Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ ստրուկը»
| |
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 4232 | 20:00 | |
Աստղագիտության մեջ «Ես և իմ ստրուկը» նշված նշանների միջև հարաբերություններն են. Խոյ - Կույս Ձախ կողմում դուք եք, աջ կողմի նշանը ձեր «ստրուկն» է: Ձեր նշանից հետո ընկած 6-րդ նշանը «ձեր ստրուկն է»: Դուք միշտ օգուտ եք ստանում այդ մարդու հետ աշխատելիս, իսկ նրա համար դժվար է դուրս գալ ձեր ազդեցությունից: Թշնամություն անելու դեպքում նա միշտ ուժեղ հակահարված է ստանում, հատկապես, եթե ինքն է կոնֆլիկտը հրահրել: Անձնական հարաբերություններում դուք կարող եք կործանել նրան՝ ստիպելով պարել ձեր երաժշտության տակ: Օրինակ՝ ամուսինը թույլ չի տալիս աշխատել կնոջը կամ ընտանեկան հարաբերություններն այնպես են դասավորվում, որ արդյունքում նա որպես անձնավորություն կորում է՝ չնայած որ ծանրաբեռնված է հոգսերով: Սա լավագույն դեպքում, վատագույն դեպքում հնարավոր են նաև այլ տարբերակներ: Ձեր 6-րդ նշանը ձեր հանդեպ ուժեղ սեռական կապվածություն է զգում, քանի որ նրա համար դուք ճակատագրական 8-րդ նշանն եք: Դուք՝ նույնպես, բայց արագ սառչում եք ու դժգոհություններ, պահանջներ եք ներկայացնում: 6-րդ նշանի հետ երկարատև հարաբերությունների դեպքում ձանձրույթի, լճացման վտանգ կա, ինչն էլ, ի վերջո, կործանում է հարաբերությունները: Եթե ձեր երեխան ձեր 6-րդ նշանն է, նրա հանդեպ պետք է յուրահատուկ ուշադիր լինեք, քանի որ նա ձեզ հետ շփվելիս հնարավոր է վախ զգա կամ ամաչի: Պետք է նաև հիշեք, որ հուզականորեն նա ձեզանից շատ է տարբերվում: |
|