travel baseball team

ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԿԱՐԻՃ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3953 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԿԱՐԻՃ-ԱՌՆԵՏ

Այս ուժեղ, ժամանակ առ ժամանակ կոպիտ ու ագրեսիվ մարդիկ սարսուռ ու հարգանք են ներշնչում: Առնետի խորամանկությունը ստացած իշխող Կարիճները ցանկացած մրցակցի համար համարյա անխոցելի են: Այնպես որ՝ նրանց հետ արժե լավ հարաբերություններ պահպանել: Շատ լավ գլուխ են հանում մարդկանցից, սուր ինտուիցիա ունեն, չեն վախենում դժվարություններից, արժանապատվորեն հաղթահարում են տհաճությունները: Կարիճ-Առնետը հորոսկոպի ամենաուժեղ միություններից մեկն է: Այս մարդու համար անլուծելի խնդիրներ չկան, նա միշտ հասնում է իր ուզածին և կարևոր չէ, թե ինչ մեթոդներով: Նախընտրում է արագ ու վճռական գործել, ավելորդ մտորումների ու դատարկ զրույցների վրա ժամանակ չի վատնում: Ուրիշների կարծիքով հետաքրքրվելու համար չափազանց հպարտ ու անկախ է:

Բնութագիրը

Առնետ-Կարիճը աչքի ընկնող անձնավորություն է և շրջապատի մոտ զգացմունքների մի ողջ փունջ է առաջացնում՝ բացի անտարբերությունից: Այս ուժեղ մարդու հետ կարելի է կա՛մ ընկերություն անել, կա՛մ թշնամություն: Նա երբեմն նյարդայնացնում է, երբեմն հիացնում, բայց երբեք աննկատ չի մնում: Այնքան ինքնավստահ է, որ ոչ ոքի թույլ չի տա խառնվել իր անձնական գործերին: Հազվադեպ է խոստովանում իր սխալներն ու թուլությունները, մինչև վերջ կռվում է: Առնետին բնորոշ խելքն ու զգուշությունը նրան թույլ են տալիս կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը, իսկ Կարիճի խիզախությունը վճռական գործողությունների է մղում: Նշանների այս համադրությամբ ծնված մարդիկ ի ծնե առաջնորդներ են, մնացած դերերը նրանց սրտով չեն: Երբեմն չարաշահում են իրենց իշխանությունը. Կարիճ-Առնետները կոպիտ ու անզուսպ են լինում:

Այս մարդկանց կյանքը լի է վառ իրադարձություններով, իսկ նրանց ակտիվությանը միայն նախանձել կարելի է: Դրա հետ մեկտեղ իրենց փոքրիկ անկյունի կարիքն ունեն, շատ են սիրում իրենց տունը, նրանում պաշտպանություն ու հանգիստ են փնտրում: Չնայած իր ռազմաշունչ բնավորությանը՝ Կարիճ-Առնետը խոցելի մարդ է: Նա շատ բարդ խառնվածքով գաղտնապահ անձնավորություն է: Փորձում է համարձակ ու անպարտելի ռազմիկ թվալ, բայց դրա հետ մեկտեղ կարող է կասկածել, անհանգստանալ իր կարողությունների համար: Ճիշտ է, այնքան մանրակրկիտ է պաշտպանում իր գաղտնիքները, որ նրա հոգու խորքը թափանցելը ոչ ոքի ուժերի սահմաններում չէ: Կարիճ-Առնետը ուղղախոս մարդ է, մարդու դեմքին հանգիստ կասի այն, ինչ մտածում է: Այնպես որ՝ նրա հետ զգայացունց զրույցներ վարել ցանկացողներն այնքան էլ շատ չեն:

Ընդհանուր առմամբ Կարիճ-Առնետները բարեհամբույր մարդիկ են, բաց են շփման համար: Միայն թե շատ են սիրում իշխել ուրիշներին: Շրջապատողները պարտավոր են համաձայնել նրանց տեսակետին: Ուժեղ ինտուիցիա ունեն, հեշտությամբ ճանաչում են կեղծիքը, նրանց խաբելն անհնար է: Ուստի բնական է, որ կեղծավորների ու դավաճանների հետ նրանք չեն շփվի ու կաշխատեն հնարավորինս արագ ազատվել նման մարդկանցից: Պատվի հարցում սկզբունքային են: Իրենց բնույթով ազնիվ մարդիկ են, մինչև վերջ պատշպանում  են ճշմարտությունը: Միայն թե մի քիչ համառ են, երբեմն՝ բռնկուն և միշտ՝ իշխող: Փոխարենը նրանց կարող եք վստահել ձեր գաղտնիքները. այս մարդիկ նենգության ունակ չեն, ուրիշների գաղտնիքները հանրային սեփականություն չեն դարձնի:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Առնետ-Կարիճը առաջատարի դիրքերը չի զիջում, ամեն ինչի պատրաստ է մրցակցին իր առավելությունը ցույց տալու համար: Ամենայն հավանականությամբ դա բաց դիմակայություն կլինի, այլ ոչ թե ընդհատակյա պայքար: Այստեղ խոսքն, իհարկե, տղամարդկանց մասին է, իսկ կանայք փորձում են իրենց վրա ավելի մեղմ միջոցներով ուշադրություն հրավիրել: Դա կարող է լինել թեթև ֆլիրտը, քմահաճությունը կամ հոգատարությունը: Կասկած չկա, որ Առնետ-Կարիճներն, անկախ սեռից, կհասնեն զգացմունքների փոխադարձության:

Չնայած իրենց ուժին ու խիզախությանը, այս մարդիկ աջակցության կարիք ունեն: Ընտանիքում փրկություն են փնտրում, պատրաստ են մտերիմների համար սարեր շրջել: Առնետ-Կարիճների համար կյանքը կորցնում է իմաստը, եթե նրանք իրենց առջև չեն տեսնում նպատակը, իսկ ընտանիքը ոգեշնչվածության հավերժ աղբյուր է նրանց համար: Նրանք շատ հոգատար ու սիրառատ մարդիկ են, միայն թե ընտանիքի անդամները պետք է անխոս ենթարկվեն նրանց որոշումներին: Երբեմն չեն կարողանում զսպել իրենց, հրամայական տոնով հանձնարարություններ են տալիս, բայց այլ կերպ նրանք պարզապես չեն կարող:

Կարիերան

Ակտիվ Կարիճ-Առնետները չեն խուսափում ծանր աշխատանքից, երազում են ղեկավարի աթոռի մասին: Ծնվել են, որ իշխեն մարդկանց, պաշտում են հրամայել: Բայց բավականին ճկուն են, կարողանում են արագ որոշումներ ընդունել: Կարիճ-Առնետները պատասխանատու, աշխատասեր աշխատակիցներ են: Դրա հետ մեկտեղ, համառ են, ամբիցիոզ, հակված են գերագնահատել իրենց հնարավորությունները: Նրանցից հեռու չէ գործընկերներին ու ղեկավարությանը կոպտելը:

Կարիճները սիրում են ամեն միստիկ բան, իսկ Առնետները՝ հողին ամուր կանգնած մարդիկ են, նախընտրում են լուծել գոյություն ունեցող խնդիրները: Դրա համար էլ այս մարդիկ հակված են վստահել իրենց ինտուիցիային, աշխատում են ճանաչել այն նշանները, որոնք ուղարկում է ճակատագիրը: Դրա հետ մեկտեղ, շատ աշխատասեր են, կարևորում են արդյունքը: Ինչ ոլորտում էլ որ փորձի իր ուժերը Կարիճ-Առնետը, անպայման կկայանա որպես մասնագետ: Կկարողանա ղեկավարել մեծ կոլեկտիվը, ունակ է կազմակերպել իր գործը կամ մեծ դերասան դառնալ: Բոլոր դեպքերում հաջողությունը նրա ուղեկիցը կլինի:

Տղամարդ Կարիճ-Առնետը

Տղամարդ Կարիճ-Առնետը ուժեղ ու բարդ բնավորություն ունի: Նման մարդու հետ լեզու գտնելը համարյա անհնարին է, բայց նրա լավ վերաբերմունքը անգին է: Այս հուսալի մարդը միշտ օգնության կհասնի առանց ավելորդ հարցեր տալու, բայց նույնիսկ ընկերներին չի թողնի խառնվել իր գործերին և հատկապես՝ անձնական կյանքին: Բոլոր կարևոր որոշումները ինքն է ընդունում, գործում է արագ ու վճռական: Նրա ուժերի սահմաններում է առանց կողմնակի աջակցության սեփական բիզնեսը հիմնելը: Կարիճ-Առնետի երկրորդ կեսը պետք է հարգանքով վերաբերվի նրա կարծիքին: Վճռական խոսքը պետք է նրանը լինի, և միայն այդ դեպքում ամուսնությունը երկարատև կլինի:

Կին Կարիճ-Առնետը

Նպատակասլաց Կարիճ-Առնետ կինը իր վճռական գործողություններով հիացմունք է առաջացնում: Թվում է, թե նա զուրկ է թուլություններից, միշտ պատրաստ է պայքարել: Համառությամբ շարժվում է դեպի նպատակը, իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում: Նրա էներգիան բավարար է և՛ գործնական հարցերը լուծելու, և՛ անձնական կյանքի համար: Մտերիմ մարդկանց շրջանում իրեն թույլ է տալիս մի փոքր թուլանալ: Սիրում է ճամփորդություններն ու ակտիվ հանգիստը, նրան տնակյաց անվանել չի կարելի: Հոգ է տանում ընտանիքի մասին, պաշտում է երեխաներին, նա հիանալի մայր է: Երջանիկ կլինի մի մարդու հետ, ով կիսում է իր հետաքրքրությունները և ընտանիքում հավասար հարաբերությունների կողմնակից է:

ԿԱՐԻՃ-ՑՈՒԼ

Ինքնուրույն, ինքնավստահ Կարիճ-Ցուլերը գործում են համարձակ ու վճռական: Խորհուրդների կարիք չունեն, օգնություն չեն խնդրում ու իրենց գործերին միջամտություն չեն հանդուրժում: Կարիճների համառությունն ու ակտիվությունը Ցուլի խիզախության հետ համադրված այս մարդկանց ուժով ու հզորությամբ են օժտում: Նրանց հովանավորության տակ գտնվելը ցանկացած տհաճությունից հուսալի պաշտպանություն է: Ճակատագիրը բարեհաճ է Ցուլ-Կարիճների հանդեպ, նրանք իրենց ճանապարհին ստիպված չեն լինի լուրջ խնդիրների բախվել: Ուժեղ ինտուիցիա ունեն, այնպես որ՝ հաջողությամբ հաղթահարում են տհաճությունները: Հնարավոր է՝ նրանք ամենաբարեհամբույր մարդիկ չեն, շատ հնարավոր է՝ կոպտեն, փոխարենը բարեխիղճ ու արդարամիտ են: Ուժեղ ու իշխող խառնվածքը չի բացառում բարությունն ու օգնության հասնելու պատրաստակամությունը:

Բնութագիրը

Կարիճ-Ցուլի համար ավելի լավ բան չի կարող լինել, քան սեփական աշխատանքի պտուղները տեսնելը: Ատում է անգործությունը, ողջ օրն անց է կացնում գործերի ու հոգսերի մեջ: Աշխատասեր է, ուժեղ կամք ունի, այնպես որ՝ հեշտությամբ կյանքի է կոչում իր գաղափարները: Եվ թող շրջապատողները որքան ուզում է կասկածեն ու նրա առաջարկները ֆանտաստիկայի ժանրից համարեն՝ միևնույն է, նա չի նահանջի. նա բոլոր Կարիճների մեջ ամենանպատակասլացն է, և բոլոր Ցուլերի մեջ՝ ամենաակտիվը: Այս համադրությամբ մարդիկ կարող են ցանկացած խելահեղ բան կյանքի կոչել, ընդ որում՝ դա այնքան թեթև կանեն, կարծես ոչ մի ջանք չեն գործադրել: Այդ իսկ պատճառով՝ Կարիճ-Ցուլերի մեջ անհաջողակներ, թույլեր համարյա չկան, իսկ հաղթողներ՝ որքան ասես:

Կարիճ-Ցուլերի հզոր էներգիան ելք է փնտրում, այդ իսկ պատճառով՝ այս մարդիկ համառ են ու անկոտրում իրենց նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք մեծ էնտուզիաստներ են, միշտ ուրախ են նոր գործ ստանձնել: Ձգտում են կյանքից առավելագույն հույզեր ստանալ, սիրում են ճամփորդել, նախընտրում են էքստրեմալ սպորտաձևերը: Ճիշտ է, շփման մեջ այնքան էլ ակտիվ չեն ու շատ չեն անկեղծանում անծանոթ մարդկանց հետ: Բնածին զգուշությունը Կարիճ-Ցուլերին հետ է պահում չմտածված արարքներից: Փոխարենը մտերիմ ընկերների հետ նրանք իրենց անկաշկանդ են պահում: Սիրում են ուրախ ընկերախմբերը, չեն խուսափում զվարճանքներին մասնակցելուց: Կարողանում են իրենց դրսևորել հասարակության մեջ, հումորի հիանալի զգացում ունեն: Դրա հետ մեկտեղ իրեն վատ պահողին կարող են տեղը դնել:

Համառ Կարիճ-Ցուլերը պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց կարծիքը: Բարի գործի համար ունակ են դաժանություն դրսևորել: Նրանք հիշաչար ու վրեժխնդիր, բայց արդարացի մարդիկ են: Անմեղ մարդուն չեն հետապնդի, բայց դավաճանին հանգիստ չեն տա: Փոխարենը նրանք հավատարիմ ու շատ պատասխանատու մարդիկ են, նրանց վրա կարելի է ամբողջությամբ հույս դնել: Եթե Ցուլ-Կարիճը որոշում է ընդունել կամ խոսք է տվել, նրա վրա ամբողջությամբ կարելի է հույս դնել, անպայման կպահի իր խոստումը, նույնիսկ եթե ստիպված լինի զոհել այն, ինչ ունի: Ճիշտ է, իր բարեգործությունների հարցում այնքան էլ անշահախնդիր չէ, հալվում է հաճոյախոսություններից ու գովեստներից: Սիրում է պարծենալ, հաճախ չափազանցնում է իր արժանիքները: Նրա սիրտը գրավելը շատ հեշտ է, պետք է իմանալ միայն ամենակարևոր գաղտնիքը՝ քծնանքը:

Սիրո մեջ

Եթե Կարիճ-Ցուլն ընտրություն է արել, հետդարձի ճանապարհ չկա: Այս մարդը ուժեղ կամք ունի, այնպես որ՝ պայքարի մեջ նրան հավասարը չկա: Սիրային հարաբերություններում իրեն նվաճողի պես է պահում, այլ ոչ թե ամաչկոտ երկրպագուի: Ժամանակ ու ուժեր չի խնայի և կհասնի փոխադարձ զգացմունքների: Բոլոր Կարիճ-Ցուլերը, անկախ սեռից, տաք խառնվածք ունեն, զգայուն են ու նույնքան համառ: Նույնիսկ ուժեղ զգացմունքը նրանց չի ստիպի ենթարկվել երկրորդ կեսին: Փոխարենը երբեք չեն դավաճանի ու հուսախաբ չեն անի:

Ընտանիքի համար Կարիճ-Ցուլն իր ուժերի սահմաններում եղած ամեն ինչ կանի: Ճիշտ է, փոխարենը իր կնոջից ու երեխաներից էլ շատ բան կպահանջի: Նա իսկական դիկտատոր է. չի հանդուրժում անհամաձայնությունը, պահանջում է, որ ամբողջությամբ ենթարկվեն իրեն: Նրա համար տունը հուսալի վայր է, բայց ապրելու մշտական տեղ չէ: Սիրում է ճամփորդել, նոր տպավորությունների կարիք է զգում, հակառակ դեպքում սկսում է ձանձրանալ ու նյարդայնացնել: Կարիճ-Ցուլի հետ ընտանեկան կյանքը գրավիչ ատրակցիոն է, բայց թույլ նյարդային համակարգ ունեցողների համար չէ:

Կարիերան

Այս մարդիկ կարող են ցանկացած մասնագիտություն ընտրել. հաջողությունը երաշխավորված է: Համառ են, ակտիվ, համարձակ, վճռական, դրա հետ մեկտեղ՝ խելացի ու դիտողունակ: Նման գծերի միությունը Կարիճ-Ցուլերին զանազան տաղանդներով օժտված յուրահատուկ մարդիկ է դարձնում: Այս նշանների համադրությամբ տղամարդիկ կարող են հանրահայտ քաղաքական գործիչներ դառնալ կամ զինվորականի կարիերա անել: Նրանց ուժերի սահմաններում կլինի իրավաբանի, ղեկավարի պաշտոնները, չնայած երկրորդ դեպքում նրանք պետք է հաշվի առնեն նաև մյուս մարդկանց հետաքրքրությունները:

Ցուլի տարում ծնված Կարիճ կանայք կարող են հաջողակ բիզնես-լեդիներ դառնալ: Դժվարությունների առաջ չեն նահանջի, ունակ են ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ: Նրանց հմայքին ու գեղեղկությանը դիմակայելն անհնար է, իսկ կանացի գրավչությունը մրցակիցների դեմ պայքարում լավագույն զենքն է: Կարիճ-Ցուլերը հիանալի ճաշակ ունեն, ուստի հաճախ ստեղծագործ մասնագիտություններ են ընտրում: Ցանկացած աշխատանքի մեջ մեծ ջանքեր են ներդնում, իրենց գործի իսկական մասնագետն են:

Տղամարդ Կարիճ-Ցուլը

Սառնարյուն Կարիճ-Ցուլ տղամարդը ինքնավստահ, մի քիչ ինքնամփոփ մարդու տպավորություն է թողնում: Ճշգրիտ առանձնացնում է գլխավոր խնդիրներն ու դրանց հասնելու եղանակները: Անհրաժեշտ չի համարում ավելորդ զրույցները, մանրամասնությունների մեջ չի մտնում, առանձնանում է համառությամբ: Լավ է նրան խորհուրդներ չտալ, առավել ևս փաթաթել սեփական կարծիքը: Նույնիսկ մտերիմներին չի լսի, էլ չենք ասում՝ օտարների մասին: Ուժեղ Կարիճ-Ցուլ տղամարդն ունակ է պաշտպանել իր ընտանիքի հետաքրքրությունները, նրա կինն ու երեխաները ոչ մի բանի կարիք չեն ունենա: Նյութական խնդիրները այս մարդկանց կյանքը չեն փչացնի, փոխարենը որոշ դժվարություններ կառաջանան շփումների մեջ: Սկզբունքային Կարիճ-Ցուլը տղամարդը, ով զուրկ է ճկունությունից, հակված չէ փոխզիջումների գնալ, վստահում է միայն ընկերների նեղ շրջանակին, նրանց համար նա հավատարիմ ընկեր է:

Կին Կարիճ-Ցուլը

Հմայիչ, սեքսուլ Կարիճ-Ցուլ կինը պտտեցնում է տղամարդկանց գլուխները, բայց նրա սիրտը գրավելը շատ դժվար գործ է: Ազատասեր այս կինը անհրաժեշտ չի համարում զիջել իր տղամարդուն նույնիսկ կենցաղային հարցերում, հարաբերություններում ձգտում է գլխավորի դերին: Տաղանդավոր Կարիճ-Ցուլը գիտի ինչպես հաճելի ընտանեկան մթնոլորտ ապահովել, պաշտում է երեխաներին, աշխատում է ծառայել ոչ միայն ընտանիքին, այլ նաև հասարակությանը: Նա սիրում է ուշադրության կենտրոնում լինել, օգուտ տալ մարդկանց: Դրա համար բոլոր անհրաժեշտ որակներն ունի՝ նպատակասլացություն, համառություն, խելք, աշխատասիրություն: Բայց նրան պակասում է ճկունությունը, շատ համառ ու ուղղախոս է:

ԿԱՐԻՃ-ՎԱԳՐ

Այս վագրը անկոտրում կամք ու հզոր էներգետիկա ունի, քանի որ նա Կարիճից հսկայական աջակցություն է ստանում: Այս երկու ուժեղ նշանների միությունը բավականին ներդաշնակ է. նրանցից յուրաքանչյուրն ինքնաբավ է ու լրացնում է մյուսին: Կարիճ-Վագրը վճռական մարդ է, հակված չէ երկարատև մտորումների: Հավատում է իր հաջողությանը, ցանկացած փոփոխության լավատեսորեն է նայում: Հպարտ Կարիճ-Վագրն առանձնանում է իր ազատ, անկախ վարքով: Մեծ արժանապատվությամբ է իրեն դրսևորում, մեծ սիրտ ունի, իր մասնակցությունն է ցուցաբերում մտերիմ մարդկանց կյանքին ու ճակատագրին: Շրջապատին դուր է գալիս նրա լավատեսությունը, օգնելու ու ուրիշներին տհաճություններից հեռու պահելու անկեղծ ցանկությունը: Նա շուրջը բոլորին երջանկություն ու հաջողություն է բերում:

Բնութագիրը

Այս խարիզմատիկ, գրավիչ անձնավորությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Նրա բարդ խառնվածքը չի խանգարում մարդկանց հետ շփումներում: Վագր-Կարիճը հայտնի է իր բարյացակամ լինելով, օգնության հասնելու ու լարված մթնոլորտը լիցքաթափելու իր ունակությամբ: Կարիճ-Վագրը ինքնավստահ է, անծանոթ միջավայրում ամաչկոտություն ու հուզմունք չի դրսևորում: Ակտիվորեն հասնում է համընդհանուր ուշադրության, հեշտությամբ նոր ծանոթություններ է հաստատում: Առատաձեռն է հաճոյախոսությունների հարցում, սիրում է կատակել, գործից գիտակ մարդու նման դատողություններ է անում ամենատարբեր թեմաների շուրջ: Լավատես է, չի տառապում վատ տրամադրության նոպաներով: Ճիշտ է, նրբախնդրություն չի ցուցաբերի վատը կամեցողների հանդեպ, առանց զղջման կլուծի այն մարդկանց հարցերը, ովքեր կփորձեն վնաս հասցնել նրա պատվին ու արժանապատվությանը:

Ակտիվ Կարիճ-Վագրերը տանել չեն կարողանում ձանձրույթը, նրանց համար ամենասարսափելի պատիժը անգործությունն է: Նրանց գլուխը լիքն է ֆանտաստիկ գաղափարներով, որոնք անպայման կյանքի են կոչվում: Վագր-Կարիճների մեջ այնքան մեծ ուժ, աշխարհում ինչ-որ նոր ու անպայման անսովոր բան բերելու ցանկություն կա, որ նրանք պատրաստ են աշխատել մինչև ուժասպառ լինելը: Ակտիվ ու դիմացկուն են, վստահ քայլում են կյանքում, խիզախորեն հաղթահարում են ճանապարհին առաջ եկած դժվարությունները: Այդ դժվարությունները նրանց չեն վախեցնում, հակառակը, ոգեշնչում են ու սեփական կարողություններն ապացուցելու ցանկություն են առաջացնում: Նրանք արկածախնդիր մարդիկ են, անուղղելի ռոմանտիկներ, ծարավ են նոր տպավորությունների ու վառ հույզերի: Կարող են կտրուկ, իմպուլսիվ լինել, բայց ոչ երբեք՝ անտարբեր:

Ինքնասեր Կարիճ-Վագրը ցավագին է տանում քննադատությունը, ցուցադրաբար անտեսում է նկատողությունները: Նրա համար դժվար է ընդունել իր սխալ լինելը, իսկ մեղքի զգացումը նրա մեջ միայն բարկություն է առաջացնում: Որքան ուզում եք ազդեք նրա խղճի վրա ու ներողության սպասեք, միևնույն է, միայն քծնանքն ու մեղմ խոսքերը կարող են հալեցնել նրա սիրտը: Նա պատասխանատու, ազնիվ մարդ է, երբեք զուր խոստումներ չի տա: Կարիճ-Վագրը տեր է իր խոսքին, մանրամասն մշակում է իր վարքի ռազմավարությունը: Միայն թե շատ հպարտ է իր սխալներն ընդունելու համար: Ավելի լավ է ներեք նրա որոշ թուլությունները, քան անհաջող պայքարեք դրանց դեմ:

Սիրո մեջ

Նշանների այս համադրությամբ մարդիկ հեշտ բնավորություն չունեն, բայց հուսալի ու հոգատար են: Ճիշտ է, չեն շտապում երկրորդ կեսի ընտրության հարցում, մեծ հաճույքով թեթևամիտ արկածների մեջ են ներքաշվում: Այս հմուտ գայթակղողները գիտեն՝ ինչպես շահել հակառակ սեռի ուշադրությունը: Կարիճ-Վագրերը չեն ափսոսում ծախսել, առատաձեռն են ու հնարամիտ, նրանց հետ սիրային հարաբերությունները հագեցած են վառ հույզերով: Նրանց կրքին դիմադրելը բարդ գործ է. այս Վագրերը միշտ հասնում են փոխադարձ զգացմունքների:

Ամուսնանալուց հետո Կարիճ-Վագրը մտադիր չէ հրաժեշտ տալ իր անկախությանը: Նոր տպավորությունների ծարավը նրան երբեմն չմտածված արարքների է մղում: Չնայած սիրում է իր երկրորդ կեսին՝ շատ ակտիվ ու գործունյա է կյանքի հանգիստ ռիթմի համար: Վագր-Կարիճին գրավել կարող է միայն իր մեջ գաղտնիքներ կրող մարդը: Փոխարենը շատ է սիրում իր երեխաներին, շատ նվիրված է նրանց: Նա կփորձի երեխաների համար իդեալական պայմաններ ստեղծել. նրա ժառանգները միայն լավին են արժանի:

Կարիերան

Ամբիցիոզ Կարիճ-Վագրը ձգտում է իշխանության, երազում է հաջողակ բիզնեսմեն դառնալ, ղեկավարել խորոշ ձեռնարկությունը: Իր ճշմարտացիության մեջ ունակ է համոզել ցանկացածին, նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսին, լավ բանակցող է: Շատ լավ լեզու է գտնում ենթակաների հետ, պահանջկոտ, բայց արդարացի ղեկավարի համբավ ունի: Կարիճ-Վագրի ուժերի սահմաններում է տաղանդավոր ղեկավար դառնալը, եթե նրանք կարողանան հաշտվել իրենց հասցեին հնչող քննադատությունների անխուսափելիության հետ:

Վագր-Կարիճը լավատեսությամբ լի է, չի վախենում երազել, անսահմանափակ ունակություններ ունի: Դժվար է գտնել ավելի ակտիվ ու բարձր մտավոր ունակություններ դրսևորող մարդու: Նրա արժանիքների թվում կարելի է նշել ուժեղ կամքը, նպատակասլացությունը: Նա նաև լավ հոգեբան է: Վագրի տարում ծնված Կարիճները նաև դերասանական տաղանդով են օժտված: Նրանք հաճախ են իրենց կյանքը կապում արվեստի հետ:

Կարիճ-Վագր տղամարդը

Ուժեղ, ինքնավստահ Կարիճ-Վագրը իսկական տղամարդ է, նրա կողքին ոչ մի կենսական դժվարություն սարսափելի չէ: Նրան գրավում են էֆեկտիվ, իրենց մեջ գաղտնիք կրող, բայց հավատարիմ կանայք: Նրա հետ ծանոթությունից հետո պետք է մի կողմ վանել դավաճանությունների մասին միտքը: Այս տղամարդու արտաքին գրավչության տակ ուժեղ կամք, եսսասիրություն է թաքնված: Նա պահանջում է, որ ենթարկվեն իրեն: Չնայած՝ կանայք հազվադեպ են փորձում դիմադրել նրա բնածին ձգողականությանը: Այն երջանիկը, ով կկարողանա շահել այս տղամարդու սիրտը, ողջ կյանքի համար հուսալի պաշտպան ձեռք կբերի: Նա ամբիցիոզ պլաններով լի է, երբեք կանգ չի առնում ձեռք բերած արդյունքի վրա: Աշխատում է սեփական գործը հիմնել, համարյա միշտ նյութապես ապահոված է, ուստի հաճույքով երես է տալիս կնոջն ու երեխաներին:

Կարիճ-Վագր կինը

Մշտապես տարբերվող Կարիճ-Վագր կինը իր արարքներով ու տաղանդներով հիացմունք է առաջացնում: Համարձակ գործելով՝ միշտ գիտի, թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ պահին: Կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, ընդ որում՝ միշտ կհասնի ղեկավար դերին: Իմպուլսիվ է, նրա մեջ կրքեր են եռում: Բայց ներքին ազնվությունը թույլ չի տալիս դուրս գալ ընդունված նորմերի սահմաններից: Սիրում է ճամփորդել, կարող է աշխարհի ծայրն էլ գնալ, պատրաստ է արկածախնդրությունների: Վառ, էֆեկտիվ այս գեղեցկուհին արժանի կողակցի կարիք ունի: Չի համաձայնվի հնազանդ տնային տնտեսուհու դերին. Կարիճ-Վագր կինը լիդեր է, տաղամարդուն մեծ պահանջներ է ներկայացնում: Դրա փոխարեն պատրաստ է նրան հետաքրքիր կյանք նվիրել, որը լի կլինի վառ հույզերով ու տպավորություններով:

ԿԱՐԻՃ-ԿԱՏՈՒ

Շփվող Կարիճ-Կատուները շրջապատի վրա լավ տպավորություն են թողնում, նրանք հաճելի ու մարդամոտ մարդիկ են: Դրա հետ մեկտեղ՝ սա բավականին բարդ միություն է և իր ներկայացուցիչներին ուժեղ ինտուիցիայով է օժտում: Կարիճի ու Կատվի նշանների տակ ծնված մարդիկ հզոր էներգետիկա ունեն, նրանց բնածին ձգողականությունը կախարդում է: Ճիշտ է, նրանք բավականին զգույշ են գործում, աշխատում են ավելորդ անգամ չցուցադրել իրենց յուրահատուկ ունակությունները: Փորձում են չառանձնանալ ընդհանուր զանգվածից և իրենց կանխատեսելու ունակությունը օգտագործում են միայն անձնական նպատակներով: Կարիճ-Կատուները հաջողակ մարդիկ են, նրանց բոլոր նախաձեռնությունները լավ ավարտ են ունենում, ինչն էլ հաճախ շրջապատի նախանձն է հարուցում:

Բնութագիրը

Այս մարդու ուրախ ու բարեհոգի բնավորությունը չպետք է ձեզ մոլորության մեջ գցի: Նա նաև այնպիսի հատկանիշներ ունի, ինչպիսիք են հիշաչարությունը, կասկածամտությունը, վրեժխնդրությունն ու նույնիսկ դաժանությունը: Կատվի ազդեցությունը Կարիճին ավելի հանգիստ ու նստակյաց է դարձնում, բայց չի կարողանում ամբողջությամբ փոխել նրա բնավորությունը: Այս տաքարյուն մարդը չի ամաչում իր զգացմունքներից ու հույզերից: Դրա հետ մեկտեղ՝ բավականաչափ իմաստնություն ունի շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Կարիճ-Կատուն շատ ընկերներ ունի, իսկ ահա թշնամիներին կարելի է մատների վրա հաշվել: Շատ հեռատես է բաց դիմակայության մեջ մտնելու համար: Ունակ է ներել սուտը, քանի որ ինքն էլ երբեմն դեմ չէ խորամանկելուն: Բայց չի կարող զսպել բարկությունը, երբ բախվում է անարդարության հետ:

Կատու-Կարիճները հեշտությամբ են հարմարվում նոր պայմաններին, չեն վախենում փոփոխություններից: Մեծ ոգևորությամբ են ընդունում իրենց կյանքը փոխելու ցանկացած հնարավորություն, իհարկե՝ խոսքն անպայման լավ փոփոխությունների մասին է: Ապրումներ ունենալու իմաստ չեն տեսնում, միշտ առույգ ու ուրախ են: Եթե ստանձնում են գործը, անպայման հաջողության են հասնում: Կարիճ-Կատուները ծնվել են երջանիկ կյանքի համար, դրա համար էլ չեն հասկանում՝ ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել. գործը չի գոհացնում՝ ժամանակն է փոխել գործունեության բնույթը, շրջապատը դուր չի գալիս՝ ժամանակն է նոր արկածներ փնտրել: Իսկ ահա անգործ նստելը, տառապելն ու ճակատագրին կուրորեն հետևելը, ըստ նրանց, անհաջողակների համար է: Կարիճ-Կատվին հարմարավետության մեջ ապրելու համար պետք չի գա լուրջ ջանքեր գործադրել. նա շատ հաջողակ է ու գիտի օգտվել պահից:

Կենսուրախ Կատու-Կարիճը հսկայական հաճույք է ստանում շփումներից: Նրա շուրջը միշտ շատ ընկերներ ու պարզապես լավ ծանոթներ կան: Ներշնչելու շնորհ ունի, մեղմորեն կառավարում է մարդկանց տրամադրությունը: Շատ լավ հասկանում է՝ ինչ պատասխան պետք է տա, իսկ որ բառերը չի կարելի բարձրաձայն ասել: Բարեհոգի Կարիճ-Կատուն իրականում լիդեր է: Իրեն իրավունք է վերապահում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ: Ավելի ճիշտ՝ անկեղծորեն հավատում է իր առաքելությանը՝ այն է ուրախություն ու հաջողություն բերել բոլորին: Էներգետիկ մակարդակում շատ ուժեղ է ու հեշտությամբ է հասնում ուզածին: Դժվարությունների հանդիպելիս էլ միանգամից ելք է գտնում փակուղային իրավիճակից: Այդ իսկ պատճառով՝ Կարիճ-Կատվի ապագայի համար կարելի է չանհանգստանալ:

Սիրո մեջ

Խարիզմատիկ Կարիճ-Կատուները հակառակ սեռի մոտ մեծ ճանաչում են վայելում: Այս համադրությամբ կանայք ու տղամարդիկ սեքսուալ ձգողականություն ունեն, այնպես որ՝ երկրպագուների ու երկրպագուհիների պակաս չունեն: Մեծ ուշադրությամբ են վերաբերվում իրենց սիրո առարկային: Չեն հոգնում իրենց երկրորդ կեսին ուրախացնելուց ու զարմացնելուց, բայց կարող են որոշ ժամանակով հանկարծակի անհետանալ նրանց կյանքից. չէ՞ որ հարթ, առանց կրքի խաղերի հարաբերությունները նրանց հետաքրքիր չեն:

Ընտանիք ունեցող Կարիճ-Կատուները իրենց ողջ էներգիան ծախսում են օջախը շենացնելու վրա: Ճիշտ է, կարևոր հարցերը լուծելիս մոռանում են հետաքրքրվել կողակցի կարծիքով: Շատ ավտորիտար են տան մյուս անդամների կարծիքը հաշվի առնելու համար: Կարիճ-Կատուն ընտանեկան երջանկության մասին սեփական պատկերացումներն ունի: Վստահում է սեփական ինտուիցիային, դրա շնորհիվ էլ հաջողությամբ խուսափում է շատ խնդիրներից: Չնայած մտերիմները հաճախ նեղանում են նրանից ու մեղադրում եսասիրության մեջ, բայց լրիվ իզուր, քանի որ նա համարյա միշտ ճիշտ է:

Կարիերան

Այս մարդը շահավետ գործարքներ կնքելու հոտառություն ունի, ուստի բավական հաջողակ է կյանքում: Ինչ բնագավառ էլ որ նա ընտրի, հաջողությունն ապահովված է: Իր նյութական ապահովության մեջ վստահ լինելու համար Կարիճ-Կատուն պարտադիր չէ, որ բիզնեսմեն դառնա: Նա կարող է նույնքան հաջող կարիերա անել կրթության ոլորտում: Կարողանում է հասանելի բացատրել ուսումնական նյութը, միշտ լավատեսորեն ու ուրախ է տրամադրված, ուստի առանց աշխատանքի երբեք չի մնա:

Ակտիվ, ջանասեր Կարիճ-Կատուն սովոր չէ նահանջել դժվարությունների առաջ: Մարդկանց դուր գալու ու մոտալուտ տհաճությունները կանխատեսելու տաղանդ ունի: Իդեալական է ղեկավարի դերի համար՝ արդարացի է, կշռադատող ու իմաստուն: Միշտ կգտնի իր ուզածն առաջ տանելու ձևը՝ առանց աշխատակիցների հետ հարաբերությունները փչացնելու: Չափի մեջ փառասեր է, անտարբեր չէ փողի նկատմամբ, ուստի լավ պաշտոնի հույս ունի: Չնայած պատրաստ է սկսել ամենացածրից, բայց միայն հետագա մասնագիտական աճի հեռանկարով:

Տղամարդ Կարիճ-Կատուն

Տղամարդ Կարիճ-Կատուն ապրում է առանց շտապելու, նրա ամեն գործողությունը մանրամասն մտածված ու իմաստավորված է: Հզոր էներգետիկա ունի, հեշտությամբ իրեն է ենթարկում մյուսների կամքը, դրա հետ մեկտեղ՝ քաղաքավարի ու բարյացակամ է: Նա երկար համոզելու, առավել ևս՝ ստիպելու կարիք չունի, բավական է միայն ժպտա ու խնդրի: Գործերում հաջողակ է, խելացի, լավ ինտուիցիա ունի, այնպես որ՝ միշտ հաջողության է հասնում: Բայց ֆինանսական հարցերում մշտապես դժվարությունների է հանդիպում, առատաձեռն է, ծախսում է գումարն առանց հետևանքների մասին մտածելու: Կարիճ-Կատվի երկրորդ կեսը կարող է ազդել նրա վարքի վրա, բայց պետք է զգույշ գործի: Այս նշանների համադրությամբ տղամարդը բավականին բռնկուն ու էմոցիոնալ է: Ոչ մի դեպքում չի ընդունի կնոջ ճշմարտացի լինելը, իրեն հարաբերություններում անվիճելի լիդեր է համարում:

Կին Կարիճ-Կատուն

Շփվող կին Կարիճ-Կատուն ցանկացած ընկերախմբի սիրտն ու հոգին է: Նա հետաքրքրվում է աշխահում տեղի ունեցող ամեն ինչով, իր բազմաթիվ ընկերների հետ հաճույքով կիսվում է թարմ նորություններով: Թեթև, ուրախ բնավորություն ունի, բայց շատ բաների մասին լռում է, թաքուն պահած գիտելիքներ ունի: Կին Կարիճ-Կատուն զարգացած ինտուիցիա ունի, այնպես որ՝ նրան հասանելի է այն, ինչ չեն կարող տեսնել սովորական մարդիկ: Իր եզրահանգումներում երբեք չի սխալվում, կարող է կանխատեսել իրադարձությունները: Սիրային հարաբերություններում նուրբ, խոցելի էակ է: Գիտե իր գինը ու երբեք չի համաձայնի ամուսնանալ մի տղամարդու հետ, ով ֆիզիկապես չի գրավում իրեն ու ունակ չէ նյութապես ապահովել: Այնքան հետաքրքիր, տաքարյուն կին է, որ երբեք միայնակ չի մնա. նրա բարեհամբույր վերաբերմունքը ցանկացած տղամարդու համար մեծ հաջողություն է:

ԿԱՐԻՃ-ՎԻՇԱՊ

Անկանխատեսելի Վիշապ-Կարիճը ոչ միանշանակ, բայց շատ հետաքրքիր անձնավորություն է: Ապրում է սեփական համոզմունքների համաձայն, չի փորձում տեղավորվել մյուսների ստանդարտների մեջ: Ընդ որում՝ դրա համար բոլոր իրավունքներն ունի. Վիշապ-Կարիճը ինքնաբավ մարդ է: Նրա բնավորության մաս չեն օգնություն խնդրելը, բողոքելն ու ճակատագիրն անիծելը: Այս կրքոտ, նպատակասլաց մարդու կյանքը լի է տարբեր իրադարձություններով: Վիշապի հրե հզորությունը նրան ուժ է հաղորդում, իսկ Կարիճի համառ բնույթը թույլ չի տալիս ձեռքերը վայր դնել ու հուսահատվել: Ի բնե ուժեղ էներգետիկա ունի, միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում է: Համատեղելիության հորոսկոպում Կարիճ-Վիշապը հակասական էություն ունի: Նրան հասկանալը բարդ է, իսկ ընտելացնելը՝ անհնար:

Բնութագիրը

Բնությունը նրան ուժեղ կամքով, նպատակասլացությամբ ու անհատնում էներգիայով է օժտել: Վիշապ-Կարիճը չի նահանջում դժվարությունների առաջ, միշտ ինքնավստահ է: Շրջապատի վրա կախարդական ազդեցություն է թողնում. նրա խոսքերը ոչ միայն դիմադրության չեն արժանանում, այլև ընկալվում են որպես գործելու ուղիղ հրահանգ: Կարիճ-Վիշապին հաջողությունը հեշտությամբ է տրվում, բոլոր գործերում հաջողությունն ուղեկցում է նրան: Այս մարդն իրեն չի տանջում ծանր աշխատանքով, պարզապես վայելում է կյանքը: Լավատեսությամբ լի է, տրամադրված է միայն հաղթել, ուշադրություն չի դարձնում փոքրիկ տհաճություններին: Փոխարենը լուրջ խնդիրները երկար ժամանակով կարող են փչացնել նրա տրամադրությունը: Սթրեսային իրավիճակներում Կարիճ-Վիշապը կորցնում է ինքնավերահսկողությունը, կոպիտ ու տհաճ մարդ է դառնում:

Մարդիկ հաճախ նախանձում են Կարիճ-Վիշապին, նրա ուժը, ակտիվությունն ու խիզախությունը հիացմունք են առաջացնում: Բայց քչերը գիտեն այն դժվարությունների մասին, որոնց նա ստիպված է բախվել: Մշտական ներքին պայքարը, բարկության ու ագրեսիայի բռնկումները, բարձր հուզականությունը Կարիճ-Վիշապի անկայուն հոգեվիճակի պատճառներն են: Ամեն օր նա պետք է ապացուցի իր առավելությունը, փորձի չկորցնել շրջապատի վստահությունը: Մարդիկ նրան ընկալում են որպես ակտիվ, նախաձեռնող մարդու, ով ճանաչել է կյանքի իմաստնությունը: Նրա հետևից պատրաստ են գնալ, նրան հավատում են ու նույնիսկ վախենում են նրանից, բայց հազվադեպ են խղճում, չնայած, որ այս մարդը ուշադրության ու հոգատարության կարիք ունի: Կարիճ-Վիշապը պաշտպանության կարիք է զգում կամ գոնե՝ աջակցող խոսքերի:

Ամբիցիոզ Կարիճ-Վիշապը համարձակ պլանավորում է իր ապագան, մեթոդիկ կերպով հասնում է մտածածին: Փնտրում է կյանքի հանդեպ նույնանման հայացք ունեցող մարդկանց, նա համախոհների կարիք ունի: Իրեն վերապահում է առաջնորդի դերը, ակտիվ անցնում է իր գաղափարները կյանքի կոչելուն: Չի սիրում անորոշություն, անհանդուրժող է մյուսների թուլությունների հանդեպ: Կարիճ-Վիշապը պահանջկոտ, խիստ, բայց արդարամիտ մարդ է: Բարի է նրանց հանդեպ, ովքեր արժանի  են վստահության: Դաժան է թշնամիների հանդեպ. ունակ չէ ներել, մինչև վերջ վրեժխնդիր է լինում: Բավական հնարամիտ է, դիտողունակ, այնպես որ՝ միանգամից առանձնացնում է իրեն վիրավորանք հասցնողի թույլ կողմերը: Չի զլանում ցուցադրել իր իշխանությունը, առանց զղջալու վրեժ է լուծում ստախոսներից: Փոխարենը մտերիմ մարդկանց մեծ հարգանքով է վերաբերվում:

Սիրո մեջ

Կարիճ-Վիշապի սիրային հորոսկոպը դրական կանխատեսումներ է պարունակում: Այս մարդը կարող է գտնել իր երջանկությունը, եթե ավելի քիչ պահանջկոտ ու եսասեր լինի: Երկրպագուների ու երկրպագուհիների պակաս այս մարդիկ չունեն: Խորհրդավոր, սեքսուալ Կարիճ-Վիշապները ստիպում են, որ առաջին հայացքից սիրահարվեն իրենց: Նրանք տաքարյուն, առատաձեռն ու ուշադիր կողակիցներ են: Բայց չեն հանդուրժում հակաճառությունը, միշտ իրենց ուզածով են վարվում:

Ընտանեկան հորոսկոպի համաձայն՝ Կարիճ-Վիշապները ձգտում են երկարատև հարաբերությունների: Այս ուժեղ ու հուսալի մարդը իր վրա է վերցնում ընտանիքի համար պատասխանատվությունը: Չի վախենում ծանր աշխատանքից, պատրաստ է շատ աշխատել իր մտերիմներին նյութապես ապահովելու համար: Հակաճառություններ չի հանդուրժում, կոպիտ ձևով կոտրում է իր հեղինակությունը վիճարկելու ցանկացած փորձ: Խանդոտ է, կասկածամիտ, այնպես որ՝ շատ պահանջկոտ է իր երկրորդ կեսի հանդեպ: Կարիճ-Վիշապը բռնակալ է, բայց, բարեբախտաբար, փորձում է աշխատել իր վրա:

Կարիերան

Փառասեր Վիշապ-Կարիճը երազում է հաջող կարիերայի մասին: Բավականին վաղ է սկսում մտածել իր ապագայի մասին, պատասխանատու է վերաբերվում մասնագիտության ընտրությանը: Նրան գրավում են մեծ պաշտոնները, ղեկավարի դիրքը: Սկզբունքային է, խելացի, ուստի հեշտությամբ լուծում է բոլոր խնդիրները: Կարող է ղեկավարել մեծ կոլեկտիվի աշխատանքը, բայց աշխատակիցների հետ նրա հարաբերությունները մշտապես լարված են: Կարիճ-Վիշապը հազվապես է լսում ուրիշի կարծիքը:

Վիշապ-Կարիճը ուզում է իշխել ու ղեկավարել ամբոխին, նրան դուր է գալիս իր վրա ուշադրություն հրավիրելը: Զարգացած երևակայություն ունի, դիմացկուն է ու լավ ինտուիցիա ունի: Կարող է կայանալ ստեղծագործ մասնագիտության մեջ կամ հաջող մարզական կարիերա անել: Չնայած՝ էգոիզմն ու բռնկուն խառնվածքը կարող են անհաջողությունների պատճառ դառնալ: Չի կարողանում պայմանավորվել մարդկանց հետ, սիրում է հրամայել ու հրահանգներ տալ: Եթե կարողանա կառավարել սեփական հույզերը, պահանջված մասնագետ կդառնա:

Կարիճ-Վիշապ տղամարդը

Կարիճ-Վիշապ տղամարդու հզոր էներգետիկան կախարդական ազդեցություն է թողնում բոլորի և հատկապես կանանց վրա: Նրան կարելի է խելահեղ սիրել կամ ատել, բայց այս ուժեղ անձնավորության հանդեպ անտարբեր մնալն անհնարին է: Գործունյա ու ակտիվ այս տղամարդը իր առաջ խոչընդոտներ չի տեսնում, համարձակ առաջ է շարժվում, անվախ է ու ոչ մի րոպե չի կասկածում իր հաջողության վրա: Հեշտությամբ հասնում է այն դիրքին, որին արժանի է, սովորաբար ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Ուժեղ ինտուիցիա ունի, այնպես որ՝ արագ ընտրում է իր երկրորդ կեսին, բայց սիրային հարաբերություններում ամաչկոտ է: Որպես կյանքի ընկեր՝ հուսալի է, բայց շատ բռնկուն է ու ուղղախոս:

Կարիճ-Վիշապ կին

Կին Կարիճ-Վիշապը անխոս վառ ու գրավիչ անձնավորություն է: Տպավորիչ արտաքինը, սուր միտքն ու բնածին սեքսուալությունը այս խարիզմատիկ կնոջ հատկություններն են: Վայելում է կյանքի ամեն օրը, իր մեջ չի պահում զգացմունքներն ու հույզերը: Աշխույժ արձագանք է տալիս ցանկացած իրադարձության, ընդ որում՝ պարտադիր չէ, որ այն կոնկրետ իրեն վերաբերվի: Մտերիմ մարդկանց խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբեր չի մնում, նրա վրա կարելի է ամեն հարցում հույս դնել: Չնայած՝ նրա հետ ընկերություն անելու համար մեծ գին պետք է վճարել. Կարիճ-Վիշապ կինը լիակատար հնազանդություն է պահանջում: Տղամարդիկ պետք է զիջեն նրան, համբերատար ձևով կատարեն նրա քմահաճույքները, դրա հետ մեկտեղ՝ կիրթ ու հաջողակ լինեն: Եվ այս ամենը հաշվի առնելուց հետո էլ քիչ չեն մարդիկ, ովքեր պատրաստ են նրա հետ կապել իրենց ճակատագիրը:

ԿԱՐԻՃ-ՕՁ

Այս մարդիկ բարդ բնավորություն ունեն, նրանց հետ երբեք ձանձրալի չէ, բայց երբեմն, ինչ խոսք, դժվար է: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Կարիճները ինքնատիպ մարդիկ են, հակված են անկանխատեսելի արարքների: Այս նշանի գլխավոր առանձնահատկությունն ուժեղ կամքն է: Կարիճ-Օձին շեղելն ահնարին է, նա միշտ վարվում է սեփական ցանկությունների համաձայն: Ընդ որում՝ ոչ միայն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, այլև հիպնոսացնում է մյուսներին: Կարիճ-Օձի շրջապատը ենթարկվում է նրա կամքին, այլ կերպ լինել չի կարող: Նա համառ է, բռնկուն, խորամանկ ու թշնամիների հանդեպ դաժան: Այս ամենի հետ մեկտեղ, ձգտում է ներքին խաղաղության, հանգստության: Նա շատ ընկերներ, հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի, բայց երբեմն դեմ չէ միայնակ մնալուն:

Բնութագիրը

Օձի տարում ծնված Կարիճներն անհատնում էներգիա ունեն: Իրենք իրենց չեն սահմանափակում ցանկությունների հարցում, համարձակ առաջ են շարժվում, ոչ մի խոչընդոտ հաշվի չեն առնում: Կարիճ-Օձը շրջապատի կարծիքից կախված չէ, հակառակը, նրանք են ենթարկվում իր կանոններին: Վստահում է իր ինտուիցիային, նրա համար ավելի հեղինակավոր կարծիք չի կարող լինել, քան սեփական տպավորությունները: Խելացի է, կշռադատող, երբեմն նույնիսկ՝ ագրեսիվ: Նա բնածին լիդեր ու հաղթող է: Կարիճ-Օձի կանոնների մեջ չէ հնազանդ օգնության սպասելը: Նա ուժեղ, իշխող բնավորություն ունի, ճանպարհին դժվարությունների ու խոչընդոտների հանդիպելիս արտահայտությունների հարցում իրեն չի սահմանափակում: Բարկացած Կարիճ-Օձը թունավոր է ու վնասակար, այդ պահին լավ է նրա աչքին չերևալ:

Այս խարիզմատիկ, գրավիչ մարդիկ իրենց վրա են հրավիրում համընդհանուր ուշադրությունը, նույնիսկ եթե լուռ կանգնած են անկյունում: Այնպիսի հզոր էներգետիկա ու բնածին ձգողականություն ունեն, որ չեն կարող աննկատ մնալ: Կարիճ-Օձը շփվող մարդ է, նրա շուրջը միշտ լիքն է մարդկանցով: Բայց քչերին է վստահում, շատերի հետ բարեկամական, ոչնչի չպարտավորեցնող հարաբերություններ է պահպանում: Ծածկամիտ ու կասկածամիտ է, թաքցնում է իր անձնական գաղտնիքները: Կարիճ-Օձը սուր միտք ունի, մտածող ու դիտողունակ է, շատ լավ զգում է մարդկանց տրամադրությունը: Ունակ է ցանկացած իրավիճակ ամենայն մանրամասնությամբ հաշվարկել, խորամանկ ու ճկուն է: Բայց շրջապատի համար նա հասարակ, ընկերախմբի մեջ հաճելի անձնավորություն է. ավելին իմանալ նրանց պետք էլ չէ:

Ամբիցիոզ, իշխող Կարիճ-Օձը ձգտում է բարձր սոցիալական դիրք գրավել: Սիրում է հրամայել. խիստ ու պահանջկոտ է բոլորի, նույնիսկ՝ մտերիմների հանդեպ: Անհնար է նրան ստորացված ու վիրավորված պատկերացնելը, նա երբեք չի հաշտվի իր պարտության հետ: Կարիճ-Օձը ակտիվ է, ուժեղ ինտուիցիա ունի: Միշտ հասնում է իր նպատակներին, համարձակ ու վճռական է գործում նույնիսկ վտանգի պահին: Կարիճ-Օձը կարողանում է ազդել մարդկանց վրա, հեշտությամբ գրավում է նրանց իր գաղափարներով: Այնպես որ՝ նրա հաջողությանը պետք չէ կասկածել: Հարցը միայն այն է, թե որքան ժամանակ ու որքան ուժեր են նրան անհրաժեշտ իր երազանքը կյանքի կոչելու համար: Այս մարդու հետ կարելի է ընկերություն կամ թշնամություն անել, բայց անտարբեր մնալն անհնար է:

Սիրո մեջ

Սիրային հորոսկոպում Կարիճ-Օձը հմուտ գայթակղող է: Այս արտաքուստ հմայիչ, խարիզմատիկ մարդը մեծ ճանաչում է վայելում հակառակ սեռի մոտ: Հարաբերություններում հենց նա է գլխավորը, իսկ կողակցի կարծիքը նրան քիչ է հետաքրքրում: Անպայման կգտնի փոխադարձ զգացմունքի հասնելու եղանակը: Կարիճ-Օձը բազմադեմ է և կախված իրավիճակից կարող է իրեն տարբեր կերպ դրսևորել: Կարող է լինել հոգատար երկրպագու, խենթ խանդոտ կամ ռոմանտիկ մարդ. սրանք նրա բազմաբնույթ էության դրսևորումներն են:

Կարիճ-Օձը սեփականատիրական զգացում ունի, նրա ուժին ու հեղինակությանը դիմակայելն անհնար է: Այս իշխող մարդու հետ վիճելը կասկածելի հաճույք է: Բարկացած Կարիճ-Օձը պատրաստ է կտրուկ արարքների, չի վերահսկում իր գործողությունները: Տանել չի կարող սուտը, շատ պահանջկոտ է մտերիմների հանդեպ: Հազվադեպ է խոսում իր զգացմունքների մասին: Բայց Կարիճ-Օձը շատ հոգատար ու ուշադիր է, նվիրված է ընտանիքին: Սիրում է իր տունը, ամեն ինչ անում է, որ նրանում հարմարավետություն ու լիություն լինի:

Կարիերան

Սառնարյուն, խորաթափանց Կարիճ-Օձը գիտե՝ ինչպես հասնել հաջողության իր գործունեության բնագավառում: Պիտանի մարդկանց հետ լավ հարաբերություններ պաշտպանելու տաղանդ ունի, օժտված է բարձր կատարողականությամբ ու ջանասեր է: Այդ իսկ պատճառով միշտ այն մարդկանց առաջին շարքերում է, որոնց ծառայողական թռիչք են կանխատեսում: Կարիճ-Օձը ձգտում է իշխանության, գործին օգուտ տալու համար պատրաստ է խորամանկության ու ինտրիգների: Նա ուժեղ մրցակից է, նենգ հակառակորդ, չի հանդուրժում մրցակցությունը: Լավ պաշտոնի համար շատ զոհողությունների է պատրաստ:

Կարիճ-Օձը կարող է ցանկացած մասնագիտություն ընտրել, ամեն տեղ կատարելության կհասնի: Հաշվենկատ է, չի աշխատի այնտեղ, որտեղ իր աշխատանքը չեն գնահատում: Օձը սովոր է իրեն մեծ ծախսեր թույլ տալ, այնպես որ՝ գումարի կարիք ունի: Նրան հարմար են ռիսկի, արագ որոշումներ պահանջող մասնագիտությունները: Չնայած կարող է կայանալ նաև ստեղծագործ մասնագիտությունների մեջ, երաժշտական ու գրական ունակություններ ունի: Կերպափոխության շնորհ ունի. դերասանական խաղը նրա հարազատ տարերքն է:

Կարիճ-Օձ տղամարդը

Ամբիցիոզ Կարիճ-Օձ տղամարդը ձգտում է ամեն գնով հաջողության հասնել: Հակված չէ իրեն տանջել ապրումներով, բավականին խելացի է իր ուժերը ճիշտ գնահատելու համար: Ուժեղ խառնվածք ունի, այնպես որ՝ դժվարությունների առաջ չի ընկրկում: Ուժեղ ինտուիցիան, խորաթափանցությունը այն հատկություններն են, որոնք օգնում են նրան լուծել կենսական խնդիրները: Իշխող Կարիճ-Օձը հեշտությամբ հասնում է մասնագիտական բարձունքների: Բայց անձնական հարաբերություններում փորձում է ինքնահաստատվել: Նա հիանալի մանիպուլյատոր է, հեշտությամբ գրավում է ցանկացած կնոջ: Բայց ավելի մոտ ծանոթանալուց հետո առանց վատ զգալու դրսևորում է իր բռնկուն խառնվածքը: Նա հուսալի, հավատարիմ կողակից է, բայց շատ պահանջկոտ է և երբեմն նույնիսկ՝ դաժան: Նրան կարող է ընտելացնել միայն վառ ու շատ գեղեցիկ կինը:

Կարիճ-Օձ կինը

Իշխող Կարիճ-Օձ կինը բավականին մեծ կարծիքի է իր մասին, այնպես որ՝ ձգտում է շուրջը բոլորին իրեն ենթարկեցնել: Տղամարդկանց հետ հարաբերություններում կարող է տարբեր լինել՝ սառը գեղեցկուհի կամ նենգ գայթակղող: Նրա հետ հարաբերությունները հույզերի պայթյուն, սիրո տոն են, իսկ բնածին սեքսուալությունը դեպի իրեն է ձգում տղամարդկանց երբեմն նույնիսկ իրենց կամքին հակառակ: Երկրպագուների պակաս չի զգում, բայց մանրամասն վերահսկում է իր սեփականությունը, խանդում ու կասկածում է իր տղամարդկանցից յուրաքանչյուրին: Նվիրված է իր ընտանիքի հետաքրքրություններին, ուրիշների միջամտությունը չի հանդուրժի: Գործնական հարցերը լուծելիս փորձում է դրսևորել իր մասնագիտական բարձր ունակությունները: Ղեկավարությունը գնահատում է նրա ջանասիրությունն ու գործին նվիրվածությունը: Երբեմն բավական երիտասարդ տարիքում բարձր դիրքի է հասնում:


Տարվա և ամսվա համադրությունը. ԿԱՐԻՃ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3953 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Կարիճ | Վարկանիշ: 5.0/7