Նեպալյան իմաստունների խորհուրդները
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 102 | 12:00 | |
Այսօր Ձեր ուշադրությանն անսովոր մի հոդված կներկայացնենք: Դրանք Նեպալյան իմաստունների խորհուրդներն են` երկար ու առողջ կյանքի համար: Կարծես թե յուրաքանչյուր կետը շատ պարզ է: Բայց արդյո՞ք մենք միշտ հիշում ենք դրանց մասին: Եկեք մեկ անգամ ևս հասկանանք բոլոր կետերը, մտածենք դրանց մասին: Հնարավոր է` դա մեզ կօգնի ապրել երկար և առողջ: Եվ այսպես, Նեպալյան իմաստունների խորհուրդները երկար և առողջ կյանքի համար: 1. Խոսեք դանդաղ, բայց արագ մտածեք: 2. Մի դատեք մարդկանց` ըստ իրենց բարեկամների: 3. Երբ Դուք ասում եք՝ «Ես քեզ սիրում եմ», ճիշտն ասեք: 4. Երբ Դուք ասում եք՝ «Ես զղջում եմ», նայեք մարդու աչքերին: 5. Երբեք մի ծիծաղեք օտարների երազների և երազանքների վրա: 6. Տվեք մարդկանց ավելին, քան նրանք սպասում են, և արեք դա ուրախությամբ: 7. Ձեր մտքում միշտ պահեք Ձեր սիրելի բանաստեղծությունը: 8. Մեծագույն սերը և հսկայական ձեռքբերումները պահանջում են մեծ ռիսկ: 9. Երբ Դուք պարտվում եք, աշխատեք դրանից դաս քաղել, իսկ երբեմն՝ նաև օգուտ: 10. Հարգեք ինքներդ Ձեզ, հարգեք ուրիշին և պատասխան տվեք Ձեր բոլոր արարքների համար: 11. Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերությունը: 12. Երբ հասկանում եք, որ սխալ եք թույլ տվել, աշխատեք ոչ թե կոծկել այն, այլ շուտ ուղղել: 13. Ամեն օր որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ: 14. Բաց եղեք փոխանակման համար, բայց ձեռքներիցդ բաց մի թողեք Ձեր արժեքները: 15. Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է: 16. Շատ գիրք կարդացեք: 17. Հավատացեք Աստծուն, բայց Ձեր մեքենան միշտ փակ պահեք: 18. Սիրելիների հետ վեճի ժամանակ դիմեք ընթացիկ իրավիճակին: Մի՛ հիշեցրեք անցյալը: 19. Կարդացեք տողատակերը: 20. Ձեր գիտելիքներով կիսվեք երեխաների հետ: Այսօր սա անմահության հասնելու միակ հայտնի մեթոդն է: 21. Նուրբ եղեք հողի հետ: Մի՛ աղտոտեք այն: 22. Երբեք մի՛ ընդհատեք, երբ Ձեզ շողոքորթում են: 23. Մի՛ խառնվեք ուրիշի գործերին, մի՛ տվեք դատարկ խորհուրդներ: 24. Մի՛ վստահեք նրանց, ովքեր համբուրվում են Ձեզ հետ` առանց աչքերը փակելու: 25. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ չեք եղել: 26. Եթե Դուք մեծ գումար վաստակեք, դրա մի մասն օգտագործեք ուրիշներին օգնելու համար: 27. Հիշեք, չստանալ ցանկալին, դա երբեմն հենց հաջողությունն է: 28. Լսեք բժիշկներին, բայց սովորեք խախտել նրանց որոշ արգելքները: 29. Ձեր հաջողությունը գնահատեք նրանով, ինչը ստիպված եք եղել զոհաբերել, որպեսզի հասնեք դրան: 30. Ձեր Ես-ը հենց Ձեր ճանապարհորդության վերջնական կետն է: 31. Սիրուն և կերակուր պատրաստելուն վերաբերվեք խենթ անհոգությամբ: Մի սիրեք և մի պատրաստեք ուրիշների բաղադրատոմսերով: 32. Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք: Ծախսեք այն ամենը, ինչ ունեք: Քնեք, մինչև առնեք ձեր քունը: |
|