Միջնամատն ու բնավորությունը
| |
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 3723 | 15:00 | |
Միջնամատը կամ Սատուրնի մատը ղեկավարում է մարդու բանականությունը՝ թույլ չտալով նրան դուրս գալ թույլատրելի սահմաններից: Այն նաև կապված է գործնական ոլորտում, աշխատանքի մեջ մարդու պատասխանատվության զգացման հետ: Եթե այն ձեռքի վրա ամենից արտահայտվածն է, ապա այսպիսի անձը չափազանց հաշվենկատ է, նրա բանականությունը մշտապես իշխում է հույզերի վրա: Միջնամատը ձեռքի ամենից երկար մատը պետք է լինի: Եթե այն մյուս մատների համեմատ շատ արտահայտված է, դա խոսում է տվյալ մարդու անհաշտ բնավորության, միայնությունը նախընտրելու մասին: Նա քիչ շփվող է, աշխատում է տարածություն պահպանել շփման մեջ: Եթե միջնամատը շատ կարճ է, դա ցույց է տալիս մարդու անպատասխանատու, անուշադիր ու անհոգ էությունը: Մարդկանց մեծամասնության միջնամատը միջին երկարություն ունի: Թեքված միջնամատ Հաճախ միջնամատը թեքված է լինում մատնեմատի կողմը (նկ. 1): Սա ցույց է տալիս, որ տվյալ մարդը թերագնահատում է իր հնարավորությունները, մտերիմների մշտական աջակցության ու խրախուսանքի կարիքն ունի: Բացի այդ, այսպիսի մարդը նախընտրում է գլխովին չտրվել աշխատանքին: Միջնամատը կարող է թեքված լինել ցուցամատի կողմը (նկ. 2): Միջնամատի նման թեքվածությունը ցույց է տալիս, որ անձը ցածր ինքնագնահատական ունի, ինչն էլ կարող է թերարժեքության զգացում առաջացնել: Կպած մատ Եթե միջնամատն ուղիղ է, սակայն ափը բացված վիճակում համարյա կպած է կողքի մատին, այսպիսի միջնամատը «կպած» են անվանում: Եթե միջնամատը կպչում է մատնեմատին (նկ 3), սա ցույց է տալիս մի անձնավորության, ով հետաքրքրվում է մշակույթով և մեծ ցանկություն ունի դրա ինչ-որ ուղղությամբ զբաղվելու: Եթե միջնամատը ցուցամատին է կպչում (նկ 4), նշանակում է, որ մարդն աստիճանաբար հեղինակություն ու կշիռ է ձեռք բերում մասնագիտության մեջ: Եթե այս երկու մատները ափը բացված վիճակում հեռու են իրարից, նշանակում է, որ հեղինակությունն ու ազդեցիկ լինելը այս մարդու մասնագիտական արժանիքներից չեն: Ֆալանգները Մյուս մատների նման միջնամատի ֆալանգները (մատնահատվածները) պետք է մոտավորապես հավասար երկարություն ունենան: Եթե վերին ֆալանգը մյուսներից երկար է (նկ. 5), ապա տվյալ անձը արտասովոր ընդունակություններ ունի, նրա հետաքրքրությունները հոգեկան ոլորտում են: Հավանական է, որ նա հպարտանա իր խելքով և ուրիշներից վեր դասի իրեն: Նա նաև զգույշ, շրջահայաց ու գիտակից կլինի: Եթե վերին մատնահատվածը շատ երկար է, ապա դա ցույց է տալիս մարդու հակվածությունը տխրությանը, մելանխոլիային, շրջապատող աշխարհը բացասաբար ընկալելուն: Եթե միջին ֆալանգն ամենաերկարն է (նկ 6), ապա տվյալ անձնավորությունը կազմակերպչական ունակություններ ունի, հաճույք է ստանում լարված ու մանրակրկիտ աշխատանքից: Եթե այս ամենի հետ մեկտեղ մատը հարթ և ուղիղ է, ապա տվյալ անձնավորությունը հակված է միստիկայի ու ոգեհարցության: Եթե միջին ֆալանգը մյուսների համեմատ շատ կարճ է (նկ. 7), ապա տվյալ անձնավորությունը չի սիրում սովորել և շատ ժամանակ է իզուր վատնում: Երկար ստորին ֆալանգը (նկ. 8) ցույց է տալիս մարդու սերը գյուղատնտեսության նկատմամբ, այսպիսի մարդը սիրում է հողի հետ աշխատանքը: Երկար ստորին ֆալանգ շատ է հանդիպում ֆերմերների, այգեպանների մոտ: |
|