Կշեռքի համատեղելիությունը
| |
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 19849 | 15:00 | |
Կշեռք կնոջ համատեղելիությունը Կին Կշեռք-Տղամարդ Խոյ
Այս հարաբերությունները մշտական պայքար են՝ սեր-պայքար, սեր-դիմակայություն։ Այս ամենից լիուլի կլինի, ամեն ինչ ծայրահեղ կլինի՝ և՛ կրքերը, և՛ ամբիցիաները, և՛ մրցակցությունը, և՛առաջինը լինելու ցանկությունը։ Անկասկած՝ կողքից այս զույգը տարօրինակ կթվա ու երկարատև, կայուն միության տպավորություն չի թողնի, բայց պետք չէ մոռանալ, որ շատ բուռն ամուսնությունները երբեմն ավելի երկարատև են լինում։ Ե՛վ ինքնավստահ Խոյի, և՛ հակասական կին Կշեռքի համար վառ հույզերը պարզապես կենսական անհրաժեշտություն են։ Իրար հետ հարաբերվելիս նրանք իրենց համար սովորական բուռն միջավայրում են հայտնվում, և արդեն տարբերություն չկա, թե ինչ են ասում մյուսները։ Կին Կշեռք-Տղամարդ Ցուլ
Սա երկու գեղեցիկը ու համեղը գնահատողների միություն է։ Հարմարավետության ու հաճույքների հանդեպ սերը միավորում է Ցուլին ու զգայուն Կշեռքին և համատեղ կյանքում արտահայտվում է համարյա ամեն ինչում՝ սկսած համեղ ուտելու հանդեպ սիրուց, վերջացրած գեղեցիկ իրեր ձեռք բերելու ու անկողնում իրար հաճույք պատճառելու ցանկությունից։ Այս ամենը նպաստում է ամուր ու երկարատև, ներդաշնակ հարաբերություններ ստեղծելուն, նաև կյանքի ամեն փոքրիկ բանից ուրախանալուն։ Այսպիսի կապին կարելի է միայն նախանձել։ Կին Կշեռք-Տղամարդ Երկվորյակ
Անկայուն տղամարդ Երկվորյակին դժվար է ընտանեկան կյանքին ձգտող նշան համարել, բայց այս միության մեջ նա ինչպես երբևէ շատ մոտ է դրան։ Նրանք Կշեռքի հետ, ճիշտ է, այնքան էլ նման չեն իրար, բայց մեկը մյուսի մեջ տեսնում են իրենց արտացոլանքը։ Կշեռքը տրամադրության հաճախակի փոփոխություններով ու հակասական զգացմունքներով հասկանալի է Երկվորյակների համար, և երկուսի համար էլ այսպիսի փոխհասկացողությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։ Դրա շնորհիվ նրանց ամուսնությունը հեռանկարային է, բայց միայն մի դեպքում, եթե տղամարդ Երկվորյակն ու կին Կշեռքը իրադարձությունները ինքնահոսի չթողնեն, այլ աշխատեն իրենց հարաբերությունների վրա։ Հակառակ դեպքում այս անհանգիստ, հուզական կապը երկուսին ավելի շատ վիշտ, քան ուրախություն կբերի ու երկար չի տևի։ Իսկ ընդհանուր առմամբ այս զույգի համար ավելի լավ է ընկերներ կամ սիրեկաններ լինել, քան ամուսին ու կին։ Փոխադարձ պարտականություններ ու պահանջներ չլինելու դեպքում այս կապն ավելի ամուր է լինում։ Կին Կշեռք-Տղամարդ Խեցգետին
Խեցգետինը զգուշավոր է, իսկ կին Կշեռքը հակասական էություն ունի ու ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, այդ իսկ պատճառով այս միությունը հաճախ չի հանդիպում։ Բայց զգայուն Խեցգետինն ու սիրառատ կին Կշեռքը նաև ընդհանուր կետեր ունեն, միայն թե երկուսի անվճռականությունը բոլոր դեպքերում հետք է թողնում նրանց համատեղ կյանքի վրա։ Այս միության մեջ նախաձեռնությունը կարող է պատկանել երկուսին կամ ոչ մեկին, քանի որ երկուսն էլ սովոր են վերմակը դեպի իրենց քաշել։ Կյանքում ինչ-որ բան փոխելու պլանները նրանք, որպես կանոն, քննարկում են իրար հետ, բայց չեն շտապում անցնել դրանք իրագործելուն։ Ցանկացած կարևոր հարցի լուծում նրանք կարող են ձգել մինչև անվերջություն, ինչն էլ աշխատանքի, կենցաղի մեջ դժվարություններ է բերում, ընդ որում՝ նրանք դրանում մեղադրում են ոչ թե իրենք իրենց, այլ մեկմեկու։ Մյուս կողմից էլ՝ երկուսն էլ տրամադիր են լուրջ հարաբերությունների, և եթե բանը հասնի ամուսնությանը, նրանք երկար տարիներ միասին կլինեն։ Կին Կշեռք-Տղամարդ Առյուծ
Հաճախ սիրառատ Առյուծի ու հեշտ սիրահարվող կին Կշեռքի հարաբերություններն այնքան էլ ամուր չեն, սակայն լինում են նաև կանոններից շեղումներ, հատկապես, եթե սա Առյուծի համար առաջին ամուսնությունը չէ։ Այդ դեպքում նա պատրաստ կլինի զիջումների։ Բացի այդ, զուգընկերների համար շատ կարևոր է աչք փակել մեկը մյուսի որոշ թուլությունների ու թերությունների վրա։ Բանն այն է, որ Առյուծն ու կին Կշեռքը շատ անկախ են ու նույնիսկ հարսանիքից հետո պատրաստ չեն հրաժեշտ տալ իրենց ազատությանը։ Նրանք կարող են իրարից շատ գաղտնիքներ ունենալ, իսկ նրանց համատեղ կյանքում քիչ չեն լինի բուռն հարաբերությունները պարզելը, որոնք նույնքան բուռն հաշտությամբ կավարտվեն։ Առյուծն ու Կշեռքը հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Նրանք իրար հետ լավ են զգում իրար, անկեղծ հիանում են մեկը մյուսի արժանիքներով, բայց երկուսի հուզականությունը նրանց ամուսնությունն այնքան էլ ամուր չի դարձնում՝ ի տարբերություն սիրային կամ ընկերական հարաբերությունների։ Կին Կշեռք-Տղամարդ Կույս
Ցավոք, այս հարաբերությունների հեռանկարները լավատեսություն չեն հաղորդում չնայած այն բանին, որ այս երկուսին շատ բան է միավորում։ Պարբերաբար հանդիպումների ու քաղաքացիական ամուսնության համար դա բավական է, բայց արդեն ընտանիք ստեղծելու համար փոխադարձ ձգողականությունը շատ քիչ է։ Կին Կշեռքը չափազանց անկախ է, նրա զգացմունքները շատ հակասական են, և ժամանակի ընթացքում նա սկսում է ձանձրանալ կանխատեսելի ու շատ ռացիոնալ Կույսի հետ ամուսնությունից; Մյուս կողմից էլ կին Կշեռքի համար բաժանությունը շատ կարևոր քայլ է, որին նա, հաշվի առնելով բնավորությունը, կարող է երբեք էլ չգնալ։ Այնպես որ՝ Կշեռքի ու Կույսի ամուսնությունը գոյություն կունենա իներցիայի ու սովորույթի ուժով։ Որպեսզի դա չլինի, Կույսն ու կին Կշեռքն իրեն ամուսնական կյանք պետք է բազմազանություն մտցնեն։ Կույսը պետք է հիշի, որ Կշեռքի նուրբ էության համար իր քնքշությունն ու հավատարմությունը քիչ են։ Նա գեղեցիկ ծաղիկ է ու ամուսնուց հիացմունք, զգացմունքների դրսևորում է սպասում, հակառակ դեպքում՝ նրա սերը կարող է մարել։ Կին Կշեռք-Տղամարդ Կշեռք
Երկու Կշեռքների միությունը բոլոր նախանշաններն ունի երկարատև ու ամուր լինելու համար։ Իրենց զուգընկերոջ մեջ հակասական Կշեռքները իրենց երկրորդ «ես»-ն են ձեռք բերում։ Նրանք հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Մտքերը, զգացմունքները, մեկը մյուսի ձգտումները նրանց երկուսի համար էլ, որպես կանոն, հասկանալի ու սրտամոտ են, միայն թե պետք չէ մոռանալ այն մասին, որն նրանց հույզերն էլ իրենց ուժգնությամբ չեն զիջում մեկը մյուսին։ Կենցաղում կոնֆլիկտներ լինում են, բայց դրանք կրիտիկական սահմանի չեն հասնում։ Երկու խոհուն Կշեռքների համար շատ լուրջ պատճառներ են պետք բաժանման գնալու համար։ Հենց այդ պատճառով էլ, եթե Կշեռքները այս միությունից ոչ միայն երկարատև, այլ նաև հարմարավետ հարաբերություններ են սպասում, նրանք պետք է փոխզիջման գնան։ Կին Կշեռք-Տղամարդ Կարիճ
Այս միությունը բավականին բարդ է և՛ Կարիճի, և՛ կին Կշեռքի համար։ Մի կողմից՝ այս երկուսը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, իսկ մյուս կողմից էլ՝ քնքուշ, նրբազգաց Կշեռքի համար դժվար է ապրել կտրուկ, երբեմն նույնիսկ կատաղի Կարիճի հետ։ Կարիճն իր սրամտությամբ, խանդով ու բարկության նոպաներով կարող է ստիպել Կշեռքին տառապել, ինչն էլ բաժանման պատճառ կարող է դառնալ։ Եթե Կարիճը մտադիր է պահպանել այս հարաբերությունները, նա պետք է սովորի մեղմացնել իր հուզական բնավորությունը։ Այդ դեպքում առաջին պլանում կհայտնվեն նրա բազմաթիվ արժանիքները՝ պատասխանատվությունը, վճռականությունն ու ազնվությունը, ու դրանք կին Կշեռքի աչքին նրան իդեալական տղամարդ կդարձնեն։ Կին Կշեռք-Տղամարդ Աղեղնավոր
Այս միության մեջ շատ կիրք կա։ Հուզական կին Կշեռքն ու ակտիվ Աղեղնավորը լավ համատեղելի են անկողնում։ Կյանքի մյուս ոլորտներում նրանք, որպես կանոն, էլի լավ լեզու են գտնում իրար հետ։ Փոփոխական կին Կշեռքը բոլորից լավ կարող է հասկանալ անկայուն Աղեղնավորին, վերջինս էլ իր հերթին չի ճնշի նրան, ինչի համար Կշեռքը նրան շատ շնորհակալ կլինի։ Երկուսն էլ չեն շտապում ընտանեկան կապերով կապվել, բայց այս միության համար ամուսնությունը ժամանակի հետ ավելի ու ավելի հնարավոր է դառնում։ Արդեն որպես ամուսիններ՝ նրանք փորձում են չճնշել մեկը մյուսին, կարողանում են զիջել ու փոխզիջումային տարբերակներ գտնել, ինչն էլ նրանց ներդաշնակ ընտանեկան կյանքի լավ շանսեր է ընձեռում, հատկապես, եթե սա Աղեղնավորի համար առաջին ամուսնությունը չէ կամ նա քառասունն անց է։ Կին Կշեռք-Տղամարդ Այծեղջյուր
Եթե աշխարհում համարյա իդեալական հարաբերություններ կան, ապա խոհուն Կշեռքի ու համառ Այծեղջյուրի միությունը դրանցից մեկն է։ Հենց այստեղ ճակատագիրը թույլ է տալիս կապվել երկու մարդկանց, որոնց համար դժվար չէ ընդհանուր լեզու գտնել։ Նրանք չեն ձանձրանում իրարից, աջակցում են մեկը մյուսին ու ընդհանրապես՝ նրանց հարաբերությունները խիստ ներդաշնակ են։ Սովորաբար կին Կշեռքը հիանում է Այծեղջյուրի վճռականությամբ, նրա հաստատուն, կայուն լինելով ու համառությամբ։ Այծեղջյուրն էլ ունակ է հանգիստ հաշտվել Կշեռքի տրամադրության փոփոխությունների հետ՝ վերջինիս մեջ գնահատելով նրա կանացիությունն ու հմայքը։ Իհարկե, այս կապի մեջ էլ խնդիրներ կլինեն, բայց Այծեղջյուրն ու Կշեռքը միասին կարող են լուծել ցանկացած խնդիր ու հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Կին Կշեռք-Տղամարդ Ջրհոս
Այս հարաբերությունները բոլոր շանսերն ունեն զգացմունքային, կրքոտ, ռոմանտիկ ու անմոռանալի լինելու համար։ Բանն այն է, որ և՛ Ջրհոսը, և՛ Կշեռքը կարողանում են գնահատել ոչ միայն մարմնային հաճույքները, այլ նաև դրան ուղեկցող ռոմանտիկան։ Այդ իսկ պատճառով՝ հատկապես սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները նման են սիրային վեպի։ Այս երկուսը սովորաբար ամուսնության չեն ձգտում, բայց եթե բանը հասնում է համատեղ կյանքին, ապա Ջրհոսն ու Կշեռքը ազատության որոշակի են մաս տալիս և՛ զուգընկերոջը, և՛ իրենք իրենց։ Կենցաղում նրանք բուռն վեճեր են ունենում ու նույնքան էլ բուռն հաշտություններ, բայց դրանք հազվադեպ են բաժանության բերում։ Ընդհանուր առմամբ՝ Ջրհոսն ու կին Կշեռքը հարմար են իրար՝ չնայած որ նրանց համատեղ կյանքի հանգիստ անվանել չի կարելի։ Կին Կշեռք-Տղամարդ Ձկներ
Սա բավականին բարդ միություն է, որտեղ զուգընկերների համար դժվար է միմյանց հասկանալը։ Կին Կշեռքը դժգոհ է լինում Ձկների ոչ գործնական լինելուց ու կյանքը կոնկրետ նպատակին չնվիրելուց։ Այդ դժգոհությունն էլ վատ տրամադրության մեջ լինելով (իսկ դա նրա մոտ հաճախակի է լինում) պատրաստ է ամբողջ ուղղամտությամբ ասել Ձկների երեսին։ Վերջինս էլ նախընտրում է լռությամբ լսել նրա մեղադրանքները, համբերել ու վիրավորանքները ներսում կուտակել։ Միայն թե, եթե նույնիսկ նրանց հարաբերությունները բաժանության եզրին են հասել, ո՛չ տղամարդ Ձկները, ո՛չ էլ կին Կշեռքը, որպես կանոն, կտրուկ քայլերի չեն դիմում։ Այնպես որ՝ նրանց ամուսնությունը կարող է երկար տարիներ ձգձգվել սովորույթի ուժով։ Որպեսզի դա տեղի չունենա, Կշեռքը պետք է զսպի իր բռնկուն բնավորությունը՝ հիշելով այն ամենի մասին, ինչը նրանց միավորում է։ Իսկ նրանց միավորող բաները քիչ չեն՝ լավ սեռական համատեղելիությունը, գեղեցիկը զգալու կարողությունը։ Նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում բնության գրկում, ցուցահանդեսներում ու թատրոններում։ Այս հարաբերությունները հաճախ ավելի ամուր են լինում, եթե նրանք չեն շտապում ամուսնանալ և պարզապես սիրեկաններ կամ ընկերներ են մնում։ Կշեռք տղամարդու համատեղելիությունը Տղամարդ Կշեռք-Կին Խոյ
Այս կապը սովորաբար առանց բուռն հույզերի չի լինում։ Տղամարդ Կշեռքը իր հաճախակի տրամադրության տատանումներով և ուղղախոս, ակտիվ կին Խոյը սովոր չեն զսպել իրենց զգացմունքները։ Նրանց հարաբերություններում, որպես կանոն, կա և՛ սեր, և՛ կիրք, և՛ ընտանիքում առաջատարի դերի համար պայքար։ Կշեռքը առաջատար լինելու այդ հարցին հանգիստ է վերաբերվում, միայն թե կին Խոյը այնքան ակներև է ցույց տալիս իր գլխավոր լինելը, որ դա խոցում է նրա տղամարդային արժանապատվությունը։ Բացի այդ, Խոյը գոհ չի լինի Կշեռքի ֆինանսական ու մասնագիտական հաջողություններից, և ամեն անգամ դա բացահայտ ցույց կտա նրան։ Արդյունքում նրանց ընտանիքում հաճախակի կդառնան կոնֆլիկտներն ու հարաբերություններ պարզելը, ինչն էլ կարող է բաժանման բերել։ Բայց ընդհանուր առմամբ այս վառ ու կրքոտ կապը կարող է ամուր լինել, եթե երկուսն էլ սովորեն զիջել մեկը մյուսին։ Տղամարդ Կշեռք-Կին Ցուլ
Այս միության մեջ երկուսին միավորում է փոքրիկ կենցաղային ուրախությունների ու հաճույքների հանդեպ սերը։ Տղամարդ Կշեռքն ավելի ստեղծագործ ու քնքուշ էություն ունի, քան կին Ցուլը, սակայն նա կարող է ըստ արժանվույն գնահատել կնոջ պատրաստած համեղ ուտելիքները, գեղեցիկ իրերը կամ լավ սեքսը։ Այս ամենի շնորհիվ նրանց հարաբերությունները հաճախ շատ ամուր են լինում, քանի որ ոչ մի բան այնպես չի մտերմացնում մարդկանց, որքան միասին կյանքի փոքրիկ բաների վրա ուրախանալու ունակությունը։ Կենցաղում կին Ցուլը, որպես կանոն, հաճույքով իր վրա է վերցնում ընտանեկան հոգսերը, համեղ ուտելիքներ է պատրաստում, հոգ է տանում երեխաների մասին։ Ճիշտ է, նա ամեն անգամ Կշեռքի աշխատանքային հաջողություններից գոհ չի լինում ու կարող է մեղադրել նրան անվճռականության մեջ։ Դա է պատճառը, որ ընտանիքում կարևոր որոշումները հիմնականում ինքն է ընդունում։ Տղամարդ Կշեռք-Կին Երկվորյակ
Այս միությունը շրջապատին կարող է տարօրինակ թվալ, բայց կյանքում շատ հաճախ է հանդիպում։ Բանն այն է, որ չնայած Կշեռքների ու Երկվորյակների բնավորությունների տարբերությանը, նրանց միավորում են այնպիսի գծեր, ինչպիսիք են հուզականությունն ու տրամադրության փոփոխականությունը։ Դրանց շնորհիվ նրանք բավականին լավ են հասկանում իրար։ Համատեղ կյանքում Երկվորյակին ձեռք չի տալիս այն փաստը, որ տղամարդ Կշեռքը շատ երկար է մտածում ու շատ դանդաղ գործում, սակայն նա, ինչպես ոչ ոք, կարողանում է բարձրացնել Կշեռքի տրամադրությունը։ Կշեռքը դրա համար պատրաստ է ներել Երկվորյակին նրա՝ տանից դուրս շատ ժամանակ անցկացնելու սովորույթն ու աչք փակել նրա փոքրիկ թուլություների ու անպատասխանատվության վրա։ Այս կապը հաճախ բավականին ամուր է լինում, հատկապես, եթե խոսքը ոչ թե ամուսնության, այլ ավելի քիչ պարտադրող հարաբերությունների՝ ընկերության կամ պարզապես սիրո մասին է։ Տղամարդ Կշեռք-Կին Խեցգետին
Այս միության մեջ երկուսն էլ շատ բաներում նման են իրար, ինչը և՛ նրա առավելությունն է, և՛ թերությունը։ Տղամարդ Կշեռքն ու կին Խեցգետինը հուզական ու կշռադատող անձնավորություններ են, կարող են երկար ժամանակ դեսուդեն ընկնել մինչև կարևոր որոշում կընդունեն։ Այդ իսկ պատճառով այս երկուսի հարաբերությունների նախաամուսնական շրջանը կարող է երկար ժամանակ ու նույնիսկ տարիներ տևել։ Նրանք համատեղ կյանքում էլ նույնքան դանդաղ, բայց հիմնավոր առաջ կգնան։ Սկզբում կարող են միայն հանդիպել, հետո երկար ժամանակ ապրել ծնողների հետ։ Փոխարենը, եթե հարաբերություններն արդեն սկսվել են, ապա, որպես կանոն, կտևեն երկար տարիներ, եթե ոչ մի ողջ կյանք։ Կենցաղում վեճերն ու հարաբերություններ պարզելը շատ հազվադեպ են, քանի որ Կշեռքը նախընտրում է քննարկել խնդիրները, իսկ կին Խեցգետինը դրանք լուռ տանում է։ Կշեռքն ավելի հուզական է և երբեմն վատ տրամադրության ժամանակ կին Խեցգետնին կարող է արցունքների հասցնել, բայց նա նաև կարողանում է արագ, օրորոցի մեջ խեղդել կոնֆլիկտները։ Բացի այդ, այս երկուսը շատ լավ սեռական համատեղելիություն ունեն։ Նրանց տունը տնտեսվար կին Խեցգետնի շնորհիվ ընտանեկան հարմարավետության օրինակ է։ Տղամարդ Կշեռք-Կին Առյուծ
Այս միությունը կարող է երկարատև լինել, բայց այնքան էլ ամուր չէ։ Համատեղ կյանքում կին Առյուծը սովորաբար շատ է ճնշում Կշեռքին՝ մեղադրելով նրան ամեն ինչում՝ սկսած բնակարանում անկարգությունից, վերջացրած գումար չլինելով ու գործերում անհաջողություններով։ Առյուծը սովոր է ճոխ ապրել, ոչ մի բանում իրեն չսահմանափակել, իսկ Կշեռքին, որպես կանոն, դուր չեն գալիս մեծ ծախսերն ու բացի այդ, նա բավականին անտարբեր է իր կարիերայի նկատմամբ։ Ճիշտ է, անկողնում զգայուն Կշեռքն ու Առյուծը շատ լավ լեզու են գտնում իրար հետ, բայց եթե նրանք ուզում են միասին երկար ու երջանիկ ապրել, պետք է սովորեն հաշվի առնել մեկը մյուսի հետաքրքրությունները։ Տղամարդ Կշեռք-Կին Կույս
Այս երկուսը դժվարությամբ են ընդհանուր լեզու գտնում։ Կշեռքը հույզերի մարդ է և զուսպ ու փակ Կույսերի հետ հարաբերություններում ռոմանտիկայի ու կրքի պակաս կզգա։ Կշեռքի փոփոխական տրամադրության պատճառով նրանց համատեղ կյանքում հազվադեպ չեն լինի կոնֆլիկտները, ընդ որում՝ Կշեռքները նախընտրում են բարկությունը բաց արտահայտել, իսկ Կույսը փորձում է վիրավորանքների հետ լռությամբ հաշտվել։ Փոխարենը սկսում է մրթմրթալ ու դժգոհել, որով կարող է հանել Կշեռքին հավասարակշռությունից։ Իսկ ընդհանուր առմամբ նրանց միությունը բավականին ամուր է։ Կույսը չի բարկանում Կշեռքի՝ կարիերա չանելու վրա ու միշտ պատրաստ է աջակցել նրան։ Իսկ Կշեռքը գնահատում է Կույսի տնտեսվարությունը, հոգատարությունն ու կարգապահությունը։ Նրանց ամուսնությունը երկարատև կարող է լինել։ Կույսը հակված է լուրջ, երկարատև հարաբերությունների ու կարող է դժվարությունները տարիներով տանել, իսկ տղամարդ Կշեռքի համար բաժանության գնալը շատ բարդ է։ Նրանց ամուսնությունը կարող է շարունակվել սովորույթի ուժով։ Նրանք պարզապես չեն ուզենա կյանքում ինչ-որ բան փոխել։ Եթե Կշեռքն ու Կույսը փորձեն հասկանալ իրար, ապա նրանց համատեղ կյանքը ոչ միայն երկարատև, այլև երջանիկ կլինի։ Տղամարդ Կշեռք-Կին Կշեռք
Երկու Կշեռքների միությունը բոլոր նախանշաններն ունի երկարատև ու ամուր լինելու համար։ Իրենց զուգընկերոջ մեջ հակասական Կշեռքները իրենց երկրորդ «ես»-ն են ձեռք բերում։ Նրանք հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Մտքերը, զգացմունքները, մեկը մյուսի ձգտումները նրանց երկուսի համար էլ, որպես կանոն, հասկանալի ու սրտամոտ են, միայն թե պետք չէ մոռանալ այն մասին, որն նրանց հույզերն էլ իրենց ուժգնությամբ չեն զիջում մեկը մյուսին։ Կենցաղում կոնֆլիկտներ լինում են, բայց դրանք կրիտիկական սահմանի չեն հասնում։ Երկու խոհուն Կշեռքների համար շատ լուրջ պատճառներ են պետք բաժանման գնալու համար։ Հենց այդ պատճառով էլ, եթե Կշեռքները այս միությունից ոչ միայն երկարատև, այլ նաև հարմարավետ հարաբերություններ են սպասում, նրանք պետք է փոխզիջման գնան։ Տղամարդ Կշեռք-Կին Կարիճ
Այս միության մեջ հնարավոր են փոխհարաբերությունների բոլոր հնարավոր տարբերակները՝ ընկերությունից մինչև համագործակցություն և ատելությունից մինչև սեր։ Վերջին տարբերակն ընտրելու դեպքում նրանք հազիվ թե զղջան, քանի որ այս երկուսի միությունը իսկապես կարելի է վառ, թեժ ու կրքոտ անվանել։ Զարմանալի չէ, որ սիրառատ Կշեռքն ու զգայուն կին Կարիճը սկզբնական շրջանում խենթանում են իրար համար։ Բացի սեռական ներդաշնակությունից, նրանք միավորող շատ բաներ ունեն։ Եվ այդ ամենը միասին կարող են կրակոտ ամուսնության հիմք դառնալ, որտեղ կլինեն և՛ աղմկոտ կռիվներ, և՛ վիրավորանքներ, և՛ սեր, և՛ կիրք։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում այս միությանը կարող է վերջ դնել կին Կարիճը։ Նա Կշեռքի մեջ չի տեսնի այն վճռականությունը, որը սիրում է տղամարդկանց մեջ; Բացի այդ, Կշեռքը այնքան էլ փառասեր չէ, իսկ ամբիցիոզ կին Կարիճի համար դա նույնպես թերություն է։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են լինում, եթե այդպես էլ ամուսնության չեն հասնում ու մնում են ոչինչ չպարտավորեցնող սիրային հանդիպումների մակարդակում։ Տղամարդ Կշեռք-Կին Աղեղնավոր
Այս միության մեջ ընկերության համար ավելի շատ նախահիմքեր կան, քան սիրո համար։ Բայց ընկերության վրա հիմնված սերն էլ հնարավոր տարբերակ է։ Այս կապի մեջ փոխհասկացողությունը, աջակցությունը, հուսալի թիկունքի առկայությունն ու զուգընկերոջ հանդեպ ջերմ զգացմունքներն են սպասում տղամարդ Կշեռքին ու կին Աղեղնավորին։ Այս հարաբերությունները ձանձրալի չես անվանի, քանի որ նրանց բնավորությունները տարբեր են։ Հուզական, հակասական բնավորություն ունեցող Կշեռքն ու կենսասեր, տեղը նստել չկարողացող կին Աղեղնավորը ինքնատիպ զույգ են, և երկուսն էլ մեկը մյուսից սովորելու շատ բաներ ունեն։ Տղամարդ Կշեռք-Կին Այծեղջյուր
Այս միության մեջ ամբողջական փոխհասկացողություն հազվադեպ է լինում։ Կին Այծեղջյուրը ուղղախոս է, նրա համար դժվար է հասկանալ Կշեռքի հակասական բնավորությունը։ Նրա տրամադրությունը և որոշումները հաճախ են փոխվում, նրանից հստակ «այո» ու «ոչ» լսելը բարդ գործ է։ Իսկ Այծեղջյուրը սիրում է հստակությունը ու ունակ է Կշեռքի հենց դեմքին հայտնել իր դժգոհությունը, այնպես որ՝ նրանց համատեղ կյանքում, որպես կանոն, քիչ չեն կոնֆլիկտները։ Այծեղջյուրին դուր է գալիս Կշեռքների սկզբում մտածելու և հետո նոր միայն գործելու ունակությունը, իսկ Կշեռքը գնահատում է Այծեղջյուրի հավասարակշռությունն ու ամուր կամքը։ Եթե նրանց հարաբերությունները հասնեն ամուսնության, ապա այն կարող է անցնել ամրության քննությունը։ Տղամարդ Կշեռք-Կին Ջրհոս
Այս միության մեջ ո՛չ զգույշ Կշեռքը, ո՛չ ազատասեր կին Ջրհոսը տրամադիր չեն ամուր հարաբերությունների։ Սակայն նրանք, ի զարմանս հենց իրենց, կարող են երկար տարիներ միասին ապրել։ Որպես կանոն, Ջրհոսն իր լայն հայացքներով ու գումարի հանդեպ հանգիստ վերաբերմունքով մտադիր չէ բարկանալ ամուսնու վրա նրա աշխատանքի ու աշխատավարձի հետ կապված, Կշեռքն էլ իր հերթին պատրաստ է Ջրհոսի հետ կիսել վերջինիս բազմաթիվ հետաքրքրություններն ու նախասիրությունները, նույնիսկ՝ ամենաէքստրավագանտ նախասիրությունները։ Այս երկուսի տունը հազիվ թե կարգապահության ու կայունության օրինակ լինի, փոխարենը տղամարդ Կշեռքն ու կին Ջրհոսը շատ լավ են հասկանում իրար ու ունակ են կյանքից հաճույք ստանալ։ Տղամարդ Կշեռք-Կին Ձկներ
Այն, որ ուրիշի հոգին մութ անկյուն է, շատ արդարացված արտահայտություն է այս միության համար։ Իսկապես, դժվար է ասել, որ փոփոխական տղամարդ Կշեռքն ու երազկոտ կին Ձկները պատրաստվում են մեկը մյուսի առաջ անկեղծ լինել ու մտադիր չեն ոչինչ թաքցնել։ Հակառակը, նրանց անկախության ու ներքին ազատության զգացումը պահպանվում է նույնիսկ երկար տարիների ամուսնությունից հետո։ Եվ չնայած մեծաթիվ գաղտնիքների՝ նրանք իրար հետ շատ հարմարավետ ու լավ են զգում։ Կին Ձկները, որպես կանոն, դատարկ բաների համար չի բարկանում Կշեռքի վրա, իսկ Կշեռքն էլ իր հերթին ունակ է կնոջ հետ կիսել իր ստեղծագործ տարվածությունները։ Նրանց տանը սվոորաբար օրինակելի կարգապահություն չկա, փոխարենը Կշեռքն ու Ձկները մեկը մյուսին ընդունում են իրենց արժանիքներով ու թերություններով հանդերձ՝ այնպիսին, ինչպիսին որ կան։ |
|