձկները, և՛ Կարիճն այստեղ իրենց իսկապես երջանիկ են զգում։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 18458 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Կարիճ, Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/4