Ձեռքի 4 տիպերն ու բնավորությունը
| |
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 5891 | 15:00 | |
Հողի ձեռք (գործնական) Քառակուսաձև ափ կարճ մատներով: Սա անկեղծ, աշխ Նրանք զգույշ են, նախընտրում են կյանքի հանգիստ, հավասարակշռված ընթացքը, առողջ բանականությամբ են օժտված: Այսպիսի մարդիկ առանձնանում են հուզական կայունությամբ, չեն սիրում փոփոխությունները, ստանձնում են միայն իսկապես իրագործելի խնդիրները: Որքան էլ զարմանալի է, բայց շատ երաժիշտներ ու նկարիչներ հենց Հողի ձեռք են ունեցել: Կրակի ձեռք (ինտուիտիվ) Երկար ափ կարճ մատներով: Սա ակտիվ, անհանգիստ, վառ անհատականություն ունեցող մարդու ափ է: Կրակի ձեռքը ցույց է տալիս խարիզմատիկ ու տատանվող մարդու: Այսպիսի մարդիկ ծնված են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար: Նրանք Կրակե ձեռք ունեցողները մեծ էներգիա ունեն, նրանք ֆիզիկապես էլ ակտիվ են, սիրում են ռիսկի դիմել, տանել չեն կարողանում մանրուքները, որոնցից բաղկացած են ընթացիկ գործերը: Կարող են հուսահատություն ու ձանձրույթ ապրել, եթե չեն կարողանում ակտիվ ինքնարտահայտվել: Նրանք նաև շուտ բռնկվող են, հուզական, սենտիմենտալ, անհամբեր, փոփոխական ու անկայուն: Այսպիսի մարդիկ լավատեսներ են: Ջրի ձեռք (զգայուն) Երկար ափ, երկար ու բարակ մատներով: Ջրի ձեռքը ցույց է տալիս հարուստ երևակայությամբ օժտված, հուզական ու զգայուն անձնավորության՝ կենտրոնացած սեփական ապրումների վրա: Նրանք բարի են, դաստիարակված, նրբանկատ, հոգատար, Ջրի ձեռք ունեցողները չեն առանձնանում ֆիզիկական ու հոգեկան ուժով, կարող են իրենց վիրավորված զգալ այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Նրանք մշտական կապի մեջ են իրենց զգացմունքների հետ, ունակ են տառապելու, հարուստ երևակայություն ունեն, երազող են, հաճախ փախչում են իրականությունից: Նուրբ, զգայուն ու անկայուն լինելով՝ հաճախ կարող են ուրիշների ազդեցության տակ ընկնել: Նրանք կարող են հետաքրքրված լինել նորաձևությամբ: Այս մարդիկ նյութապաշտ չեն, սակայն սիրում են գեղեցիկ իրերը: Նրանք հարմար են սոցիալական օգնության հետ կապված աշխատանքներ տանելու համար: Օդի ձեռք (ինտելեկտուալ) Քառակուսաձև ափ ու երկար մատներ: Այսպիսի ձեռքը պատկանում է խելացի, ռացիոնալ, կազմակերպված (երբեմն նույնիսկ չափից ավելի) մարդու: Քառակուսի ափը ցույց է տալիս, որ Նրանք էքստրավերտ են, բավականին բռնկվող են, զրուցասեր ու հետաքրքրասեր են: Նրանք սիրում են սովորել, հակում ունեն ուսման հանդեպ, արագ են յուրացնում գիտելիքները, արդյունավետ են աշխատում: Այս մարդիկ զարգացած ինտելեկտ ունեն, սիրում են փոփոխությունները: Հաճախ են ընտրում տեղեկատվական դաշտի, մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության, բեմի հետ կապված աշխատանքներ: |
|