Մոլորակի բնակչության կեսից ավելին չի սիրում համբուրվել
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 140 | 12:00 | |
Ամերիկյան մասնագետները հետազոտություն են անցկացրել 168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների շրջանում: Նևադայի համալսարանի ամերիկյան գիտնականները Լաս Վեգասում սահմանել են, թե ինչպես են տարբեր երկրների մարդիկ վերաբերվում համբույրին: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ համբուրվել սիրում են մոլորակի բնակիչների միայն 46 տոկոսը: 168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների կեսից ավելին համբույրի մեջ ռոմանտիկ զգացմունքների արտահայտություն չեն տեսնում, իսկ ոմանք ընդհանրապես դա անթույլատրելի են համարում: Մասնավորապես, ամենից շատ համբուրվել սիրում են Մերձավոր Արևելքում: Այնտեղ բոլորը կողմնակից են այդ զբաղմունքին: Եվրոպայում համբույրն ընդունում է մարդկանց 70 տոկոսը, Հյուսիսային Ամերիկայում` 55-ը տոկոսը, իսկ Աֆրիկայում՝ 13 տոկոսը: Ա՛յ, իսկ համբույրին կտրականապես դեմ են Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչները: Հետազոտությունների համաձայն՝ այդ շրջանի բնակիչների 100 տոկոսը բացառում է սիրային զգացմունքների նման արտահայտությունը: |
|