ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շուրթերն ու բնավորությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3904 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Վերին շրթունքը խորհրդանշում է կանացի էներգիան, ուստի զարմանալի չէ, որ տղամարդիկ հաճախ ծածկում են այն բեղերի միջոցով իրենց տղամարդկային սկիզբն ընդգծելու համար: Վերին շրթունքը նաև մեր ներաշխարհի, զգացմունքների հետ է կապված: Ստորին շրթունքը տղամարդկային էներգիան է խորհրդանշում ու ցույց է տալիս մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ:


Եվ այսպես.

Հաստ շուրթեր

Հաստ շուրթեր

  • Հուզական արտահայտչականություն
  • Հումորի զգացում

Այսպիսի շուրթեր ունեցող մարդիկ հուզական են, զգայուն, արտահայտիչ արտաքին ունեն: Նրանք նաև հումորի լավ զգացում ունեն, ուրախանում են ինքնարտահայտման ցանկացած հնարավորությունից: Ուռուցիկ հաստ շուրթերը կյանքում մեծ հաջողություններ են կանխորոշում: Հաստ շուրթեր ունեցող մարդիկ նաև շռայլ են, նրանց բնորոշ է նաև շուտ վիրավորվելու հատկությունը:


Հաստ ստորին շրթունք

Հաստ ստորին շրթունք

  • Համոզելու ունակություն
  • Կենտրոնացվածություն պրակտիկ գործունեության վրա

Այսպիսի մարդիկ համոզելու շնորհքով են օժտված, կարողանում են առաջ տանել սեփական տեսակետները, հատկապես այն դեպքերում, երբ խոսք է գնում փաստերի ու թվերի աշխարհի մասին: Եթե ներքին շուրթը երկու անգամ հաստ է, բնատուր համոզելու ձիրքը թույլ է տալիս հմայել ունկնդիրներին ու հավատացնել սեփական խոսքերի ճշմարտացիության մեջ: Սակայն այսպիսի մարդիկ ավելի շուտ նախընտրում են գործել, քան խոսել: Եթե վերին շուրթը շատ բարակ է, ապա մարդն այնքան տարված է գործերով, որ կարող է նույնիսկ զգացմունքները գործով փոխարինել:


Հաստ վերին շրթունք

Հաստ վերին շրթունք

  • Ուղղամտություն
  • Զգացմունքների բերանացի արտահայտում
  • Զգայունակություն

Այսպիսի մարդիկ ուղղամիտ են, կարող են չափից դուրս անկեղծ լինել: Նրանք պետք է ավելի մեղմ լինեն մարդկանց հետ շփվելիս, քանի որ նման անկեղծությունը կարող է վիրավորել մարդկանց: Եթե վերին շուրթը շատ չնչին է հաստ ներքևինից, ապա դա ցույց է տալիս մարդու խելքը, զգուշությունն ու ուղղամտությունը, եթե այն առաջ եկած է՝ նաև անվճռականությունը: Շատ առաջ թեքված վերին շուրթը բնորոշում է եսասեր մարդկանց, նրանց շատ հեշտ է վիրավորելը:


Բարակ շուրթեր, երբ դրանք համարյա չեն երևում կամ առկա է միայն բերանի բարակ գիծը

Բարակ շուրթեր, երբ դրանք համարյա չեն երևում կամ առկա է միայն բերանի բարակ գիծը

  • Սառնություն ու զսպվածություն
  • Չեն վստահում հաճոյախոսություններին

Այսպիսի մարդիկ ազատ չեն արտահայտում զգացմունքներն ու հայացքները, զգույշ են մտքեր արտահայտելիս, որոնք կարող են քննադատության արժանանալ: Նրանք սառն են, հաշվենկատ, ներամփոփ ու զգույշ, հակված չեն շատ վստահել մարդկանց: Եթե շուրթերը բարակ են, բայց բերանը լայն է, ապա նման մարդը, ճիշտ է, դժվարությամբ է հարմարվում մարդկանց, բայց արդեն շփման մեջ շատ ակտիվ ու սրամիտ է:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3904 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/3